Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կտան մայրաքաղաքի փոքր կենտրոնում բեռնատարների մուտքի սահմանափակումն ու վճարովի ավտոկայանատեղիի տեղական վճարի վերանայումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Փաստը» տեղեկացրել էր, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում արգելվելու է մեծ բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն: Երեկ այս նախաձեռնությունն իրականություն դարձավ: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացրեց մանրամասները:

«Փոքր կենտրոնում ենթակառուցվածքներն այնպիսին են, որ ճանապարհների թողունակությունը սահմանափակ է: Տրանսպորտային մեծ միջոցների հոսքերի դեպքում կառավարել անհնար է դառնում: Փողոցները լայնացնելու հնարավորություն չկա, ուստի երթևեկության կազմակերպման համար պետք է կիրառել սահմանափակումներ: Սա իրենից ենթադրում է որոշակի բարեփոխումների փաթեթ, որի առաջին քայլով որոշվել է ժամային սահմանափակում կիրառել բեռնատար ավտոմեքենաների մասով: Ժամային սահմանափակման տրամաբանությունը հետևյալն է՝ 2,5 և ավելի տոննա ընդհանուր բեռնվածության գործակից ունեցող տրանսպորտային միջոցները պետք է մուտք գործեն տվյալ հատված երեկոյան ժամը 21:00ից մինչև առավոտյան 7:00-ն ընկած ժամանակահատվածում: Սա իր հերթին կբերի երթևեկության մասնակիցների որոշակի նվազում, որն ինքնին որոշակի ազդեցություն կունենա երթևեկության վրա: Միանշանակ սա ամբողջությամբ չի լուծելու խցանումների խնդիրը փոքր կենտրոնում, բայց լուծման գործընթացում իր մասնակցությունը միանշանակ կունենա»,-ասում է Հարությունյանը:

Երթևեկության կարգավորմանը նպաստելուն է ուղղված նաև հանրային տրանսպորտի համար գծերի առանձնացումը: «Երթևեկության մասնակիցների նկատմամբ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն: Մասնավոր տրանսպորտային միջոցի օգտագործումը պետք է լինի ոչ գրավիչ: Քաղաքացին պետք է միշտ մտածի, որ հասարակական տրանսպորտով երթևեկելը լինելու է ավելի հարմար և իր ցանկալի վայրը հասնելու է ավելի շուտ, քան իր մասնավոր մեքենայով: Այս որոշումը կյանքի կոչելու առաջնային ուղղություններից մեկն այն է, որ հասարակական տրանսպորտի համար պետք է լինի առանձնացված գիծ, որպեսզի հասարակական տրանսպորտը չհայտնվի խցանումների մեջ, ժամանակ չկորցնի, երթևեկի ավելի արագ, հարմարավետ ու անվտանգ:

Ավարտում ենք Հերացի փողոցի կահավորումը համապատասխան տեխնիկական միջոցներով, այս շաբաթ արդեն կգործի ամբողջությամբ, երկու կողմում առաջին երթևեկելի գոտին կհատկացվի հասարակական տրանսպորտին: Այս գործընթացը շարունակական է լինելու, իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ հիմնական ուղևորահոսքը սպասարկող երթուղիները, որոնք իրար են կապում խոշոր վարչական շրջանները, գրեթե ամբողջությամբ պետք է ունենան առանձնացված ավտոբուսային գծեր, որպեսզի տվյալ երթուղիները մաքսիմալ արագ կարողանան քաղաքացիների սպասարկում իրականացնել: Այսօր արդարացի դժգոհություն կա, որ հասարակական տրանսպորտի հաճախականության գրաֆիկները խախտվում են, և արդյունքում ուղևորը կանգառում երկար է սպասում իրեն սպասարկող տրանսպորտին: Այս խնդրի կարգավորմամբ տվյալ ուշացումների հարցը կլուծվի, և պատշաճ որակի սպասարկում կիրականացվի»,-նշում է մեր զրուցակիցը:

Չնայած, որ մայրաքաղաքը ձերբազատվեց գազելներից, և հիմա քաղաքացիներին սպասարկում են անվտանգ ու տարողունակ ավտոբուսները, հատկապես պիկ ժամերին դրանք գերծանրաբեռնված են: Հարությունյանը նախ իր արտահայտած նախորդ մտքին է հղում անում, իսկ հետո հավելում, որ արդեն հաջորդ տարի Երևան կհասնի ավտոբուսների նոր խմբաքանակը: «Ծանրաբեռնվածության մի խնդիրը ժամային գրաֆիկի հաճախականության խախտումն է, եթե ավտոբուսը նախատեսված 10 րոպեն մեկ կանգառ չի հասնում, այնտեղ ուղևորահոսքն ավելանում է, և մոտեցած տրանսպորտային միջոցում ծանրաբեռնվածությունը շատանում է: Առանձնացված երթուղիները որոշ չափով այս խնդիրը կկարգավորեն: Երկրորդ՝ պետք է պահանջվող թվաքանակի շարժակազմի ավելացում, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի:

Այս մասով ունենք 30 սպասվող ավտոբուս գործող պայմանագրով, որն անցած տարվա մրցույթի արդյունքում հայտարարվել էր, Երևան համայնքը բանակցեց մատակարարի հետ և թվով 30 ավտոբուս ավելացվեց` առանց պայմանագրի գնից համայնքի կողմից ավելի վճարելու: Այս 30 ավտոբուսը հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին կլինի Երևանում: Գնումների վարչությունը և տրանսպորտի վարչությունը գնման հայտ է ուղարկել 170 հատ 8 և 6 մետր երկարությամբ և 60 տեղատարողությամբ ավտոբուսների ձեռքբերման, մրցույթի կայացման արդյունքում նախնական հաշվարկների արդյունքում հունիս-հուլիս ամիսներին դրանք կժամանեն Երևան: Ինչպես նաև ներկայումս շարունակվում է գործընթացը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական միջոցներ հատկացնելու մասով, որը պետք է ուղղվի 250 էլեկտրական 18 մետր երկարությամբ ավտոբուսների ձեռքբերմանը: Մայրաքաղաքի ավտոբուսային պարկում էական փոփոխություն կլինի արդեն 2024 թ.-ի ընթացքում»,-ընդգծում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Որպես բարեփոխումների փաթեթի փուլային գործողություն դիտարկվում է նաև վճարովի ավտոկայանատեղիի տեղական վճարի վերանայում:

«Սրա տրամաբանությունը ոչ թե վճարի չափի ավելացումն ու շատ գումար հավաքագրումն է, այլ սա հստակ դիտարկվում է որպես սահմանափակման գործիք: Վճարի չափի գումարի վերանայման արդյունքում կսահմանափակենք տրանսպորտային միջոցների մուտքը դեպի փոքր կենտրոն, որը նույնպես կառաջացնի երթևեկության մասնակիցների քանակի նվազեցում ու երթևեկության միջին արագության բարձրացում»,-եզրափակում է Վազգեն Հարությունյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամ
Ամենադիտված