Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդակցություն ՆԳՆ փրկարար ծառայությունում․հանրապետության ավտոճանապարհներին կծավալվեն ժամանակավոր հենակետեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անց էր կացնում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Խորհրդակցությանն առցանց ձևաչափով մասնակցում էին տարածքային ստորաբաժանումերի ղեկավարները, ովքեր զեկուցեցին ընթացիկ իրավիճակի և սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված հանրապետության ավտոճանապարհների առավել դժվարանցանելի հատվածներում տարիներ շարունակ գրանցվում են մի շարք արտակարգ դեպքեր՝ արգելափակումներ, խցանումներ, պատահարներ, ՓԾ տնօրենը հանձնարարեց բոլոր մարզերում, ըստ անհրաժեշտության, նախանշված վայրերում ծավալել ժամանակավոր առաջնային օգնության հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

 

Ծառայության տնօրենը միաժամանակ կարգադրեց վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար սերտ համագործակցել և ակտիվ աշխատանքներ իրականացնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, մարզպետարանների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների հետ։

Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների պետերը ՓԾ տնօրենին զեկուցեցին, որ մարդկանց ժամանակավոր տեղակայման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով հագեցած առաջնային օգնության ժամանակավոր հենակետերը պատրաստ են անմիջապես ծավալվելու և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու:

Փրկարար ծառայության տնօրենը մարզային փրկարարական վարչությունների պետերին կարգադրեց անցնել ուժեղացված ծառայության․ անհրաժեշտության դեպքում բացի նախանշված հատվածներից ավելացնել նոր շարժական հենակետեր, զինել ամենագնացներով և կրկնապատկել արձագանքող ուժերը՝ ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու, բնակչությանն առավել օպերատիվորեն աջակցելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ կարևորելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը։

Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա
Ամենադիտված