Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի անդամ պետության անհատական անգործության համար. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարը տեսաուղերձով հանդես է եկել  «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը:

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ մասնագիտացված մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, զեկուցողներ և ոլորտում հայտնի փորձագետներ:

Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: 

«Ձերդ գերազանցություններ, 

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը ջերմորեն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման միջնստաշրջանային հանդիպման մասնակիցներին և բանախոսներին և իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին այսօրվա նիստը կազմակերպելու համար։

Դեկտեմբերի 9-ին մենք կնշենք «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Այսօր ՄԱԿ-ի անդամ 153 երկիր միավորված է այս «հանցագործությունների հանցագործությունը» պատժելու և կանխելու պարտավորության շուրջ:

Իրապես, կոնվենցիան հանցագործությունը կանխելու ուժեղ բազմակողմ պայմանագիր է: Եվ այն միակ փաստաթուղթը չէ։ Այսօր կոնվենցիայից բխող պարտավորությունները հիմնական ուղղություններով արտացոլվել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերում:

Այս համատեքստում ես չափազանց կարևոր եմ համարում, որ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևերը Մարդու իրավունքների խորհրդում ստանում են լայն տարածաշրջանային աջակցություն և կոնսենսուս: Դա արտացոլում է ավելի լայն միջազգային կոնսենսուս՝ էթնիկ, կրոնական, ռասայական և ազգային խմբերի անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության միջոցով ցեղասպանությունները կանխելու բացարձակ հրամայականի վերաբերյալ:

Այս առումով, Մարդու իրավունքների խորհուրդը լավ դիրք ունի ցեղասպանության կանխարգելման առաջնագծում լինելու համար: Հուսով ենք, որ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի, պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգի մանդատակիրների միջև համակարգումն ու համագործակցությունը լրացուցիչ կամրապնդվեն և կստանան կանոնակարգված բնույթ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի կատարած ծավալուն աշխատանքը:

Ձերդ գերազանցություններ,

Կասկած չունեմ, որ այս հանդիպման քննարկումները ևս մեկ անգամ ցույց կտան զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կարևորությունը ժամանակակից աշխարհում։ Աշխարհը, որում մենք ապրում ենք այսօր, վտանգավոր վայր է բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբերի համար, և նրանց որոշակի տարածքում ոչնչացնելու մտադրությունը դրսևորվել է ամբողջ աշխարհում, հատկապես հիմա, երբ միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում:

Իրավատիրոջը որպես հակամարտությունների լուծման միջոց վերացնելու գաղափարը երբեք այնքան «գրավիչ» չի եղել հանցագործություն կատարողների համար, որքան այսօր։ Հակամարտային իրավիճակները լայն միջավայր են ապահովում հանցագործների համար, ովքեր հակամարտող մեկ այլ կողմի քողի տակ միջազգային հանրությունից պահանջում են հավասար վերաբերմունք, որը պետք է տարածվի զոհերի նկատմամբ:

Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը։ Իսկ ուժ ասելով՝ ես նկատի ունեի ոչ թե բացառապես հանցագործների ռազմական առավելությունը, այլ նրանց կարողությունն օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ ապատեղեկատվությամբ զոհերին նվաստացնելու, և մահացու գործողությունների համար նախապատրաստել հիմքեր՝ դրանց հետագա արդարացումներով։

Մեկ տարի առաջ Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը դիտարկեց նոր տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման գործում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյուններից։ Ֆորումի ընթացքում ընդունված Երևանի հռչակագիրն արձանագրեց, որ ապատեղեկատվության տարածումը, հատկապես սոցիալական մեդիայի հարթակներում կարող է ծառայել որպես նոր քարոզչական գործիք՝ մոլորեցնելու և ռասիզմը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, բացասական կարծրատիպերը տարածելու, մարդու իրավունքները խախտելու, չարաշահելու և առանձին խմբերին իրենց ինքնության հիման վրա նվաստացնելու համար։

Հարգելի՛ բարեկամներ,

Զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների իրականացումը շարունակում է զգալի ժամանակ պահանջել իր բոլոր փուլերում։ Իրականում, թիրախային խմբերի կոլեկտիվ պատիժն ընդունում է տարբեր ձևեր և դրսևորումներ, որոնք աստիճանաբար ավելանում են իրենց խստությամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտումների, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացման, պաշարման և զանգվածային բռնության միջոցով։ Ավելորդ է ասել, որ շատ զանգվածային վայրագություններ հնարավոր կլիներ կանխել, եթե այդ փուլերում հայտնաբերվեին վաղ նախազգուշացման ազդանշաններ:

Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության անհատական անգործության համար:

Միջազգային պատասխանատվության մեկ այլ կարևոր ասպեկտ է զոհերի, այդ թվում՝ բռնի տեղահանվածների միջազգային պաշտպանությունը:

Երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունն ապաստան և ապրուստի միջոցներ տրամադրեց ավելի քան 100 հազար փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի՝ իր բնօրրան հայրենիքից վտարված, էթնիկ զտման ենթարկված ողջ բնակչությանը: Միջազգային հանրության աջակցությունն էական է նրանց միջազգային պաշտպանությունն ապահովելու համար:

Ձերդ գերազանցություններ,

Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը ստանձնեց մարդու իրավունքները ցեղասպանության կանխարգելման գործընթացում ներառելու պատասխանատվություն, մեզ առաջնորդում էր անցյալի հանդեպ մեր բարոյական պարտքը։ Այսօր մենք տեսնում ենք, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ մեր համատեղ ջանքերն ուղղված են ներկային և ապագային՝ մարդկության ապագային, որը զերծ կլինի ատելությունից, ռասիզմից, այլատյացությունից և անհանդուրժողականությունից, որոնք հանգեցնում են զանգվածային ոճրագործությունների:

Չնայած մարդու իրավունքների և անվտանգության միջազգային համակարգի բոլոր անհաջողություններին՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների խորհրդում և այլ բազմակողմ հարթակներում՝ ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին և բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին այս հանդիպումը կազմակերպելու համար և հաջողություն եմ մաղթում բանախոսներին և մասնակիցներին»։

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Ամենադիտված