Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման աղմուկ-աղաղակի, «բերանբացության» իմաստը ո՞րն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատուկ ընդգծենք, որ հաջորդիվ հնչող հարցը հռետորական է: Կա՞ արդյոք նման մեկ այլ երկիր, նման մեկ այլ բանակ, որ «զինվում» է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը: Անցնենք ոչ հռետորական հարցերին ու փաստերին: Փաստ թիվ 1. Հայաստանը Ֆրանսիայից 20 հատ զրահափոխադրիչ է ձեռք բերել ու արդեն նաև հասցրել է վրացական Փոթի նավահանգստով ստանալ այդ «բեռն» ու, կարծում ենք, արդեն նաև հիշյալ փոխադրիչները փոխադրել են Հայաստան: Եթե նախկինում նման տեղեկատվության տողերիս հեղինակը տիրապետեր էլ, միևնույնն է, երբեք այն չէր հրապարակի: Որովհետև մենք ոչ միայն հարգում ենք օրենքն ու մեր երկրի քաղաքացին ենք, այլև գիտենք, թե ինչ ասել է՝ պետական, ռազմական գաղտնիք, գիտենք նաև, թե ինչու է կարևոր նման տեղեկությունների հետ կապված «բերանբացություն» չանելը:

Գիտենք, որ ցանկացած թշնամական հետախուզություն իրեն անհրաժեշտ տեղեկությունների մոտ 30-35 տոկոսը «քաղում» է, այսպես ասած, «բաց աղբյուրներից»: Բայց հիմա իմաստ չունի նման տեղեկությունները թաքցնել, քանի որ դեռ նույնիսկ հիշյալ զրահափոխադրիչները տեղ չհասած՝ իշխանական ու մերձիշխանական շրջանակները, իշխանական քարոզչամիջոցներն ու քարոզիչները մի առանձնակի ոգևորությամբ աղմկում են այդ ամենի մասին: Ոմանք այնպիսի պաթոսով են խոսում այդ 20 հատ զրահապատ «սեյֆերի» մասին, որ կարելի է կարծել՝ իրենք անձամբ են դրանց վերջին պտուտակներն ամրացրել հեռավոր Ֆրանսիայում ու Փոթի նավահանգիստ էլ իրենց մեջքի վրա են բերել: Հա, էլ ի՞նչ «ռազմական գաղտնիք» է հայտնի:

Օրինակ՝ հայտնի է, որ Հնդկաստանից էլ մի 150 հազար հատ նռնակ է Հայաստանը ձեռք բերել: Թե ռուսական նռնակներին ի՞նչ է եղել, որ հնդկականին ենք անցնում, հարցի մյուս կողմն է: Հնդկական է, թող հնդկական լինի: Ձեռք ենք բերել, լավ ենք արել, չուզողի ու չուզողների աչքն էլ հանել ենք: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել, թե կոնկրետ քանի հատ ենք ձեռք բերել: Որ ի՞նչ, էլի: Երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի, թե Հայաստանի բանակի մոտոհրաձգային դասակի 1 հրաձիգին քանի՞ հատ նռնակ է հասնում: Դրա՞ համար է այդ թիվն ասվում: Ի դեպ, թշնամական հետախուզության և փաշինյանական պաշտոնյաների բերանբացության մասին: Դիմացեք. «Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի:

2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44 հազարից դառնալով 24 հազար»: Գիտե՞ք, թե ով է սա ասել: Կարկառուն քպական, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը: Այսինքն, թշնամու հետախուզությունը բացարձակապես կարիք չունի էլ հավել յալ ճիգեր գործադրելու, որպեսզի հաշվարկի Հայաստանի բանակի զորակազմը, ժամկետայինների թիվը և դրա հետ կապված ինչ-ինչ հանգամանքներ: Խնդրեմ, Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը բացեիբաց հայտարարում է: Հա, ու նա համոզված է, որ սրանով ոչ մի պետական կամ ռազմական գաղտնիք էլ չի հանրայնացրել, չի հրապարակել, մի խոսքով՝ օրենք չի խախտել: Դե, իհարկե, չէ՞ որ իշխանական լինելն ինքնաբերաբար ազատում է օրենք խախտելու մեջ մեղադրվելուց, իսկ եթե խախտումը այնքան բացահայտ է, որ անհնար է անտեսել, ապա՝ դրա համար պատասխանատվության ենթարկվելուց:

Փաշինյանի իշխանության անդամ լինելն ընդհանրապես բոլորին ազատում է անհաշիվ բաներից. պատասխանատվություն, խիղճ, ազգային արժանապատվություն, օրենքի առաջ հավասարություն և այլն: Հետևաբար, կարելի է խորհուրդ տալ, որ քպականներն ավելի ծավալվեն, մի հատ էլ ասեն, թե որ զորատեսակում քանի հոգի է ծառայության մեջ, կոնկրետ ինչ սպառազինություն ունեն, 1 մարտիկի հաշվով՝ քանի փամփուշտ, զինվորական ճաշարանում ամեն մեկին քանի ելակ ու կոտլետ է բաժին ընկնում և այդպես շարունակ: Վերադառնանք բուն հարցին՝ հընթացս նկատելով, որ պարզապես թվարկել էինք վերջին ամենաթարմ ու առավել ճչացող օրինակները, որպես կատարված փաստեր: Ու նորից՝ նույն հարցը: Դե, հռետորականը. կա՞ աշխարհում որևէ այլ երկիր, որևէ այլ բանակ, որ զինվում է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը:

Օրինակ՝ որևէ մեկը կարո՞ղ է որևէ բաց աղբյուր վկայակոչել և ասել, թե վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանը քանի՞ ԱԹՍ, քանի՞ հրթիռ, քանի՞ հրացան ու նռնակ է գնել: Կարևորը, ամեն դեպքում, «ինչո՞ւ»-ն է, այսինքն, ինչո՞ւ է Հայաստանն այդպիսի աղմուկ-աղաղակով «զինվում»: Համարձակվում ենք ենթադրել, որ աղմուկով «զինվելու» առանցքային նպատակը հենց… աղմուկն է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, զուտ քարոզչաքաղաքական նկատառումներով, ավելի ձեռնտու է «օդ թնդացնել» զինվելու, ֆրանսիական զրահափոխադրիչներ կամ հնդկական նռնակներ ձեռքբերելու թեմաներով, քան ռեալ զբաղվել երկրի պաշտպանունակության կամ բանակի մարտունակության բարձրացման պրոբլեմներով: Իրեն բացառապես աղմուկ է պետք: Որովհետև նրա իշխանավարման «հացուջուրը» հենց այդ աղմուկն է, ավելի «քաղաքակիրթ» բառերով ասած՝ «փիարը»:

Հիշո՞ւմ եք, ինչպես էր ինքը՝ «գերագույն գլխավորը», «փիարվում» Սու-30-ի օդաչուական խցիկում սելֆի-մելֆի անելով: Հա, բայց երբ եկավ այդ ռազմական ինքնաթիռն օգտագործելու պահն ու անհրաժեշտությունը, ասացին՝ «առանց հրթիռների ենք առել դրանք»: Լսեք, իսկ կարո՞ղ է այդ հնդկական նռնակներն էլ առանց պայթուցիչների («զապալ») են, ֆրանսիական զրահափոխադրիչներն էլ (նրանք, որ ուկրաինացիները չէին ուզել, մեզ են տվել), օրինակ՝ ոստիկանության համար են, որպեսզի դրանցով էլ ավելի արդյունավետ ճնշեն իշխանության դեմ ցույց անող հայ մարդկանց...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով
Ամենադիտված