Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն առաջարկում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը, պատգամավորները դժգոհ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին քաղաքացիներին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիական համակարգի ներդրումը։  

Ազգային ժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ղազարյանը նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների և երկրում  ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները։

«Առաջարկվող նախագիծն առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր, մինչև համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև հիշեցրեց, որ 2022-ին տեղի է ունեցել տեղեկատվական համակարգերի խորհրդի նիստը, որով հաստատվել են նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման, անվտանգության պայմանները, մրցույթի շրջանակները:

Ղազարյանը նշեց, որ նիստի ընթացքում խորհուրդը վերահաստատել է նոր համակարգի ներդրման մշակման նախընտրելի ձևաչափը, այն է՝ արտապատվիրակումը հանրային-մասնավոր գործընկերության միջոցով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացված նախագծի ժամկետների մասով մտահոգություն հայտնեցին, քանի որ այն մի քանի անգամ քննարկվել է ԱԺ-ում, անգամ նշվել է, որ հարցը վերջին անգամ է քննարկվում, սակայն կրկին նախատեսված ժամկետներից ուշացել է: Իսկ ժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:

«Ինչքա՞ն ժամանակ հետո քաղաքացիները կկարողանան նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալ»,- մասնավորապես հարցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:  

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ նույնականացման քարտերի և հին նմուշի անձնագրերի տրամադրումը չի դադարեցվել և կշարունակվի՝ մինչև համակարգի ամբողջությամբ ներդրումը: Իսկ թե երբ կսկսվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը, Արմեն Ղազարյանը հստակեցրեց՝ նշելով, որ աշխատանքը կատարվելու է փուլերով և ժամկետ նշելը դժվար է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձավ խնդրին։

«Սա շատ մեծ խնդիր է: Էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը, երբ անձնագրերով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, նայում են, հասկանում են: Ամաչում էլ ես ասել, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը՝ նույն վիճակում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով զբաղվել հարցով՝ որպես առաջնային խնդիր:

Հայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը
Ամենադիտված