Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվական «փուչիկի» հետևանքները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sputnik.by-ը «Հայաստանը երես է թեքում Ռուսաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը երբեք օտար չի եղել հայ ժողովրդի համար, բայց երկու ժողովուրդներին պառակտելու ուղղությամբ Արևմուտքի աշխատանքը սկսել է արդյունք տալ։ Այս մասին Sputnik-Բելառուսի մուլտիմեդիա մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։ «Պաշտոնական մակարդակով մենք տեսնում ենք, որ Հայաստանը շրջվում է Ռուսաստանից, պետք է իրերն իրենց անուններով կոչել և դա չթաքցնել»,- ասել է նա: Փորձագետի կարծիքով, ամենավատն այն չէ, որ Հայաստանում իշխանության է եկել նման էլիտա, շատ ավելի վտանգավոր է այն, որ արևմտյան տեղեկատվական ազդեցությունն արտացոլվում է հասարակության մեջ։

«Տեղեկատվական դաշտում Արևմուտքի աշխատանքի արդյունքները իսկապես ազդում են հանրության վրա: Ես կարծում եմ, որ հանրությունը զրկված է ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, քանի որ դա տարածելու շատ քիչ հնարավորություններ կան... սուտն ամբողջությամբ հաղթում է»,վստահ է նա։ Բացի այդ, Ղուկասյանը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ուղղությամբ Արևմուտքի աշխատանքում փոքր պետություններն են գործիքներ դառնում։ Քաղաքագետը վստահ է, որ Արևմուտքը սոցիալական ցանցերում տեղեկատվական դաշտի մենաշնորհատեր է դարձել, և վերջին օրինակներից մեկն այն կեղծիքի տարածումն էր, թե իբր Հայաստանը Ուկրաինային է փոխանցել «Տոչկա Ու» հրթիռներ և համակարգեր։ «Դա հատուկ տեղեկատվական լցոնում է ռուսհայկական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար»,- ընդգծել է Ղուկասյանը։

Իր հերթին, Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը (Ռուսաստան) նշել է, որ իսկապես պարբերաբար փորձեր են արվում Հայաստանը հեռացնել Ռուսաստանից։ «Օրինակ՝ այդ առումով ամենավառը «խորհրդային իշխանության պատճառով Հայաստանը կորցրեց Արարատը» պատմական սխեման է, որը շատ ցավալի է հայ ժողովրդի համար,- նշել է Եգորչենկովը,մեկ այլ նարատիվ է այն միտքը, որ հայ ժողովրդի ցեղասպանությունը հրահրվել է ռուսական ցարական ռեժիմի կողմից։ Փաստերի խեղաթյուրումը բավական ակտիվ է, և նման թեմաներ երբեմն հնչում են ոչ միայն արևմտյան աղբյուրներից։

Խորհրդային անցյալի թեման մինչ օրս համարվում է շատ հարմար թեմա նախկին ԽՍՀՄ-ում իրավիճակն ապակայունացնելու համար»։ Նա նաև ընդգծել է, որ տեղեկատվական-ճանաչողական ազդեցությունը նոր երևույթ չէ։ Այն եղել է նաև այլ դարաշրջաններում։ Այնուամենայնիվ, ներկայում տեխնիկական հնարավորությունները անհամեմատ ավելի շատ են։ Մեր օրերում արդի սոցիալ-տնտեսական խնդիրները հաճախ են օգտագործվում հասարակությունը ցնցելու համար։ Երբեմն այնպիսի թեմաներ են լցոնվում, որոնք իրականում քիչ նշանակություն ունեն կամ պարզապես հորինված են, բայց «տեղեկատվական փուչիկը» ուռչում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով
Ամենադիտված