Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1782-վախճանվել է  հասարակական գործիչ, վաճառական, Նոր Ջուղայի կառավարիչ, Լազարյանների տոհմի հիմնադիրը Աղազար Լազարյանը:

1819- ծնվել է ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս Արշակ Տեր-Ղուկասովը։

1886 –ծնվել է  դերասանուհի Օլգա Գուլազյանը:

1918 –ծնվել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը:

1926 –ծնվել է  գրող, գրականագետ Գեղամ Սևանը:

1931 –ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Մատինյանը:

1942 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը:

1965- ծնվել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

1977-տեղի են ունեցել ահաբեկչություններ Մոսկվայում՝ պայթյուններ մետրոյում, խանութում և հրապարակում, որոնցից միայն մետրոյի պայթյունի հետևանքով է եղել յոթ զոհ և 30 վիրավոր: Հետագայում ահաբեկչության մեղադրանքով մահվան են դատապարտվել Ստեփան Զատիկյանը և ևս մի քանի հայեր: Ներկայումս կասկածներ կան առ այն, որ ամեն ինչ կազմակերպել էր ԿԳԲ-ն, որպեսզի հաշիվներ մաքրի այլախոհների հետ:

2001-ՀՀ նախագահի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Տարածքային կառավարման նախարար, Դավիթ Լոքյանը Քաղաքաշինության նախարար և Երվանդ Զախարյանը Տրանսպորտի և կապի նախարար:

2003-խորհրդարանի  արտահերթ նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսան Հարությունյանը:

2013-sport-express-ի կողմից ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիխ Մխիթարյանը:

2014 –վախճանվել է  արձակագիր Լևոն Խեչոյանը:

2018-ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները մոտ 20 րոպեով փակել են Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը, քանի որ Նոր տարվանից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից:

2019-Երևանում քաղաքացիական մեքենաները շրջափակել են զորակոչի ավտոբուսը, այնուհետև մի խումբ երիտասարդներ ներխուժել ավտոբուս, հայհոյանքներ հնչեցրել, ինչը հրմշտոցի պատճառ է դարձել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1297 —Մոնակոն անկախություն է ստացել Գենուաից:

1324 —վախճանվել է իտալացի ճանապարհորդ և գրող Մարկո Պոլոն:

1587 —ծնվել է սաքսոնացի աստղագետ Յոհաննես ֆաբրիցիուսը:

1780 —Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ֆենիստրրե հրվանդանի ծովամարտը, որտեղ իսպանական վաճառականների նավատորմը գերի է վերցվել բրիտանական նավատորմի կողմից:

1570 –վախճանվել է Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան Ֆիլիբեր Դելորմը:

1642 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը:

1775 —վախճանվել է անգլիացի տոպոգրաֆ և հրատարակիչ, շրիֆտների ստեղծող Ջոն Բասկերվիլլը:

1789 — վախճանվել է անգլիացի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ձեռնոցների ստեղծող  և բռնցքամարտի առաջին կանոնները սահմանած Ջեկ Բրոտոնը:

1851 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցել է, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։

1861 - Ռուսական կայսրությունում լույս է տեսել «Աշխարհի շուրջը» հնագույն գիտա-հանրամատչելի և երկրագրական ամսագրի առաջին համարը։

1896-վախճանվել է ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Պոլ Վեռլենը։

1902 –ծնվել է ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող Կարլ Ռոջերսը:

1935 –ծնվել է  ամերիկացի երաժիշտ և դերասան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլին:

1942 –ծնվել է անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար Սթիվեն Հոքինգը:

1947 –ծնվել է  բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր Դեյվիդ Բոուին:

1957- Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

1959 - Շառլ դը Գոլը դարձել է Ֆրանսիայի հանրապետության նախագահը։

1961 - Ֆրանսիացիները հանրաքվեով քվեարկել են Ալժիրի անկախության օգտին։

1984 —ծնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

1996 – վախճանվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը:

2003- «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 75 մարդ։

2010 —Սալվադորի մայրաքաղաքում մոտ կեսդարյա դադարից հետո բացվել է Կուբայի դեսպանատունը:

2020-Թեհրանի Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռը, որի մեջ եղել է 177 մարդ։ Նրանք բոլորը զոհվել են։

Կ. Խաչիկյան

Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք
Ամենադիտված