Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 3-ի աստղագուշակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ: Ընտանիքով զբոսանքի ժամանակ, հնարավոր է, անսպասելիորեն հայտնվեք մի հետարքիր վայրում կամ ակամա դառնալ հասարակական ուրախ միջոցառման մասնակից: Օրը նպաստավոր է նրանց համար, ովքեր գործում են ոչ ստանդարտ, սիրում են իմպրովիզացիաներ և անակնկալներ: Խորհուրդ է տրվում զբաղվել մարմնակրթությամբ:

Մերձավորների հետ հարաբերություններում թագավորում է ներդաշնակությունը, դուք հրաշալի հասկանում եք սիրելիներին: Այսօր դուք ունակ եք կարգավորել հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ նախապես վեճեր եք ունեցել:

Ցուլ: Այսօր հաջողությունը ձեր կողմից է, դուք շանս ունեք օգտվել նրա բարիքներից, որպեսզի իրականացնեք ձեր վաղեմի և թանկ երազանքները: Միայն թե չարժե մոռանալ օբյեկտիվ զգուշության մասին: Ռիսկի դիմել, մասնակցել ինչ-ինչ ավանտյուրաների, հատկապես, եթե րանք կապված են փողային գործարքների հետ, այսօր ուղղակի վտանգավոր է:

Դուք այսօր հակված եք շփումների, նույնիսկ կարող եք շատախոսի տպավորություն թողնել, ինչը տեղին չէ: Աշխատեք պահել կենդանի երկխոսություն և արտահայտվելու հնարավորություն տալ նաև զրույցի մյուս մասնակիցներին:

Երկվորյակ: Օրը նպաստավոր է շփումների, անձնական խնդիրների քննարկման և կարգավորման համար: Ձեր հարմարվողականությունն այսօր կօգնի հեշտությամբ հարաբերություններ ստեղծել նույնիսկ անծանոթ մարդկանց հետ: Դուք կարող եք ընդլայնել ձեր բարեկամների շրջանակը: Այսօր համակված եք արդիականության զգացմունքով, զգում եք, որ ունակ եք շատ բաների:

Հնարավոր է՝ նկատեք, որ ընկերներն ու բարեկամները փորձում են նպաստել ձեր և սիրելի մարդու առավել մերձեցմանը: Ձեր շրջապատում կլինեն անհատներ, ովքեր կփորձեն լինել համընդհանուր ուրախության կենտրոնում՝ իրենց հետ անկեղծանալու հնարավորություն տալով նաև ձեզ:

Խեցգետին: Իրավիճակն այսօր կայուն է, կանխատեսելի և բարենպաստ: ժամանակը հարմար է ձեզ վրա արդյունավետ աշխատելու, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, հեռուստատեսությամբ սիրած ծրագրերը դիտելու համար: Կարող եք զբաղվել մարմնամարզությամբ, սակայն ծանրաբեռնվածությունը պետք է զգալիորեն թուլացնել:

Օրը բարենպաստ է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ու հայացքներ ունեցող մարդիկ այսօր կարող են գտնել միմյանց: Իսկ նշանի այն ներկայացուցիչները, ովքեր արդեն ամուսնացած են, կհասկանան, որ իրենց միության հետ կապված թերությունների մասին պատկերացումները չափազանցված են:

Առյուծ: Հնարավոր է՝ այսօր բախվեք անհետաձգելի գործերի հետ կապված որոշ դժվարությունների: Թեև շատ իրավիճակներ անակնկալի կբերեն ձեզ, այնուամենայնիվ, աշխատեք դրանք հաղթահարել ավանդական միջոցներով ու հնարքներով: Լավ կլինի՝ այսօր ժամանակ գտնեք զբաղվելու ձեր առողջությամբ, սպորտով, առտնին գործերով:

Անձնական կյանքում ներդաշնակությունը կկարողանաք պահպանել, եթե մտերիմներին չթողնեք առանց ձեր աջակցության և ուշադրության: Հանգստյան օրը հրաշալի առիթ է բարեկամներին այցելելու, նույնիսկ եթե նրանք հեռու են ապրում:

Կույս: Մի կողմ թողնելով հանգստանալու ցանկությունը և օգնելով շրջապատի մարդկանց՝ կարգավորելու իրենց գործերը, դուք կարող եք հայտնվել շատ հակասական իրավիճակում: Բայց այդ ընթացքում դուք կառաջնորդվեք պատասխանատվության և պարտքի զգացումով: Ձեռք մեկնելով մարդկանց՝ դուք ոչ միայն բարի գործ կկատարեք, այլև ձեր իսկ աչքում կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը:

Երեկոյան մոտ ստիպված կլինեք ուշադրությամբ պարուրել երեխաներին: Հնարավոր է՝ մտերիմները իրենց ցանկություններով ու պահանջներով դիմեն ձեզ, ինչը կարող է բավականին ծախսաբեր լինել:

Կշեռք: Այսօր դուք կլինեք ուշադրության կենտրոնում, ձեր էներգիան անսպառ է, այնպես որ ակտիվության և վստահության ավելցուկ կզգաք: Դուք պատրաստ եք մտերիմների և ընկերների համար փոքրիկ տոն կազմակերպել, որպեսզի ուզածի չափ ուրախանաք և կտրվեք հոգսերից ու կենցաղային խնդիրներից:

Օրը նպաստավոր է հատկապես ընտանեկան գործերում ամեն ինչ փոխադարձ վստահության վրա կառուցելու համար: Լավ կլինի՝ մտերիմ մարդկանց անակնկալ մատուցել: Օրինակ՝ նրանց հետ ուղևորվել բնության գիրկը:

Կարիճ: Հարկ կլինի որոշ ժամանակ մոռանալ սեփական կարիքների մասին և կենտրոնանալ ընտանիքի անդամների կամ մտերիմ մարդկանց ցանկությունների վրա: Կարիք չկա եսասիրություն ցուցաբերել: Դուք դրանով կարող եք վեճի առիթ տալ: Բայց և մի շտապեք ստանձնել բոլոր պարտականությունները: Համագործակցությունը անցանկալի իրավիճակները շրջանցելու լավագույն միջոցն է այսօր:

Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես, եթե դուք հրաժարվեք սեփական որոշ պահանջմունքներից, կկարողանաք կարգավորել հարազատների և ընկերների հետ ձեր հարաբերությունները, ինչպես նաև հասնել փոխըմբռնման սիրելիի հանդեպ տածած զգացմունքներում:

Աղեղնավոր: Դուք կզգաք թե ինչպես է ուժեղանում դրական միտումների ազդեցությունը: Հնարավոր է ստանաք արժեքավոր տեղեկություններ կամ երկար սպասված նորություն: Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, այցելել բարձրաշխարհիկ կամ ժամանցային երեկույթների: Ձեզ հաճույք կպատճառի թե համերգը և թե սիրելի դերասանի հետ հանդիպումը:

Այսօր, հնարավոր է, ձեռք բերեք նոր ընկերներ, ովքեր կկիսեն ձեր նախասիրությունները և որոնց հետ դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի բացառվում նաև, որ սկիզբ կդնեք նոր սիրավեպի:

Այծեղջյուր: Հրաշալի օր է երբեմնի ցանկությունների իրականացման համար: Արժեքավոր նվերներ ստանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը մեծ է: Իսկ ինչ վերաբերում է գործերին, ապա ձեզ չի հաջողվի ամեն ինչ նախապես ծրագրավորել: Դուք կարող եք հայտնվել մի իրավիճակում, որից դուրս գալու համար հարկ կլինի շատ արագ որոշումներ կայացնել:

Ապագայի հանդեպ ունեցած թաքուն ծրագրերով կարող եք կիսվել սիրելիի հետ կամ միասին ծրագրել հետագա անելիքները: Բնության գրկում զբոսնելու համար հրաշալի ժամանակ է, միայն թե զբոսանքների համար ընտրեք օրվա լույս ժամերը՝ գերադասելով տաք հագուստ: Հիվանդանալու հավանականություն կա:

Ջրհոս: Այսօր դուք շանս ունեք գտնելու այն, ինչ վաղուց եք փնտրում կամ արդեն վերջնականապես կորած էիք համարում: Մնացած հարցերում դժվար թե օրը հիշարժան դառնա և առանձնանա որևէ առումով: Լավ կլինի ժամանակ գտնել առանձնանալու կամ շփվելու համար այն մարդու հետ, ով ունակ է ձեզ ուրախություն պատճառել:

Լավ կլինի կրճատել շրջապատի մարդկանց հետ շփումները և լուրջ ծրագրեր չկազմել ընդհուպ մինչև երեկո: Օրվա վերջին հատվածը կարող եք անցկացնել սիրելիի հետ՝ նախապես ծրագրելով ռոմանտիկ ընթրիք երկուսի համար:

Ձկներ: Դուք ինչ-որ լավ բան անելու պահանջ կզգաք և անչափ ուրախ կլինեք, եթե նույնիսկ ձեզ օգնության համար դիմեն միանգամայն անծանոթ մարդիկ: Հատկապես հաջող կընթանան նշանի այն ներկայացուցիչների գործերը, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով:

Դուք ձեզ լքված և միայնակ կզգաք, եթե հեռու մնաք մտերիմներից և սիրելի մարդուց: Այդ պատճառով, խուսափեք լիակատար միայնությունից: Լավագույն տարբերակ է մտերիմներին և ձեզ համար թանկ մարդկանց սեփական հարկի տակ հավաքելը:

Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Ամենադիտված