Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտակն ու Արուսիկը մանկությունից են իրար ճանաչել, միասին մեծացել Տավուշի մարզի Սևքար գյուղում: «Սովորել ենք նույն դպրոցում, Արտակն ինձանից մեկ տարով էր մեծ: Նա քույրիկիս դասընկերն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արուսիկը:

Նշում է՝ շատերն ունեին այն համոզմունքը, որ հասուն տարիքում իրենք ընտանիք են կազմելու: 18 տարին լրանալուն պես Արտակը մեկնում է պարտադիր զինծառայության Քարվաճառ. «Դժվար տարիներ էին, կապ չկար: Երկու տարվա ծառայության ընթացքում երկու անգամ է արձակուրդ եկել: Իր կարգապահության, լավ ծառայության համար Արտակին տասը օր շուտ են զորացրել: Իր քսանամյակը լրացել է գյուղում: 2004 թ.-ին ամուսնացանք, մեկ տարի անց ծնվեց մեր առաջնեկը՝ Նաիրին, իսկ վեց տարի անց՝ մեր երկրորդ որդին՝ Նորայրը»: Արուսիկի խոսքով, ամուսինը շատ աշխույժ էր, ակտիվ, բարի, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: «Բոլորի առաջին օգնությունն էր: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնելու հարց էր լինում, առաջինն Արտակին էին զանգում: Երկար տարիներ տաքսի էր վարում, գյուղից բոլորին քաղաք բերում: Մինչև հիմա էլ մարդիկ ասում են, որ իր նման հոգատար վարորդի չեն հանդիպել:

Տատիկներին, որոնք ձեռքին ծանր իրեր ունեին, պետք է պարտադիր ճանապարհեր տուն, երեխաներին կզբաղեցներ ողջ ճանապարհին, քաղցր էլ կհյուրասիրեր, որ իր հետ հաճույքով ճանապարհ ընկնեին: Հոգատար ու նվիրված զավակ էր, ամուսին ու հայր: Նվիրվող էր, իմ հարազատներն իրեն որպես փեսա չեն ընկալել, այլ որպես տան տղա: Տարիներ առաջ, երբ գյուղում մեծ խաչ տեղադրեցին, արտերկրում ապրողներն Արտակի նկարահանած տեսանյութերով էին տեղեկանում, թե որ փուլում են տեղադրման աշխատանքները, ինչ է կատարվում գյուղում: Հիմա հաճախ են ասում՝ Արտակը չկա, մենք էլ գյուղի անցուդարձից ենք կտրվել»: Արտակը 2020 թ. փետրվարին անցնում է պայմանագրային զինծառայության՝ որպես վարորդ: Արուսիկը պատմում է՝ ամուսինը մեկնում էր արտագնա աշխատանքի, մի շրջան ինքն էլ է երեխաների հետ մեկնել նրա մոտ, սակայն 2018 թ.-ին, երբ արդեն կրտսեր որդու դպրոց գնալու ժամանակն էր, վերադառնում են Հայաստան:

«Վերադարձանք, որ մեր տղան Հայաստանում սովորի: Ասում էր՝ կցանկանանք, էլի կմեկնենք Ռուսաստան, այնտեղ աշխատանքը շատ է, եթե չէ, ուրեմն կմնանք Հայաստանում: Գիտեք՝ գյուղում աշխատանք գտնելը բավական բարդ է: Երբ Հայաստանում էինք, Արտակը ժամանակ առ ժամանակ նորից մեկնում էր արտագնա աշխատանքի: 2020 թ.-ին վերադարձավ, Նոր տարին միասին դիմավորեցինք, ու սկսվեց համավարակը, ճանապարհները փակվեցին: Չկարողացավ մեկնել, առանց աշխատանքի նստել չէր կարող, որոշեց անցնել պայմանագրային զինծառայության, որ ընտանիքի հոգսը թեթևացնի: Ծառայության յոթ ամսվա ընթացքում Արտակը հասցրել էր բոլորի սիրտը գրավել իր պարտաճանաչությամբ, կոկիկությամբ: Հասցրել էր նաև պատվոգրերի արժանանալ: Ընկերները միշտ կատակում էին՝ «դու ամեն ինչը տեղը տեղին անում ես, քեզ գովասանագիր են տալիս, իսկ մեզ՝ նկատողություն»»:

Բայց եկավ պատերազմի օրը: «Սահմանամերձ շրջան ենք, տագնապ էր հայտարարված: Արտակն ու տղաները մեր գյուղի և հարակից գյուղերի դիրքերում էին, տուն չէր գալիս: Անհրաժեշտ ամեն ինչն ուղարկում էինք, կամ գալիս ու տանում էին, իրեն հաճախ էի խնդրում՝ դու էլ արի, նաև տղաներին կտեսնես, հետո էլի կգնաս: Ասում էր՝ չեմ ուզում նկատողություն ստանալ, հանկարծ մեկը գա ստուգելու, և ես դիրքում չլինեմ: Հոկտեմբերի 2-ն էր: Դեղատանն եմ աշխատում, աշխատանքից դուրս եկա, Արտակն ինձ էր սպասում, անգամ զարմացա: Անտրամադիր էր, եկանք տուն, իրեն կարգի բերեց, դուրս գալուց էլ անընդհատ ասում էր՝ երեխեքին ուշադիր կլինես, փաստաթղթերդ մոտ պահիր, խորհուրդներ տվեց ու գնաց: Հաջորդ օրը զանգեց, թե գնում եմ Ղարաբաղ, պետք է օգնություն հասցնենք: Հարցրեցի՝ իսկ ձեր դիրքերից ովքե՞ր են գալու քո հետ, ասաց, որ միայն ինքն է. «Վանաձորից մեզ ուրիշ խումբ է միանալու»:

Մեկ հարց էլ տվեցի՝ մայրիկին տեղյակ պահե՞լ ես, որ գնում ես, մտածելով, որ գուցե նա կկարողանա հետ պահել Արտակին Արցախ մեկնելու մտքից: Պատասխանեց՝ ես իրեն տեղյակ կպահեմ: Իր գնալու լուրն իմանալով՝ մի տեսակ սիրտս ահ էր ընկել, անկախ ինձանից լաց էի լինում, հետո ինքս ինձ վրա բարկանում, որ ոչինչ չի եղել, ինչո՞ւ եմ լաց լինում: Մայրիկն էլ չէր կարողացել ոչինչ անել, Արտակն այդպիսին էր, եթե մի բան որոշում էր, էլ որևէ մեկս ոչինչ փոխել չէինք կարող»: Արուսիկը պատմում է՝ երբ հրամանատարն ասում է, որ պետք է մեկնեն Արցախ և օգնություն տանեն, Արտակը միանգամից հանձն է առնում այդ կարևոր գործը ու ասում, որ ինքը կգնա: «Արտակը միայն նեղսրտել է, որ մեքենան կարող է վնասվել: Մեքենան նոր էր, շատ էր սիրում այն, մաքուր ու կոկիկ էր պահում»: Վանաձորում ոստիկանական խումբն է միանում Արտակին ու մյուս տղաներին, և շարժվում են դեպի Արցախ:

«Հոկտեմբերի 4-ին հասնում են: Շուշին գնդակոծվում էր, այնտեղ արդեն ծանր վիճակ էր: Տեղից տեղ փոխվելով՝ հասնում են Շուշիի մշակույթի տուն: Իր հրամանատարը զանգահարում է իրեն, ասում՝ դու քո պարտականությունները կատարել ես, կարող ես հետ գալ, Արտակը չի համաձայնում՝ տեսնեմ տղաներն ինչ են որոշելու, որ միասին հետ գանք: Արտակն ու ընկերը մեքենայի մեջ են լինում, իսկ ոստիկանները շենքի ներսում ժողով են կազմակերպած լինում: Արտակն ընկերոջն ասում է՝ գնամ ներս, տեսնեմ, թե ինչ որոշեցին, ով է գալիս ինձ հետ, միասին վերադառնանք: Մեքենայից իջնում է, մտնում շենք, ու այն պայթում է»:

Արուսիկը նշում է՝ հիմա շատերն են ասում, թե ինչու գնաց Արտակը, չպետք է գնար, բայց կինը վստահ է՝ ամուսինն այլ կերպ չէր կարող, չէր կարող իր պարտականությունը չկատարել, ոստիկաններից շատերին ճանաչում էր, շատերն իր ընկերներն էին, չէր կարող նրանց թողնել և ուղղակի վերադառնալ: «Ես միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ այդ պահին վերադառնար էլ, հաջորդ անգամ էլի էր գնալու: Այդպիսին էր իր բնույթով»: Արտակը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: «Այդ օրը ժամը 4-ից հետո այլևս զանգերին չէր պատասխանում, զանգում էի ընկերներին, ծանոթներին, որևէ մեկը տեղեկություն չուներ:

Անընդհատ զանգահարում էի, բայց ապարդյուն: Ինձ էին զանգահարում, հարցնում, թե նորություն չունե՞մ: Այդ օրը լուրերով ասել էին մշակույթի տան պայթյունի մասին, բայց մենք չէինք դիտել, տեղյակ չէինք: Հաջորդ առավոտյան մայրիկը գնաց հիվանդանոց աշխատանքի, բուժքույր է, ես էլ էի աշխատանքի գնում: Հասանք գյուղամեջ, բավականին շատ մարդիկ էին հավաքվել, մտածեցինք՝ տեսնես ինչ է պատահել: Մարդիկ մտնում էին դեղատուն, բոլորը մի տեսակ էին, չգիտեին, թե ինչպես իրենց պահեն: Փաստորեն ամբողջ գյուղն արդեն նախորդ երեկոյան իմացել էր նորությունը, սկսել էին ճշտումներ անել: Իր հորեղբոր ու հորաքրոջ տղաները գնացել էին իրեն ճանաչելու և տուն վերադարձնելու, նոր մեզ տեղեկացրել, թե ինչ է եղել»: Իսկ հիմա Արուսիկի «պայքարը» շարունակվում է: «Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար: Իրենց կողքին աշխատում եմ միշտ զգոն լինել, լաց չլինել:Մեծ տղաս 18 տարեկան է, քչախոս, խոհեմ հայացքով, հասուն մարդ է, միանգամից մեծացավ: Փոքր տղաս, երբ տեսնում է՝ անտրամադիր եմ, այնքան է շուրջս պտտվում, մինչև ժպտամ: Հայրիկի մասին էլ միշտ ներկայով է խոսում»:

Հ. Գ. - Արտակ Խեմչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Դեկտեմբերի 14-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում Խոշտանգում փաշինյանական ձևով Պուտինը հրամանագիր է ստորագրել Ինչ եղանակ կլինիԲաքուն գնալով լկտիանում է Արաղչին ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է համագործակցության ամրապնդումը Հյուսիսային նավատորմը ստացել է առաջին անվանական Ка-27М ուղղաթիռը Նոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ ԱրևմուտքիցԱզատություն հայ գերիներին․ երիտասարդ ՀՅԴ–ականները նամակ հանձնեցին ՄԱԿ–ին Հաստատվել է 12-րդ դասարանի սովորողների ավարտական հունվարյան քննությունների ժամանակացույցը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-10-ը Վարդենիսում մահացած 26-ամյա Ալեքսը Երևանից էրԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԿԳՄՍ նախարարը Լեհաստանում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. մաhացած 15-ամյա տղան ու «Opel»-ը հայտնաբերվել են ձորումՃՏՊ՝ ԵրևանումՈսկու գինն անկում է ապրում Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում Նոր ձերբակալություններ ՊՆ-ում. կաշառք բանակից ազատելու դիմաց Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան Զելենսկին անվտանգության երաշխիքներ է ուզում ընտրություններ անցկացնելու համար ՉԼ 6-րդ խաղային շաբաթ | Արդյունքները և մրցաշարային աղյուսակըԾանոթ ու միա ժամանակ անհայտ … Սենսոր դեգրավացիայի խցիկ«Փաշինյանը տապակի վրա. Եվրահանձնակատարը փորձում է համոզել Հայաստանին դավաճանել Պուտինին»Մինչև ուշ երեկո ջուր չի լինի«Փաշինյանը պատվիրել է հայկական հիմն կիրակնօրյա պատարագից առաջ. Ժողովուրդը սարսափից լռում է» Տեսախցիկը ֆիքսել է 29-ամյա Գոհար Մանուկյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրաՀայաստանում ձյուն է տեղումՔաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըՀրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման․ պատմության այս օրը (10 դեկտեմբեր)Լույս չի լինելու. հասցեներԱնկում՝ տարադրամի շուկայումՄիհրան Հակոբյանի ծեծի պատ­մու­թյունից հնարավոր «տուժի» Աննա Վարդապետյանը․«Հրապարակ» Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ինչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ» Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են․ «Հրապարակ» Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին. «Ժողովուրդ» Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ․ «Հրապարակ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը
Ամենադիտված