Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք կօգնի Հայաստանին ֆրանսիական սպառազինությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vpoanalytics.com-ը գրում է, որ Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայի միջնորդությամբ պայմանավորվել են ԵՄ-ի հետ ֆինանսավորել ֆրանսիական GM200 ռադարների, Mistral հրթիռային համակարգերի և դրանց համար հրթիռների գնումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից, որը ստեղծվել է 2022 թվականի մարտին հատուկ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Այդ հիմնադրամի հետ Հայաստանի համագործակցությունը ենթադրում է քաղաքական պայմաններ. ՆԱՏՕ-ի զենքերը չպետք է օգտագործվեն Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համատեղ ռազմական նախագծերում։ Բացի այդ, Երևանը պետք է Ուկրաինային փոխանցի իր մոտ գտնվող զինտեխնիկայի մի մասը (որը կփոխարինի ֆրանսիականով), ինչպես նաև կակտիվացնի մարդասիրական օգնությանը մասնակցությունը Զելենսկու ռեժիմին։

Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախության պայմաններում Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան, գրել է Politico-ն։ Ըստ հրապարակման Հայաստան կգործուղվի ֆրանսիացի զինվորականներ` որպես պաշտպանության խորհրդատու (հնարավոր է, խոսքը խորհրդականների մի ամբողջ ապարատի ձևավորման մասին է)։ Ֆրանսիացիները նաև կվերապատրաստեն հայ զինվորներին և կօգնեն Երևանին հայտանբերել երկրի ՀՕՊ համակարգի կույր կետերը։ «Հայաստանում մտավախություն ունեն, որ Ադրբեջանը կարող է գրավել Սյունիքի հարավային շրջանը, որը կդառնա Հայաստանից անջատված «միջանցք»»,- նշել է Politico-ն։ «Այն փաստը, որ Հայաստանն իր բյուջեի այդքան մեծ մասը ներդնում է պաշտպանության և պաշտպանական գնումների մեջ, ցույց է տալիս, թե որքան լուրջ է նա վերաբերվում սպառնալիքներին, պաշտպանությանը ուղղված բյուջետային հատկացումները մեկ տարում գրեթե կրկնապատկվել են», - հրատարակությանը ասել է ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը:

«Հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ ավելի շատ աղմուկ է, քան ձեռք բերված էֆեկտ,- ասել է հայ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը,-  Ֆրանսիացիների հետ գործարքը մեր կառավարությունն օգտագործում է ներքաղաքական PR-ի համար։ Փարիզի համար այդ թեման ավելի լայն տարածաշրջանային համատեքստի «այցեքարտ» է, որից, որպես քաղաքական արդյունք, կարելի է կորզել ևս մեկ «բարոյական հաղթանակ»։ Կան նաև սպառնալիքներ, հայտնի չէ, թե երբ այդ զենքերը կհասնեն Հայաստան և գործնականում որքանով կնպաստեն մեր պաշտպանունակության բարձրացմանը, իսկ այդ գործարքից անտեղի աղմուկը կմեծացնի Բաքվի գայթակղությունը կանխարգելիչ հարվածներ հասցնել Հայաստանին»:

Ֆրանսիան աշխարհի զենք արտահանողների հնգյակում է, և զբաղեցնում է համաշխարհային շուկայի մոտ 8%-ը։ Ֆրանսիական ընկերությունները արտադրանք են մատակարարում 130 երկրների, հիմնականի՝ զարգացող երկրներին։ Հարավային Կովկասը ավելի քիչ է խճճված պայմանագրերի մեջ, սակայն Փարիզը դեռևս 2015-2016 թվականներին 148 միլիոն եվրոյի զենք է մատակարարել Ադրբեջանին։ 2019 թվականին Ադրբեջանին տրվել է ընդհանուր 216,4 միլիոն եվրոյի զենք։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է գնել մինչև 3 մլրդ եվրոյի այլ սպառազինություն։ Պաշտոնական Փարիզը բառացիորեն պատռվում է հայկական ազդեցիկ սփյուռքի և «ադրբեջանական նավթադոլարների հաստ պորտֆելի» միջև։

Ըստ ուկրաինացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Կովալենկոի «թեև Ֆրանսիան աշխարհում զենքի արտահանման առումով առաջատար երկրներից է, բայց նրա արտադրական հզորություններն այնքան էլ մեծ չեն, որ կարողանա բավարարել միանգամից մի քանի հաճախորդների կարիքները չափազանց կարճ ժամանակում... »: Բացի այդ, կասկածելի է, որ Ֆրանսիան Հայաստանին զենք կփոխանցի բացառապես բարեգործության տեսքով։ Հայաստանը տասնամյակներ շարունակ Ռուսաստանից զենք է գնել ռուսական վարկերով, որոնք որոշ ժամանակ անց ուղղակի դուրս են գրվել։ Նման համակարգը դժվար թե գործի Ֆրանսիայի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում, եթե զեղչերի կամ հիմնադրամների ձևավորման ձևաչափով չլինի, որի դեպքում էլ դեռ պետք է վճարել մատակարարվող զենքի արժեքի մեծ մասը։ Ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է ցուցադրաբար հեռանալ Ռուսաստանից ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմատեխնիկական հարցերում։ Բայց բանն այն է, որ այդ հարցերում Երևանի կախվածությունը Մոսկվայից այնքան մեծ է, որ ոչ ոք չի կարող փակել այդ բացը կարճաժամկետ կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, և Ֆրանսիան չի դառնա այն փրկօղակը, որը կփրկի Հայաստանի խեղդվող պաշտպանությունը:

Սուրեն Սուրենյանցը շատ նրբանկատորեն նշել է, որ «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից սպառազինությունների ձեռքբերման աշխարհագրությունն ավելի լայն էր, բայց ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, այդ գործընթացն իրականացվում էր առանց աղմուկի և երբեք չի ծառայել ներքաղաքական PR-ի նպատակին»։

Չնայած պատեթիկ խոսքերին, սրտառուչ ելույթներին և սոցիալական ցանցերում գրառումներին, դժվար թե Արևմուտքը շատ լարվի պաշտպանելու Հայաստանը իր թուրք հարևանների հնարավոր ոչ բարեկամական գործողություններից։ Այսպես, վերջերս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ, իր կարծիքով, Փարիզը հնարավորություն չունի ռազմական ճանապարհով ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Հեռանալով Մոսկվայից և ցուցադրաբար մոտենալով ՆԱՏՕ-ի երկրներին Երևանը վտանգում է պարտվել հերթական ռազմական հակամարտությունը՝ այս անգամ Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա հաստատապես Երևանը նորից ամեն ինչում մեղադրելու է «սխալ» դաշնակցին: Վերջերս Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը ևս մեկ անգամ դժգոհել է, որ Ռուսաստանը, իբր, չի կատարում իր պարտավորությունները»:

Իրականում ներկայումս այդ «Հայկական Սահակաշվիլիի» և նրա թիմի արկածախնդիր քաղաքականությունը Հայաստանին հասցրել է աշխարհաքաղաքական սուբյեկտիվության կորստի և սպառնում է ինքնիշխանության լիակատար կորստով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը
Ամենադիտված