Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մրցանակաբաշխությու՞ն, թե՞ խայտառակություն. մանրամասներ՝ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017»-ից

ՎԻԴԵՈ

Արդեն մի քանի օր է, ինչ հայկական շոու բիզնեսի գրեթե ողջ աստղաբույլը մեկնել է Ֆրանսիա, ավելի կոնկրետ՝ Փարիզ: Պատճառն օրեր առաջ այնտեղ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունն է, որի կազմակերպիչներն Աննա Կարոլինան և Հայկ Շահբազյանն են, ով ի դեպ՝ երգչուհի Արևիկ Ալավերդյանի ամուսինն է: Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Էրիկ,Ավետ Բարսեղյան, Նազենի Հովհաննիսյան, Թաթա, Հարութ Փամբուկչյան, Ջիվան Գասպարյան, Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան, Անուշիկ Ալավերդյան, «Ամարաս»  պարային համույթ և այլք... Ահա այն արտիստները, ովքեր մասնակցել են մրցանակաբաշխությանը, իսկ նրանցից ոմանք էլ՝ արժանացել մրցանակների՝ հատուկ սիմվոլով արձանիկների, որոնք խորհրդանշում են հայ-եվրոպական եղբայրությունը` երկու տարածաշրջանների քարտեզներով։ Ըստ մեր տեղեկությունների՝ մրցանակաբաշխության տոմսերի արժեքը սկսել է 60 եվրոյից և հասել մինչև 220 եվրո:

Ուսումնասիրելով շոու բիզնեսի ներկայացուցիչների սոցիալական էջերում տեղադրած լուսանկարները, որոնք արված են մրցանակաբաշխության ժամանակ, տպավորություն է, որ ամեն բան նախատեսվածից լավ է անցել, և բոլորը գոհ հեռացել են Փարիզի ամենահայտնի՝ «Զենիթ» համերգասրահից: Պարզվում է, սակայն, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ ընթացել, ինչպես որ թվում է: Սկսենք, թերևս, սկզբից:

«Ոչ թե մրցանակաբաշխություն, այլ՝ խայտառակություն»,- ահա այսպես նկարագրեց «Armenian Europe Music Awards Paris 2017»-ը մեր աղբյուրներից մեկը, ով անձամբ ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը: Ըստ նրա խոսքերի՝ ավելի քան մեկ տարի կազմակերպած համերգն անցել է բավական անկազմակերպ պայմաններում, ինչը չի վրիպել նույնիսկ հանդիսատեսի աչքից:

Բավական չէ, որ մրցանակաբաշխությունը մեկնարկել է նախատեսվածից ավելի ուշ, ավելին, հանդիսատեսը սահմանված 25 րոպե ընդմիջման փոխարեն ստիպված է եղել սպասել ավելի քան 40 րոպե: Դա էլ բավական չէ, այն սկսվել է դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան ցուցադրությամբ, ինչի կապակցությամբ, ոչ թե նորաձևություն դիտելու, այլ իրենց սիրելի արտիստներին լսել ցանկացող երկրպագուներն իրենց մեջ իրենց դժգոհությունն են հայտնել:

Հիմա անցում կատարենք երգիչ-երգչուհիներին, որոնցից ոմանք նույնիսկ չեն բարեհաճել հանդես գալ կենդանի հնչողությամբ: Այսպես, օրինակ, Գաբի Գալոյանը,  բարձրանալով բեմ, երևի չէր էլ պատկերացնի, որ կհայտնվի իր համար ոչ հաճելի իրավիճակում: Բանն այն է, որ երգչուհու ոչ կենդանի հնչողությամբ ելույթի ժամանակ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, «դիսկը քցել» է, ինչի արդյունքում Գաբին ստիպված է եղել մի քանի անգամ կրկնել երգի կրկներգը՝ ցույց տալով, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Տարօրինակն ինձ համար այն է, որ հետևելով Գաբիի՝ ժամանակ առ ժամանակ հրապարակած երաժտական տեսանյութերին, պարզ երևում է, որ նա կենդանի հնչողությամբ հանդես գալու խնդիր ամենևին չունի, թե ինչն է վերջինիս՝ «ֆանագրամայի» տակ երգելու պատճառը, չգիտեմ: Ինչևէ: Նշեմ նաև, որ համերգի ընթացքում սա միակ տեխնիկական խնդիրը չի եղել, որոնց մասին, սակայն, այս պահին կլռեմ:

Բացի այս ամենից, հանդիսատեսի դժգոհության առիթ է հանդիսացել այն փաստը, որ մի շարք երգիչներ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ելույթ ունենալ, թեպետ մինչ մրցանակաբաշխությունը տարածված գովազդային տեսանյութում հայտարարված է եղել նրանց անունները: Օրինակ, «Տարվա լավագույն երգիչ» ճանաչված Էրիկը, ում, ի դեպ, հրավիրված հյուրերի փոխարեն չգիտես ինչու մրցանակ է հանձնել համերգի հաղորդավարներից մեկը՝ Ավետ Բարսեղյանը, ընդամենը գերադասել է վրացերեն ակապելլա կատարել (չեմ հիշում որևէ մրցանակաբաշխություն, լինի դա հայկական, թե՝ արտասահմանյան, որ լավագույն երգիչ ճանաչված արտիստը մրցանակը ստանալուց հետո ելույթ չունենա): Ավելացնեմ, որ մրցանակաբաշխությունն այնքան է ձգձգվել (ավելի քան 6 ժամ), որ վերջում մարդիկ, պարզապես չդիմանալով, կամաց-կամաց հեռացել են հենց սկզբից էլ ոչ այդքան լիքը դահլիճից:

Իհարկե, այս ամենի մեջ ուրախալին այն է, որ Փարիզում ապրող հայերը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան լսելու իրենց սիրելի կատարողներին՝ վայելելով հայկական երաժշտությունն ու պարը, հնարավորություն ունեցան ներկա գտնվելու առաջին անգամ կայացող հայկական մրցանակաբաշխությանը, բայց էլ ավելի ուրախալի կլիներ այն փաստը, երբ այս ամենը նրանք վայելեին ավելի կազմակերպված և դասակարգված պայմաններում: Հուսանք` այս բացթողումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ սա նմանատիպ առաջին մրցանակաբաշխությունն է, և ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ դեռ առջևում է:


Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված