Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց:

«Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, որովհետև այն, որ Ադրբեջանում Հայաստանը ներկայացնում են որպես «Արևմտյան Ադրբեջան», այլ կերպ մեկնաբանել չի կարելի: 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը խաչ քաշեց Արցախի Հանրապետության վրա: Մեկ տարի անց գրեթե նույն օրը Գրանադայում ընդունվեց մի հռչակագիր՝ առանց Ադրբեջանի մասնակցության, որը բովանդակային առումով չի տարբերվում այն փաստաթղթից, որով խաչ քաշվեց Արցախի Հանրապետության պատմության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ադրբեջանի նախագահը նշում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանից, խոսում է «խաղաղ ճանապարհով իր պատմական տարածքներ վերադառնալու» մասին: Շատ փորձագետներ սա դիտարկում են որպես Հայաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն, ոմանք էլ պնդում են՝ Ադրբեջանը դեռ պետք է «մարսի» Արցախում տեղի ունեցածը: «Ադրբեջանն այդ տարածքները համարում է իրենը, տարածքն իրենցն է, դրա վերաբերյալ նկրտումներ չունեն, ասում են՝ «մերն ենք վերադարձնում»: Թե ինչպես են Հայաստանում մարդիկ դա ընկալում, դա էլ նրանց խնդիրն է: Երկար ժամանակ Հայաստանում քարոզչական ֆոնն այլ էր, և դա՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 90-ականներից էլ դա կար, երբ Արցախը ներկայացվում էր որպես բեռ, այլ ոչ որպես կենդանի վահան: Մարդկանց մոտ չկար ընկալումն այն բանի, որ Արցախի կորստից հետո Ադրբեջանը զբաղվելու է Հայաստանով: Ռազմական գործողությունները նախկինում Արցախի Հանրապետության տարածքում էին, հիմա այն չկա: Սա պատահականություն չէ, սա արդեն օրինաչափության դրսևորում է լինելու:

Օրերս կրակոց եղավ, և մեկ վիրավոր ունեցանք: Կենդանի վահանն իրենք ոչնչացրել են: Հաշվի առնելով իրենց քաղաքական անցյալը՝ սա չեն համարում ձախողում, որովհետև միշտ էլ ձգտել են ազատվել «ղարաբաղցի տականքներից»: Դա էր չէ՞, «Մարտի մեկի» գիշերն ասում Փաշինյանը: Իրենք համարում են, որ Հայաստանն են ազատել այդ «ղարաբաղցի տականքներից ու տականք Արցախից»: Հիմա քաղելու են իրենց իսկ վարած քաղաքականության դառը պտուղները: Բողոքում են, որ Ադրբեջանում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան: Ո՞վ է դրանում մեղավոր, ո՞վ է ադրբեջանական այս քաղաքականությանը հիմք տվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ դեմարշ է սկսվել Ռուսաստանի նկատմամբ: Իշխանությունն ասում է, օրինակ՝ «չենք մեկնում ՀԱՊԿ նիստին, քանի որ անպատասխան հարցեր ունենք»: Փորձագետները փաստում են, որ Հայաստանը փորձում է այլընտրանքներ գտնել Ռուսաստանին, արտաքին քաղաքական ու ռազմական դաշտում դա Արևմուտքն է: Մաթևոսյանը կարծիք է հայտնում՝ Արևմուտքում այլընտրանք չեն գտնի, որովհետև չեն էլ փնտրում:«Իրենց այլընտրանքը թուրքական է: Սա քարոզչական ֆոն է: Կոնգրեսում վերջին լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ապագա, և այն Ռուսաստան-Իրան առանցքից դուրս է: Դեռևս մայիսին ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն ասել էր՝ Վաշինգտոնը ձգտում է, որ կողմերը ոչ միայն կարողանան խաղաղ ապրել, տնտեսական կոոպերացիա ունենալ, այլ նաև կոլեկտիվ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Երբ միացնում ենք ամերիկացի դիվանագետների այս երկու ձևակերպումները, մեր հասարակությանը գրեթե բաց տեքստով ասվում է՝ իրենք ակնկալում են, որ այստեղ լինի ռազմաքաղաքական դաշինք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Մնացած ամեն ինչն ուղղակի ֆարս է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը սա անում: Միայն այդ տիպի՝ թուրքական Հայաստանում ինքը որպես քաղաքական գործիչ ունի ապագա: Իր անձնական, նաև իշխանական խմբավորումների տեսանկյունից հասկանում է, թե ինչ է անում: Մեկ օրինակ բերեմ Արգենտինայից: Նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության է եկել մի մարդ, որն ասում է՝ ազգային արժույթից պետք է հրաժարվենք, դոլարը պետք է լինի մեր արժույթը, պետք է հրաժարվենք համագործակցությունից Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, և մեր ուղեգիծը պետք է լինի դեպի ԱՄՆ: Այս մարդու քաղաքական ապագան այդ ուղղությամբ է, Փաշինյանի ապագան Թուրքիայի ուղղությամբ է: Ուղղակի մեր ու Արգենտինայի տարբերությունն այն է, որ նրանց հարևանները նույնաբովանդակ ծրագրեր Արգենտինայի նկատմամբ չունեն, ինչ Թուրքիան ունի: Ադրբեջանն ու Թուրքիան կարողանում են այս ամենը շատ լավ խաղարկել: Ռուբեն Ռուբինյանի գործընկեր Քըլըչը եկել էր Հայաստան, սահմանամերձ տարածք, այնտեղ ուսումնասիրում էին, թե ինչպես են ականազերծման աշխատանքները կատարվում և այլն:

Իրենք սիմվոլիկ ժեստեր են անում, տպավորություն ստեղծում, որ սահմանը կբացեն և այլն: Շատ լավ հասկանում են, որ պատմական հնարավորություն կա Հայաստանի ձեռքով իր անվտանգային համակարգը ոչնչացնել, ռուսներին այստեղից դուրս բերել: Եթե կորցնենք Իրանի հետ սահմանի վերահսկողությունը, Իրանն ու Ռուսաստանը տեսական հնարավորություն էլ չեն ունենա Հայաստանին քաղաքական կամ ռազմական աջակցություն ցուցաբերել, ֆիզիկապես այդպիսի տարածք չի լինելու, որով իրենք կկարողանան դա իրականացնել: Դրանից հետո ի՞նչն է Թուրքիային և Ադրբեջանին խանգարում պարզապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը:

Արցախը դատարկվեց, արցախահայերին շնորհում են Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում, 1-2 մլն դոլար են ուղարկում և այլն: Չեմ ծաղրում, այլ պարզապես ֆիքսում եմ սա՝ որպես իրողություն: Ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանի հետ նույնը լինելու դեպքում այլ իրողություններ են լինելո՞ւ: Գուցե մեզ Նյու Յորքի պատվավոր քաղաքացիություն տան, բայց իրողությունը սրանից չի փոխվում: Սարսափելի իրավիճակում ենք, մարդիկ ուղղակի սա չեն հասկանում: Պնդում եմ՝ այն, ինչ նա ստորագրել է Գրանադայում, քաղաքական բովանդակության առումով չի տարբերվում նրանից, ինչը 2022 թ.-ին ընդունել է Պրահայում, որով ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը: Արցախը Պրահայից հետո մեկ տարի դիմացավ, տեսնենք՝ Հայաստանը Գրանադայից հետո ինչքան կդիմանա»,-ընդգծում է քաղաքագետը:

Այսքանով հանդերձ, Հայաստանը «հավակնում է» դառնալ տարածաշրջանի «խաղաղության խաչմերուկը»: «Հետաքրքիր է ուսումնասիրել ադրբեջանական ու թուրքական մամուլը: Իրենք ասում են, որ այն վատ ծրագիր չէ, բայց ո՞վ ասաց, որ այդ խաչմերուկը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ Նախիջևանը: Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանի այս փորձերն՝ ամեն կերպ ներգրավել Արևմուտքին մեր տարածաշրջան, ընդդիմության են արժանանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից: Այն բանից հետո, երբ Ալիևը կլանեց Արցախը, առաջին որոշումներից մեկը Ջաբրայիլից դեպի Իրան նոր ճանապարհ կառուցելու մասին էր: Տեսնում ենք, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասում է, թե Հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում երկաթգիծը կարող է Հայաստանի տարածքով չանցնել: Նույնն ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ: Այդ «խաղաղության խաչմերուկը», մեղմ ասած, վերածվելու է փաշինյանական տուպիկի:

Արևմուտքի հովանու ներքո այս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ, հակառակը՝ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեց: Ադրբեջանը Արևմուտքին բերում է մեր տարածաշրջան, խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, բայց իրենք, ի տարբերություն Փաշինյանի, բրիտանացի դիտորդներ չեն բերում Ադրբեջանի և Իրանի սահմանին, ինչը կգրգռի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ անգամ Թուրքիային: Ադրբեջանը համագործակցության լայն ծրագրեր ունի Արևմուտքի հետ, ի դեմս Մեծ Բրիտանիայի, իսկ այն ծրագրերը, որոնք Բրիտանիայի շահերից են բխում՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, պատրաստ են իրենց ձեռքով իրականացնել՝ ծրագրեր ընդդեմ Իրանի:

Մեր պարագայում նույնն այլ կերպ են անում, փորձում են Արևմուտքին բառի բուն իմաստով այստեղ բերել՝ դիտորդներ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհասկանալի ծրագրեր և այլն: Դա հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը միավորվելու են այն գաղափարի շուրջ, որ պատժեն Հայաստանին դրա համար: Սա պարադոքս է: Նույնն անում է Ադրբեջանը, բայց այնպես, որպեսզի հակազդեցություն չստանա Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից: Վերադառնալով Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին. երբ իրենք ասում են, որ կարող ենք Ռուսաստանի և Իրանի առանցքից դուրս ապագա ունենալ, ստացվում է՝ և՛ մեր, և՛ Ադրբեջանի համար մեկ ճակատագիր են նախատեսել, որ պետք է թնդանոթի միս դառնանք իրենց պատերազմում ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Իրականում մարդիկ չեն հասկանում, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Ամենադիտված