Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնքան բան է արվել, մարդիկ արդյունքները կվայելեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից․ Կարեն Անդրեասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոմանց ավելի հետաքրքիր կլիներ մեր արած լավ գործերի փոխարեն լսել դատական համակարգի թերացումների մասին: Տարիներ շարունակ կոռուպցիոն երևույթների, ուշացումների և անարդարությունների բախված մեր հայրենակիցները թերահավատորեն են ընկալում իմ կողմից ներկայացվող դրական արդյունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Մարդիկ արդարացիորեն ուզում են այդ արդյունքը զգալ, երբ դատարանի հետ որևէ առնչություն են ունենում: Եվ կզգան: Շատ շուտով:

Մի բան, որ քանդվել է տարիներով, չի կարող նորոգվել ամիսների ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն արդեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից:

Որպես այս շարքի վերջաբան` ահա ևս մի քանի շատ կարևոր արդյունք:

Արդյունք #6. Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացվել է։ Նախ, արդեն մեծագույն արդյունք է, որ դատավորների առնվազն 80 տոկոսի համար շատ կարևոր է աշխատավարձի չափը, որովհետև նրանք իրապես աշխատավարձով են ապրում:

Հաջորդը, դատավորը չի կարող քննիչից ու դատախազից քիչ վարձատրվել կամ մասնավոր հատվածում աշխատող արհեստավարժ իրավաբանից մի քանի անգամ ավելի պակաս աշխատավարձ ստանալ: Վերջապես, միլիոնավոր դոլարների հարցեր ու մարդկանց ճակատագրեր որոշողը հաստատ պետք է արժանապատիվ վարձատրություն ունենա:

Արդյունք #7. Դատարանները մասամբ ազատվեցին արբիտրաժային տրիբունալների վճիռների կատարման համար կատարողական թերթեր տալու պարտականությունից։ Այսինքն, տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս անտեղի չի շեղի դատավորներին ձեր գործերի քննությունից:

Արդյունք #8. Դատավորներին հնարավորություն տրվեց միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով ձեռք բերել գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ։ Եթե, օրինակ, դատավորին անհրաժեշտ էր տեղեկություն ձեռք բերել ոստիկանությունից, ՔԿԱԳ-ից, ՊԵԿ-ից և մի շարք այլ պետական մարմիններից, ապա տվյալների ձեռքբերումը տևում էր ամիսներ, մինչդեռ ներկայումս րոպեական գործողությամբ գործը առաջ է շարժվում:

Արդյունք #9. Վարչական և քաղաքացիական դատավարությունում ընդլայնվեցին գրավոր ընթացակարգերի կիրառման շրջանակները։ Մինչ այս փոփոխությունը դատարանները յուրաքանչուր գործով իրականացնում էին մի շարք դատավարական գործողություններ/դատական նիստերի անցկացում, դատական ծանուցումների ապահովում և այլն/: Գրավոր ընթացակարգերի ավելացումը դարձավ ժամանակի ու ռեսուրսների ևս մի էական խնայողություն:

Արդյունք #10. Ներդրվել է մակագրման նոր համակարգ, որի շնորհիվ դատավորների ծանրաբեռնվածությունը կբաշխվի հավասարաչափ: Դատավորները տարիներ շարունակ դժգոհել են, որ աշխատանքային անհավասար պայմաններում են գործում, իսկ հանրության մեջ կային կասկածներ, թե գործերի մակագրման գործընթացում կարող են լինել միջամտություններ: Նոր համակարգը կարգավորում է երկու խնդիրներն էլ:

Կարող էի առնվազն ևս մեկ տասնյակ դրական արդյունքների մասին պատմել, բայց հաջորդիվ կանդրադառնամ արդեն մեր համակարգի չլուծված խնդիրներին: Մինչ այդ ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ բոլոր թվարկված ձեռքբերումները հնարավոր դարձան բացառապես Հայաստանի կառավարության մեծագույն աջակցության և կոնկրետ գործողությունների շնորհիվ»:

Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված