Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը Եվրամիության երկրների դեսպանների հետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցն են քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին:

Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացմանը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությանը համահունչ:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Նախարարն ընդգծել է, որ այն հիմնված է այն հիմնական սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ և վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը:

Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

17006711753423.jpeg (333 KB)

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (15 մարտ)Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըԱռողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Loud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըԻրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Վրաստանում հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի ԻՀՊԿ-ն մեկնարկում է «Իրական խոստում 4» գործողության 48-րդ ալիքն իսրայելական թիրախների դեմ Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակումԱմստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել․ Reuters Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է այսօր Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանԶգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասինՕրեգոնի հայտնի ջրվեժը վաճառքի է հանվելՎրաստանը լրացուցիչ հողատարածք կպետականացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում» Ողբերգական դեպք, «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղա է մաhացելԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Որոշ ժամանակ ջուր չի լինիԴուբայի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնական թաղամասում բեկորների ընկնելու հետ կապված միջադեպի մասին Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»
Ամենադիտված