Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ. Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։ Հայտնում է «Արմենպրես»-ը:

Համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների եւ հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը  բացման խոսքում նշեց, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները,  այլ նաեւ արդարադատություն հաստատելը։ «Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», - ասաց Մավրիդեսը։

Բելգիայում ԵՄ-ում Հայաստանի դեսպան մշտական Տիգրան Բալայանն իր ելույթում նշեց, որ համաժողովին ներկա է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես մեկը, ում ընտանիքը եւս ենթարկվել է էթնիկ զտման եւ լքել սեփական հայրենիքն այն ագրեսիայից հետո, որն իրականացրեց Ալիեւն աշխարհի եւ միջազգային հանրության աչքի առջեւ։ «2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից սահմանված վայրագության հանցագործությունների 14 գործոններին։ Մեր խնդիրն է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները մեր գործիքակազմում` էթնիկ զտումների և ռազմական ծանր հանցագործությունների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար», - ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ալիեւի ռեժիմը պետք է վճարի ամեն ինչի գինը, պետք է սահմանվեն անհատական պատժամիջոցներ։ Դեսպանի խոսքով՝ եթե հանցագործությունները մնան անպատիժ, դրանք դատապարտված են նորից կրկնվելու։ Բալայանը վստահ է, որ Եվրախորհրդարանն իր իրավասությունների շրջանակում կարող է ռեժիմի առանցքային անդամների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառել, վստահ է դեսպանը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ Ե Եվրախորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին, պատվով է կատարում իր առաջադրանքը եւ բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հստակ քայլեր ձեռնարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։  «Չնայած սրան՝ ԵՄ գործադիր մարմինն ականջալուր չի եղել ու կամա թե ակամա սպասարկել է Ադրբեջանի շահը։  Բայց մենք շարունակելու ենք Եվրոպայում մոբիլիզացնել թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին, պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հաշվետու լինել իրենց վարած քաղաքականության համար թե՛քաղաքական թե՛ իրավական տեսանկունից։ Մարդու իրավունքներն աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու գործիք չեն կարող լինել, եւ մենք շարունակելու ենք պայքարել սրա դեմ», - ասաց Կարապետյանը։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշեց, որ ցեղասպանությունը միայն մասսակայան սպանությունը չէ, եւ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ցեղասպանության տեսակ է։ «Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ ժողովրդին վերացնելու համար»,- ասաց Մորենո  Օկամպոն եւ ընդգծեց, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարեւոր դեր եւ պատասխանատվության կանչել ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Համաժողովի բանախոս, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր, իրավական հարցերով տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն իր ելույթում ուշադրություն հրավիրեց ԵՄ-ի կողմից հաճախ շահարկվող ինտեգրացման վրա։ «Ինչպե՞ս կարող են որոշ պետական պաշտոնյաներ խտրականության, խարանման, բանտերում հալածվողների, սպանությունների եւ խոշտանգումների ենթարկված մարդկանց խնդրել ինտեգրվել մի հասարակության, որը խտրականություն է դրսևորում, խարանում, հալածում է բանտերում, սպանում և խոշտանգում: Ինտեգրումը երբեք տարբերակ չի եղել: Ինտեգրումն առնվազն, միամիտ տարբերակ է»,- ասաց Մասիմինոն՝ նշելով, որ Լաչինի միջանցքի ցեղասպանական շրջափակման ընթացքում միջազգային հանրությունը հրաժարվեց պատշաճ կերպով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ կապված ինքնորոշման իրավունքների հետ։ Նրա խոսքով՝ կարող էր կիրառվել նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Ըստ բանախոսի՝ հիմնախնդրին արդարացի լուծում տալու համար կարող էին դիվանագիտական գործողություններ ձեռնարկվել՝ ավելի քան երեք տասնամյակ տեւած ինքնավարության պահանջի հիմքով: «Այժմ Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը մնացել է առանց բնիկ հայերի եւ որոշակի ու կոնկրետ ռիսկի տակ, որ հայկական ինքնության յուրաքանչյուր հետք միտումնավոր ընդմիշտ կվերացվի այդ հողում», - հավելեց Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը։

Ըստ վերջինի՝ այսօր կա երեք կարեւոր կետ, որոնց մասին ԵՄ-ն պետք է խոսի։ Նախ ԵՄ-ն պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի  պահվող բոլոր հայերին։  Պետք է օգնի Լեռնային Ղարաբաղի հայությանը գրանցել իրենց ունեցվածքն ու գույքը, որ ստիպված թողել են եւ անհապաղ ստեղծել անկախ փաստահավաք առաքելություն, որը կհավաքագրի կատարված բոլոր վայրագությունները։

Միջազգային  իրավապաշտպան Գառնիկ Քերքորյանն իր ելույթում շեշտադրեց, որ իրավական պարտականություն է հանցագործություններն իրենց անուններով կոչելը։ Ըստ բանախոսի՝ Էթնիկ զտումը գործընթացի մի մաս է, որը հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների։ Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, չկարողացան պաշտպանել արցախահայության իրավունքները։ Այժմ նրանք պարտավոր են գործել այդ իրավունքների հրատապ վերականգնման ուղղությամբ։ Քերքորյանն ասում է՝ անցյալի մասին մտածելն անհրաժեշտ է հաշվետվողականության համար, քանի որ առանց արդարության չի կարող լինել խաղաղություն։ «Օրենքը պետք է գործիք լինի խաղաղության համար։ Ցեղասպանությունը, այլ զանգվածային հանցագործությունների կանխումը ձախողելու դեպքում պետք է գործարկվեն պատասխանատվության մեխանիզմներ՝ որոշելու անհատական և պետական պատասխանատվությունը: Պատասխանատվությունը չի կարող հանդես գալ որպես տարբերակ, այլ որպես վերականգնողական արդարադատության բացարձակ անհրաժեշտություն կամ անհրաժեշտ քայլ», - ասաց Քերքորյանը՝ շեշտելով, որ տարածքային ամբողջականությունն էլ չի կարող լիցենզիա լինել ոճրագործությունների եւ ցեղասպանության համար։

Համաժողովի ավարտին հարցուպատասխանի ժամանակ խոսքի իրավունք խնդրեցին ներկա եվրախորհրդարանականները, իրենց համերաշխությունն ու օգտակար լինելու պատրաստակամությունը հայտնեցին։

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ, որի հիմնական նպատակն էր հասկանալ, թե ինչպես ԵԽ-ն եւ պատգամավորները կարող են օգտակար լինել արցախահայությանը։  Հստակ էր մի բան՝  ներկաները գիտակցում են, որ վտանգված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների։

Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ
Ամենադիտված