Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … դակիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դակիչը մեխանիկական սարք է, որը նախատեսված է թղթի վրա անցքեր բացելու համար։ Սովորաբար դակիչը երկու կլոր անցք է բացում թղթի վրա՝ փաստաթղթերն արագակարում պահպանելու համար, սակայն արտադրվում են նաև դակիչներ, որոնք մեկ անցք են բացում։ Ենթադրվում է, որ դակիչը հորինել է Բոննում ապրող գերմանացի  Ֆրիդրիխ Զյոննեկենը: Նա առաջինն է 1886 թվականի սեպտեմբերի 14-ին դակիչի համար արտոնագրման դիմում ներկայացրել: Այնուամենայնիվ, Քյոնինսբերգի (ներկայիս Կալինինգրադ) բնակիչ փիլիսոփա Իմմանուիլ Կանտը շատ ավելի վաղ է հորինել դակիչը: Նա այն օգտագործել է իր փաստաթղթերը կարելու համար: Բանն այն է, որ նրա փաստաթղթերի  վրա առկա են կոկիկ անցքեր, որոնք չկան ուրիշների մոտ: 1799 թվականի դեկտեմբերով թվագրված փաստաթղթերում են առաջին  անգամ նկատվում 11,6 մմ-ոց անցքեր: Համարվում է, որ հենց այս ամսաթիվն էլ հանդիսանում է Կանտի կողմից հորինված դակիչի առաջին օգտագործումը: Բայց դակիչը առաջինը արտոնագրել է մեկ այլ անձ: Այսպիսով, ամեն ինչ սկսվել է 1886 թվականին, երբ մի  տգեղ երիտասարդ դիմել է Բոննի քաղաքային արտոնագրային գրասենյակ: Նրա ձեռքերին եղել է անսովոր թղթապանակ, որի մեջ եղել են թաքնված ամրացման մեխանիզմով կարված փաստաթղթեր: Թղթի թերթերը հագցված են եղել հաստ պողպատե մետաղալարի  ձողերի վրա: Նա ներկայացել է Ֆրիդրիխ Զյոննեկեն անուն ազգանունով և  ցույց է տվել իր թղթապանակը, որը միարժամանակ նաև գյուտն էր: Իսկ թղթապանակում կարված են եղել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, գծագրերը և դրանց էության բացատրությունները: Թղթապանակի ամենակարևոր մասը եղել են մետաղալարերը, որոնց երկու ծայրերը միացված են մեկ կետում, և նման կերպ հնարավորություն են տալիս թղթերին ազատ տեղաշարժվել:

Արտոնագրման գրասենյակի աշխատողներին այդ ամենը խիստ հետաքրքրել է, և նրանց հատկապես հետաքրքրել է թղթապանակի հետ ներկայացված դակիչը: Դակիչը ազմված է երկու կլոր ձողով դանակներից (անհարթ ձևերի եզրերը սահուն կտրող), որոնք ձեռքի սեղմումով իջեցվում են թղթի մակերևույթին։ Դանակի տակ բացվածք կա, որտեղ կուտակվում են կտրտված թղթի կտորները։ Դանակներն ամրացված են բռնակին, որը ծառայում է որպես լծակ (դանակները մոտ են պտտման առանցքին)։ Բռնակի տակ գտնվում է զսպանակը, որը թուղթը կտրելուց հետո սարքը բերում է նախնական դիրքին։

Ուշադիր ուսումնասիրելով փաստաթղթերի բովանդակությունը, արտոնագրային գիտնականները գոհ են մնացել և որպես արդյունք  գրանցել են և թղթապանակը և դակիչը: Ներկայումս էլ ժամանակակից դակիչները համարյա չեն փոխվել: Փոխվել են միայն արտաքին ձևերը և ուրվագիծերը, իսկ աշխատող մեխանիզմը նույնն է: Ներկայումս կան նաև մեկ անցքանի դակիչներ, որոնք թույլ են տալիս ցանկացած խորության անցքեր բացել։ Ինչպես նաև կան դակիչներ, որոնք դակում են տարբեր տեսակի ձևավոր անցքեր: Ստեղծվել է նաև դակիչ, որը ստանդարտ թղթի վրա միանգամից անում է 11 անցք։ Այն թույլ է տալիս առանց զսպանակի և արագակարի գրքույկից հանել և նրա վրա ավելացնել թերթեր՝ շնորհիվ բացվածքի բարդ ձևի։

Հավանաբար ՍՍՀՄ-ի ժամանակներում աշխատած վարորդները ևս հիշում են ոստիկանության աշխատողների կողմից զգուշացման կտրոնների վրա դակիչով դակած անցքերը, որոնցով նշվում էին երթևեկության կանոնների լուրջ խախտումները։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքները
Ամենադիտված