Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Վակուումում». որտե՞ղ կհայտնվի Հայաստանը, եթե դուրս գա ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Հայաստանը Ֆրանսիայից ստացել է Bastion զրահատեխնիկայի խմբաքանակ, որոնք, ըստ Ouest France-ի, մերժվել էին Ուկրաինայի կողմից վատ անվտանգություն ունենալու պատճառով։ Մոսկվային, որի թիկունքում Երևանը ռազմական գործարքներ է կնքում արևմտյան երկրների հետ, ամենայն հավանականությամբ դուր չի եկել ՀԱՊԿ իր դաշնակցի այդ պահվածքը։ Միաժամանակ հայկական ԶԼՄ-ները հայտնում են ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու Հայաստանի ​​իշխանությունների ծրագրերի մասին։ Ինչպե՞ս և ինչո՞ւ է Հայաստանը փոխում իր արտաքին քաղաքական ուղղվածությունը և ո՞ւր կտանի դա:

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների սառեցումը անհանգստացնում է հասարակ հայերին, սակայն իշխանություններին, ըստ ամենայնի, դա բոլորովին չի հետաքրքրում, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով, Փաշինյանն ու իր շրջապատը Մոսկվայի հետ շփվելու ուղիներ փնտրելու փոխարեն «պարզ չէ, թե ինչ են անում», իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել նման հնարավորությունը։ «Ես չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել այս կառավարությունը: Հասկանալի է, որ կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Բայց երկրների ղեկավարները միմյանց մեղադրելուց բացի ոչինչ չեն անում։ Ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմը շահագրգռված չեն խնդիրների կարգավորմամբ»,- ասել է Պողոսյանը։

Քաղաքագետի խոսքով Հայաստանում չեն պաշտպանում երկրի արտադաշնակցային կարգավիճակի գաղափարը, քանի որ պարզ չէ, թե հետո ինչպես այն կապահովի անվտանգությունը։ Միաժամանակ, Պողոսյանը բացառել է, որ Հայաստանը կմտնի ՆԱՏՕ, քանի որ դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեցող Թուրքիայի թույլտվությունը։ «Անկարան դա թույլ չի տա»,- նկատել է քաղաքագետը։

Հայաստանում այժմ իշխանության ղեկին գտնվող մարդիկ ի սկզբանե են հղացել փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը, բայց հասկացան, որ հնարավորություն չունեն նման կտրուկ շրջադարձ կատարելու, ուստի գործում են աստիճանաբար: Այդ մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Դեմոկրատակաան կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ «Հայեցակարգային փոփոխություններ են պետք։ Մենք հիշում ենք, թե ինչ եղավ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Եթե ​​ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է, ապա Հայաստանին սպասվում է նույն սցենարը։ Մենք ազգովի պետք է համախմբվենք, բայց այսօր, ցավոք, դա չկա»,- խոստովանել է Սարգսյանը։

Հայաստանի ներկայիս իշխանությունը ձգտում է ինտեգրվել Արևմուտքի հետ, բայց գիտակցելով, որ դրա համար տասնամյակներ կպահանջվեն, որոշել է միջանկյալ փուլն իրականացնել որպես չմիավորված պետություն, NEWS.ru-ին պարզաբանել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։ Դա, ըստ քաղաքագետի, լուրջ ռիսկերով է հղի Երևանի համար: «Ռուսական ազդեցությունից դուրս գալու ծրագիրն ի սկզբանե է եղել Հայաստանի իշխանությունների մոտ։ Ղարաբաղյան պարտությունն ընդամենը պատրվակ էր: Հայաստանը վտանգում է կորցնել ռուսական անվտանգության գոտին չստանալով արևմտյան գոտին: Այսինքն Հայաստանի անվտանգությունը կարող է հայտնվել վակուումի մեջ»,- ասել է Միքայելյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներ
Ամենադիտված