Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսականության նոր չափաբաժին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային ու բարդ փուլ են ապրում։ ՀՀ իշխանությունները ոչ թե քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, այլ ընդհակառակը, ամեն ինչ անում են փչացնելու այդ հարաբերությունները, իսկ հանրության շրջանում ավելի են բորբոքում հակառուսական տրամադրությունները։ Առաջին հերթին քարոզչական մակարդակում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության համար, սակայն ռուսները դավաճանել են մեզ, դրա համար էլ ծանր վիճակում ենք հայտնվել։

Իհարկե, հնարավոր չէ արդարացնել Ռուսաստանի անգործությունը հայկական կողմին աջակցելու հարցում, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման առումով, բայց եթե դուրս գանք իշխանությունների ստեղծած քարոզչական ծխածածկույթից, ապա կտեսնենք, որ ադրբեջանական ագրեսիան ու ձեռքբերումները ամենաշատը լեգիտիմացրել են Փաշինյանն ու իր թիմակիցները։ Իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որ Արցախի հարցով երկրում հանկարծ դիմադրական ճակատ չձևավորվի, որ մարդիկ համակերպվեն Արցախի կորստի հետ՝ մտածելով, թե այն բեռ է եղել Հայաստանի համար, իսկ Ռուսաստանն Արցախի թեման որպես մահակ է օգտագործել Հայաստանի գլխավերևում։ Միևնույն ժամանակ, հակառուսական տրամադրությունների գեներացման ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սերտացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ գնալ վեկտորի արմատական փոփոխության։

Այսօր Հայաստանի սահմանների երկայնքով գործում են եվրոպացի դիտորդները, բայց նրանց խնդիրը ոչ այնքան հայադրբեջանական սահմանին բախումների կանխումն է, որքան ռուսական կողմի տեղաշարժերը դիտարկելը։ Նույնիսկ Փաշինյանն է խոստովանել, որ Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ-ն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը: Եվրոպացի գործընկերներն էլ «անհանգստանում» են, թե ինչու է Հայաստանը ռուսական նոր զորքեր բերում, ինչի համար էլ Փաշինյանն առաջարկել է դիտորդական առաքելություն ստեղծել և տեղում իրավիճակին ծանոթանալ։ Փաստացի, Փաշինյանը մտել է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտ։ Իսկ այսպիսի պայմաններում բնական կարելի է համարել ռուսական մեդիա դաշտում ՀՀ իշխանությունների դեմ հրապարակումները։

Ընդ որում, ՀՀ իշխանություններն իրենց ներկայացնում են որպես ժողովրդավար ու հանդուրժող, բայց իրենց դեմ ուղղված քննադատության համար ցանկանում են խոչընդոտներ ստեղծել ռուսական լրատվամիջոցների հեռարձակման համար։ Դեռևս 2020 թվականից սկսած քննարկումների դաշտում է ռուսական հեռուստաալիքների՝ Հայաստանում հեռարձակումը դադարեցնելու թեման։ Այս հարցում հատկապես ոգևորված են «սորոսականները»: Վերջերս նորից ակտուալ քննարկումների առարկա դարձավ այն հարցը, որ ռուսական կողմը խախտել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիրը։ Բայց Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը հայտարարեց, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել»:

Այնինչ, մինչ այդ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում էր, թե ռուսական կողմն ընդունել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտումների փաստը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշում է, թե ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից։ Հիմա ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք վճռական են տրամադրված։ Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված «Sputnik Արմենիայի» հեռարձակումը 30 օրով դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ Այս քայլի առիթով մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ հանրապետական կարգավորիչի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Միևնույն ժամանակ, նման որոշումը ռուսական կողմից գնահատվեց որպես քայլ, որը Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խզման օգտին է։ Երբ ռուսական սահմանին հայկական ապրանքների արտահանման մասով խնդիրներ են ծագում, ՀՀ իշխանությունները անմիջապես մեղմում են Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը և փորձում են գործի գցել ԵԱՏՄ մեխանիզմները։ Իսկ ռուսական հեռուստաալիքները փակելուն միտված իրենց գործողություններում ՀՀ իշխանությունները փորձում են առյուծի կեցվածք ընդունել։ Գրեթե միշտ քննարկվում է ռուսական հեռուստաալիքների փակման թեման, բայց, բնականաբար, դրանք այդպես էլ չեն փակվում, այլ հարց է, որ այդ ֆոնին աճում է հակառուսական տրամադրությունների դոզան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերին
Ամենադիտված