Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախն անվերջանալի պատերազմի միջով են անցնում: Պատերազմից հետո թվում էր, թե մի փոքր հանդարտվել է ամեն ինչ, բայց հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան եղավ Հայաստանի սահմանին: Սակայն երբեք չէինք հավատա, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին փոխվելու է մեր պատմության ընթացքը: Անդրեյը մեկն էր արցախցի այն տղաներից, որոնք անմահացան Արցախում, որոնք մինչև կյանքի վերջին պահը պայքարեցին Արցախի լինելիության համար ու չտեսան ամենասարսափելին: Անդրեյ Այվազյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում: Նա տան հինգ երեխաներից մեկն է, ունի երեք քույր և մեկ եղբայր: Անդրեյի մասին զրուցել ենք կրտսեր եղբոր՝ Վիտյայի հետ: Զրույցն ավելի շուտ էինք նախանշել, սակայն այն ամեն անգամ հետաձգվում էր, ժամանակ էր պետք մտքերը կարգի բերելու, ինչ-որ տեղից ուժ գտնելու համար: Բայց Վիտյան անսահման շատ էր ուզում պատմել եղբոր ու նրա տեսակի մասին: Վիտյայի և Անդրեյի տարիքային տարբերությունը մեկ տարի է: Մեծն Անդրեյն է: Բայց Վիտյան ասում է՝ երբ գյուղում միասին շրջում էին, մարդիկ երբեմն շփոթում էին իրենց:

«Շատ աշխույժ էր: Անգամ, երբ գյուղի փողոցով անցնում էր կամ կանգնում զրուցելու, մարդիկ ուրախանում էին, գիտեին, որ հիմա մի կատակ կպատմի, մի բան կասի: Շատ աշխույժ, կենսուրախ ու կյանքով լեցուն էր եղբայրս: Ով իրեն ճանաչում է, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վիտյան:

2015 թ.-ին Անդրեյը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրական: 2016 թ.-ին մասնակցում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցնում Հաթերքի զորամասում: Մի քանի տարի ծառայելուց հետո դուրս է գալիս պայմանագրային զինծառայությունից: Երբ սկսվում է 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը, Անդրեյը մեկնում է ռազմի դաշտ՝ իր տունն ու ընտանիքը պաշտպանելու: Իսկ պատերազմի ավարտից հետո նորից պայմանագրային ծառայության է անցնում, այս անգամ՝ Սրխավենդի զորամասում: Վիտյան ասում է՝ երկու-երեք օր էր մնացել, որ դիրքերից իջներ Անդրեյը, բայց պատերազմ սկսվեց. «Անդրեյն ու մեր քեռին ծառայության անցան Սրխավենդի զորամասում: Երկուսով նույն զորամասում էին ծառայում, նույն դիրքում էլ անմահացան: Ցանկանում էին իրար կողքի լինել, միասին ծառայել: Բայց լրիվ հակառակը տեղի ունեցավ: Իրար հետ անմահացան նույն դիրքում սեպտեմբերի 19-ին»:

Վիտյայի խոսքով, դիրքում եղել է 8 հոգի: «Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, իրենց հետ այլևս կապ չկար, մյուս կողմից էլ՝ ամեն ինչ անում էինք, որ տան անդամներին ապահով տեղ տեղափոխենք: Ամեն ինչ իրար էր խառնվել: Երբ սկսվել են ռազմական գործողությունները, ութ տղաներից հինգը, այդ թվում՝ եղբայրս ու քեռիս, պայքարել են մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, մինչ ի մահ: Տղերքը «բոյ» են տվել: Երբ զինամթերքը վերջանում է, տղաները տեղավորվում են խրամատներում: Իսկ հետո արդեն գիտեք, թե ինչ է լինում: Ասում են, որ թշնամու մեկ տասնյակից ավելի զինվոր է մտնում իրենց խրամատ: Երբ եղբորս տեսա, նրա ամբողջ մարմնի վրա փամփուշտի հետքեր էին»: Վիտյան հիմա հաճախ է հիշում՝ եղբայրը միշտ ասում էր, որ եթե պատերազմ սկսվի, դիրքից դուրս չեն գալու, կռվելու են մինչև վերջ: Իսկ հիմա Անդրեյն ու քեռին՝ Արցախը, Եռաբլուրում են, իրար կողքի:

«Շատ դժվար օրեր էին, բոլորին իրար էի խառնել՝ Կարմիր խաչ, կառավարություն, մարդու իրավունքների պաշտպան, որ նրանց տեղափոխենք Հայաստան: Որևէ մեկը ոչինչ չէր կարողանում անել, ի վերջո, Կարմիր խաչի օգնությամբ տղաներին բերեցինք Եռաբլուր»: Վիտյան ասում է՝ ով ճանաչում էր Անդրեյին, նրա մահն իր սեփական վիշտն էր համարում, իր կորուստը: Հիմա Վիտյայի համար կարևոր է, որ մարդիկ հիշեն բոլոր այն տղաներին, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել և դա գիտակցաբար են արել, գնացել են իմացյալ մահվան: Անդրեյի ընտանիքը հաստատվել է Հայաստանում: Եղբայրն ասում է՝ Հայաստանում են և չեն մտածում այլ տեղ գնալու մասին, քանի որ «տղերքն այստեղ են»:

«Ես այստեղից ուրիշ գնալու տեղ չունեմ: Հիմա ծանր օրեր են տարբեր առումներով, բայց ամենամեծ ցավը տղերքի չլինելն է: Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը: Հիմա ինձ ապրելու ուժ տալիս է եղբայրս, քեռիս, ընտանիքս: Իմ եղբայրն է ինձ ամեն առավոտ ուժ տալիս, որ վեր կենամ անկողնուցս և այդ օրն էլ ապրեմ: Հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ տուն, իմ հայրենիք: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, ես երբեք հակառակը չեմ ասել ու չեմ ասի, երբեք, բայց քո տունն ու անկյունն այլ է: Հիմա իմ ցանկությունն ու նպատակն է, որ մեր տղաներին ճանաչեն, ճանաչեն բոլոր նրանց, ովքեր մինչև վերջին շունչը պայքարեցին հանուն հայրենիքի, ի՞նչ իմանային, որ վերջն այսպիսին է լինելու: Իրենք պայքարում էին իրենց ընտանիքների համար, տղերքն իրենց ընտանիքներին ասում էին, որ իրենք գնալու տեղ չունեն, Արցախում են մնալու, Արցախում են իրենց կյանքը շարունակելու»: Տղաների մասին նյութերի վերջին պարբերությունը պարգևատրումներինն է, բայց այս դեպքում, երբ հարցնում եմ մեդալների մասին, ինքս ինձ սաստում եմ՝ ախր, ի՞նչ մեդալ, ո՞վ պիտի տար այդ մեդալը: Արցախի «լուծարված» համարվող Հանրապետությո՞ւնը, Հայաստանի Հանրապետությո՞ւնը: Թող որ լիներ այն հողը, որի համար անմահացան տղաները, ու ոչ ոք մեդալ չստանար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում
Ամենադիտված