Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 անշարժ գույք, 25 մլն եկամուտ. ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը դասախոսական և դոցենտական կարիերայից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովի կողմից «պատահաբար» ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը: Արթուր Վաղարշյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 6 հողամաս, 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ քաղաք Երևանում։ Տվյալ տարվա ընթացքում՝ 2022 թվականին, օտարել է մեկ անշարժ գույք՝ հողամաս. 26 հազար դրամով վաճառել է Հակոբ Ազարյանին։ Վաղարշյանի՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոցները 2-ն են՝ 2007 թվականի LEXUS և 1993 թվականի արտադրության OPEL մակնիշների՝ համապատասխանաբար գնված 2013 և 2002 թվականներին։ Ինչ վերաբերում է դատավորի ֆինանսական վիճակին, ապա նրա բանկային ավանդները կազմել են 2 մլն դրամ և 13 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն դրամ և 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ։

Նշենք՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 426 հազար դրամ, որից 15 մլն 416 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սահմանադրական դատարանից, 4 մլն 290 հազար դրամ էլ աշխատանքի վարձատրություն է ստացել Երևանի պետական համալսարանից։ Վաղարշյանը գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցում, հեղինակային վարձատրություն է ստացել 1 մլն 047 հազար դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 891 հազար դրամ։ Արթուր Վաղարշյանի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում 5-ն են՝ ԵՊՀ պրոֆեսոր, Իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ, Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ՀՀ իրավաբանների միության անդամ, Երկրապահ կամավորների միության անդամ։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Արթուր Վաղարշյանի որդին ձերբակալվել էր Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում, որը դոփում է տեղում և որևէ լուծում չի ստանում: Գուցե քրեական գործի ձգձգումը կապված է այն բանի հետ, որ ՍԴ անդամի որդուն էլ են փորձում մաքրել տհաճ պատմությունից: Տեսնենք՝ ինչով կավարտվի պատմությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ)
Ամենադիտված