Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները շարունակում են իրենց վտանգավոր քաղաքական կուրսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը շարունակում է հեռակա հարաբերվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ՝ տոտալ իգնոր անելով այս կարևորագույն կառույցն ու նրա աշխատանքները։ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ երեկ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: 

Դեռ օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, տեղեկացրել, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական գագաթնաժողովին։ Բելոռուսի նախագահը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամեդովին, ով հայտնել է, թե Հայաստանի իշխանությունները խնդրել են ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։ Տասմագամեդովը նշել է, որ անցած տարվա նոյեմբերին Երևանում կայացած աղմկահարույց նիստում 34 որոշում էր ընդունվել, որոնցից կյանքի չէին կոչվել միայն 2-ը, դրանցից մեկը վերաբերում էր Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին որոշմանը և պետք է վերախմբագրվեր։ Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ մյուս բոլոր դաշնակիցներն աջակցել էին ադ որոշմանը, որևէ հետաքրքրություն, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, այս փաստաթղթի նկատմամբ չի ցուցաբերել ողջ ընթացքում, ավելին, փաստաթղթի վրա տարվող աշխատանքների ավարտական փուլում ընդհանրապես խնդրել են այն հանել օրակարգից և չքննարկել Մինսկում։ 

Ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդիպամանը հայտարարել է, թե Բաքվի և Երևանի միջև դիմակայություն ավարտվել է, և պետք է մտածել ապագայի մասին, ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը։ Լուկաշենկոն այս անգամ դիվանագիտական զսպվածություն է դրսևորել, ինչը թերևս բնորոշ չէ Բելոռուսի նախագահին, սովորաբար նա յուրաքանչյուր դեպքում բավականին կոշտ տոներով է հայտնում իր կարծիքը, միգուցե բանն այն է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հասկանում է, որ Հայաստանի իշխանությունների բոյկոտը, որքան էլ վնասում է Հայաստանին, այդուհանդերձ նաև լուրջ հարված է ՀԱՊԿ հեղինակությանը և հարկավոր է զերծ մնալ ռեպուտացիոն հարվածներից։ Ուստի և ՀԱՊԿ քարտուղարությունն այսօր հայտարարել է, թե կազմակերպությունը շարունակում է աշխատել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման նախագծի և այլ գործառնական միջոցառումների վրա, նույնիսկ Հայաստանի իշխանությունների՝ այդ նախագիծը քննարկումից հանելու խնդրանքից հետո։ 

Ըստ էության, Հայաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման իրենց կուրսի ընթացքում նաև հրաժարվել անվտանգային առանցքային կառույցից և միջոցների մեջ խտրականություն չեն դնում, սակայն բանն այն է, որ Երևանն ինքն էլ հասկանում է, որ այս պահին առնվազն չի կարողանա ամբողջությամբ հրաժարվել ՀԱՊԿ-ից և կարող է բախվել խնդիրների, ուստի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում նման հարց չի քննարկվել` ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու վերաբերյալ։ «Մենք ՀԱՊԿ-ից ակնկալել ենք, որ անհրաժեշտ է արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը և, ցավոք սրտի, այդ տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ, հարցերը այստեղից են առաջացել», - ասել է Արշակյանը։ 

Միևնույն ժամանակ, մինչ Արշակյանը կամ այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ից հեռանալու հարց դրված չէ, ամեն գնով փորձում են դիֆերսիֆիկացնել անվտանգային համակարգը։ Իհարկե, այս կապակցությամբ ամենադիպուկը նշել է Ռուսատանի ԱԳն խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ միաժամանակ երկու ձվերի վրա նստել հնարավոր չէ, հատկապես Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սրված հարաբերությունների պայմաններում Հայաստանը չի կարող ունենալ այլընտրանք, կա՛մ պետք է ընտրի մեկ, կա՛մ մյուս անվտանգային համակարգը, և, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանություններն այսօր նախապատվությունը տալիս են արևմտյան բլոկին։ 

Թե ի՞նչ հետևանքներով է դա հղի Հայաստանի համար` հասկանում են բոլորը, այդ թվում՝ նույնիսկ գործող իշխանության ներկայացուցիչները, սակայն շարունակում են իրենց վտանգավոր քաղաքական խաղը՝ նոր որդեգրված կուրսը։

Հայկ Առաքելյան

Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ
Ամենադիտված