Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են փնտրում եվրոպական հետախույզները Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկվա տեղեկատվական հոսքերի մեջ կարծես անուշադրության մատնվեց առանցքային մի տեղեկություն, որն իրականում լույս է սփռում փաշինյանական վարչախմբի իրական նպատակների և Հայաստանն արտաքին քաղաքական վայրիվերումների տանելու, Արևմուտքի կառավարման ներքո հանգրվանելու վրա։ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին, քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային գործակցության հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Սովորաբար արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարների այցերը գաղտնի են պահվում, երկրները չեն անոնսավորում նման հանդիպումները, առավել ևս պետության ղեկավարների գրասենյակների մակարդակով հաղորդագրություններ չեն տարածում։ Վերջին տարիներին սա առնվազն երրորդ այցն է, երբ վարչապետի գրասենյակը հաղորդագրություն է տարածում։

Անցած տարվա ամռանը Հայաստան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության տնօրեն Ուիլյամ Բերնսը, որը հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Դրանից ամիսներ անց Հայաստան այցելեց Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը, ով, ինչպես հայտնի է սերտ առնչություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, անգամ համարվում է նրա կուռատորն ու հովանավորը։ Դրանից հետո հրապարակվեց Հայաստանում արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու, դրա ղեկին էլ նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանին դնելու, ծառայությունն էլ բացառապես վարչապետի ենթակայության տակ կազմակերպելու որոշումը։

ԱԱԾ-ի վրայից արտաքին հետախուզական գործառույթները հանվեցին, փոխանցվեցին նոր ծառայությանը, որի հաստիքացուցակն ու կառուցվածքը գաղտնի է։ Ավելին, ըստ որոշ լուրերի, թե Գրիգորյանը, թե նրա շատ ենթականեր հատուկ ուսումնառություն են անցնում Մեծ Բրիտանիայում, գտնվում են այդ երկրի անմիջական հսկողության տակ։ Տեղեկություններ տարածվեցին, որ և ԿՀՎ տնօրենը, և MI-6-ի ղեկավարը եղել են նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն այդ երկրները որևէ հաղորդագրություն չեն տարածել։

Այժմ էլ Հայաստան է գալիս տարածաշրջանում սեփական հետաքրքրություններն ունեցող մեկ այլ երկրի՝ ներկայումս Ռուսաստանի հետ ծայրահեղ վատ հարաբերություններ ունեցող Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը։ Թե իրականում ինչ են խոսել նա և Փաշինյանը, այդպես էլ չենք իմանա, սակայն փաստ է, որ Հայաստանը սկսել է ակտիվորեն համագործակցել արևմտյան հատուկ ծառայությունների հետ։ Եզրակացությունները թողնենք մեր ընթերցողներին։

Սոնա Անանյան

ԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»
Ամենադիտված