Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բռնի տեղահանությունից հետո Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Երևանում հանդես է եկել առաջին համերգով։ Դպրոցն այս տարի նշեց իր հիմնադրման 85-ամյակը։ Տնօրեն Զարինե Բաբայանի նախաձեռնությամբ հոբելյանական տարեդարձին նվիրված համերգն իրականացվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր և տնօրեն Աշոտ Բլեյանի աջակցությամբ։ 

Զարինե Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այն Արցախի մայրաքաղաքում գործող միակ երաժշտական դպրոցն էր։ Նա ցավով նշեց, որ Արցախի կորստի հետ դպրոցը դադարեցրել է աշխատանքը, իսկ սաները համալրել են Հայաստանի տարբեր երաժշտական ուսումնական հաստատություններ։ Մինչդեռ, 1938 թվականին հիմնադրված դպրոցում արցախցի երեխաներն անցած տասնամյակների ընթացքում սովորել են դաշնամուրային, լարային, փողային բաժիններում, սովորել հայկական ու արտասահմանյան երգեցողություն, մասնակցել միջազգային մի շարք փառատոնների, վերադարձել հաղթանակով։ 

«Ավելի քան 350 սաներից մեծ դժվարությամբ համերգին ընդգրկել ենք 40 հոգու, քանի որ շատերի ընտանիքում կորուստներ կան, մեծ մասը ՀՀ տարբեր մարզերում են։ Միակ ուրախացնող բանը, որ նրանք շարունակում են ուսումը։ Իրականում այս համերգային ծրագրով պարտականություն եմ զգացել աշխատողների և սաների առջև, իսկ ամենաշատը ցանկացել եմ, որ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի անունը պահպանվի։ Մեր կոլեկտիվին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը սիրով է ընդունել և տրամադրել ամեն ինչ, որ համերգը կայանա»,- նշեց նա։ 

Արցախցի երեխաները համերգը սկսել են «Ղարաբաղի հորովել» երգով։ Հենց առաջին կատարումից հանդիսատեսը հուզվել է։ Ծրագրում ընդգրկվել են դասական, գործիքային, փողային ստեղծագործություններ, ժողովրդական ու հայրենասիրական երգեր։ 
Զարինեի համար դժվար ժամանակաշրջան է։ Հայրենիքի կորստի հետ, նա կորցրեց ամենաթանկը։ Որդին՝ Ռոբերտը 2 ամիս առաջ Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերից է։ Չի կոտրվում, որովհետև գիտի անհուսության ու անորոշության դեմ պայքարի լավագույն միջոցը՝ աշխատել։ 

«Իմ որդին ինձ ուժ է տալիս ավելին անելու։ Եթե ողջ լիներ, վստահ եմ, որ ինձ չէր մեղադրի ու ինձանից շատ կցանկանար, որ այս համերգային ծրագիրը կայանար։ Դա ինձ համար ծանր որոշում էր, բայց ինչպես Ստեփանակերտում էր ուրախանում իմ բոլոր հաջողություններով ու օգնում ինձ, այնպես էլ այս մեկը, համոզված եմ, զգում է, ուրախանում է»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Զարինե Բաբայանը մտադիր է շարունակել գործունեությունը։ Նրան այս հարցում օգնում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կոլեկտիվը։

Հունան Թադևոսյան

82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ»
Ամենադիտված