Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … քող

ՖՈՏՈ

Երևի նորաձևության արդյունաբերությունը չգիտի կանացի ավելի առեղծվածային աքսեսուար, քան քողն է։ Այն թաքցնելով  դեմքը անծանոթներից յուրօրինակ հմայքով ու նրբագեղությամբ է լցնում կնոջ կերպարը։ Այսպիսով, ո՞րն է այդ գլխազարդի առեղծվածը: Ինչպե՞ս է քողը գերել հարյուր հազարավոր նորաձևության սիրահարների ամբողջ աշխարհում:
Ենթադրաբար, քողի պատմությունը սկսվել է Արևելքից, որտեղ կանայք ստիպված էին թաքցնել իրենց դեմքերը։ Քողը ծառայում էր որպես փարանջա, որը կրում էին կրոնական կամ դասակարգային պատկանելությունը ցույց տալու համար։ Շուտով այդ գլխազարդը լայն տարածում է գտել աշխարհի այլ ծայրերում՝ Եգիպտոսում, Հռոմում, Ասիայում և Հունաստանում։ Քողը Եվրոպա է մտել երկու խորհրդանշական գույներով՝ սպիտակ քողը որպես մաքրության և անմեղության խորհրդանիշ, և սև քողը որպես սգի և տխրության: Ենթադրաբար 14-15-րդ դարերում քող կրում էին ոչ միայն կանայք, այլ նաև մարդկության ուժեղ կեսն այն ամրացնելով գլխարկներին։ Սակայն, ցավոք, դրա ապացույցները չեն պահպանվել։
19-րդ դարում քողի նորաձևության նոր բեկում է տեղի ունեցել: Որոշ տիկնայք սկսել են լայնեզր գլխարկներին կպցնել մեծ անցքերով ցանց-քողեր: Հետո նորաձևության մեջ են մտել կոկիկ փոքրիկ գլխարկները, որոնց վրա և ամրացված էին բարակ գործվածքից քողեր։ 20-րդ դարի 40-ական թվականներին դասական քողը նոր մրցակից է ունեցել՝ վուալետկան։ Դրանք պատրաստվում էին ավելի հաստ գործվածքից՝ ժանյակակար հավելումներով։ Այդ գլխազարդը նույնպես հարուստ զարդարում էին փետուրներով և ուլունքներով։ Հետագայում 60-ականներին քողը ձեռք է բերել առավելագույն ժողովրդականություն կանանց շրջանում։ Այդ ժամանակ է հայտնվել հաբ-գլխարկը, և ճակատը ծածկող քողի հետ  միասին այդ գլխազարդն իսկապես շքեղ տեսք է ունեցել։
Ներկայումս անցյալ ժամանակներից ծանոթ տեսքով գլխարկներին ամրացված քողերը կորցրել են իրենց ժողովրդականությունը։ Իհարկե, ներկայումս ամբողջ աշխարհում է ընդունված ամուսնությունների ժամանակ օգտագործել հարսնաքողը, և թեկուզ միայն այդ պատճառով կարելի է փաստել, որ քողը մոռացված չէ: Այնուամենայնիվ, ցանց-քողը ևս չի մոռացվել: Նորաձևության դիզայներներն առաջարկում են հասարակ գլխարկները համադրել ցանցային քողերի հետ։ Հայտնի մարդիկ ևս անմասն չեն մնում դրանից. համացանցում կարելի է գտնել Լեդի Գագայի և Ռիհաննայի լուսանկարներն այդ առեղծվածային աքսեսուարով: Բացի դա Մերիլին Մոնրոն՝ միլիոնների սեքս-խորհրդանիշը ևս համարվում էր քողի մոլի երկրպագու։ Համադրելով քողը կիսասպորտային ոճի, վերարկուի և հարթ կոշիկների հետ կանայք գրավիչ տեսք են ստանում, իսկ քողն առեղծված և հմայք է ավելացնում։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված