Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ցունամիների պրոբլեմների մասին տեղեկատվությունների տարածման համաշխարհային օր, Հայաստան, Ռուսաստան, Բելոռուս՝ Հետախուզական զորքերի օր, Պերու՝ Պունոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813 – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը:

1825 –ծնվել է  հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքով:

1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1911 – ծնվել է խորհրդահայ գիտնական և կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանը:

1927 – ծնվել է ժողովրդական պարերի կատարող վարպետ Վանուշ Խանամիրյանը:

1948 –ծնվել է  պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը:

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) փարիզյան «Գար դը Լիոն» կայարանում իրականացրել է ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն բեռների պահպանման բաժնում, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

1981-վախճանվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

1987- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1990- ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացման վերաբերյալ։

1992- ավարտվել է Հայաստանի բանակի հետախուզական զորքերի կազմավորումը:

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կատարի հետ:

2004- Կառլոս Պետրոսյանը ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

1998 – վախճանվել է բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժԳեորգի Նալբանդյանը:

2000- վախճանվել է դրամատիկական տենոր երգիչ Ավագ Պետրոսյանը:

2007– վախճանվել է նշանավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը:

2009- Հայաստանի բջջային կապի և ինտերնետային ծառայությունների շուկայում գործունեություն է սկսել Orange բրենդային անվանմամբ ներկայացող ֆրանսիական France Telecom ընկերությունը։

2013- Շանթ Հարությունյանը, ով մի քանի օր «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո նստացույց էր անցկացնում, կազմակերպել է երթ Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ, որի արդյունքում եղել են վիրավորներ, ձերբակալվել են 20 մարդ, որոնց թվում նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:

2017-Հայաստանի 69 համայնքներումկայացելենՏԻՄ ընտրություններ:

2018-Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիոզ խմբավորումների ցանց և իրավապահները հարուցել էին 14 քրեական գործ, ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսելով, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով:

2021-«Տաշիր պիցցա»-ի սննդից կետերից օգտված 57 քաղաքացու մոտ արձանագրվել են սուր թունավորումների դեպքեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1612 —Մոսկվայի Կրեմլի լեհ-լիտվական կայազորը հանձնվել է, Մոսկվան ազատագրվել է ռուսների կողմից:

1615 –ծնվել է  օսմանյան սուլթան Իբրահիմ 1-ինը:

1879- վախճանվել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և մեխանիկ Ջեյմս Մաքսվելը:

1908– վախճանվել է իռլանդացի աստղագետ Էնդրյու Գրեհեմը։

1911- իտալացիներն Օսմանյան կայսրությունից գրավել են Տրիպոլին և Կիրենաիկան:

1912 - Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել Վուդրո Վիլսոնը:

1913– ծնվել է կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից մեկը հանդիսացող Վիվիեն Լին։

1914– Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարել է իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը։

1935– թողարկվել է Մոնոպոլիա խաղը։

1938 –ծնվել է  ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ Ժո Դասենը:

1945 - Կոլումբիան անդամակցել է ՄԱԿ-ին:

1959 – ծնվել է կանադացի երգիչ, երգեր գրող, կիթառ նվագող և դերասան Բրայան Ադամսը:

1961 —Չուվաշիայի Մարինո-Պոսադ շրջանի Էլբարուսովո գյուղի դպրոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 110 մարդ, որից 106-ը երեխաներ:

1977- վախճանվել է ԽՍՀՄ ածխարդյունահանման ռեկորդակիր  նորարար Ալեքսեյ Ստախանովը:

1981 —ծնվել է ռուս հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը:

1992– Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրել են Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։

2006 –Իրաքի նախկին նախագահ  Սադդամ Հուսեյնը դատապարտվել է մահվան:

2009– ԱՄՆ-ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանել է 13 զինծառայողի և ևս 30-ին վիրավորվել։

2015 —Բրազիլիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ: Հանքի պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ թունավոր թափոնները լցվելով Ռիու-Դոսի գետի մեջ հասել են համաշխարհային օվկիանոս:

Կ.Խաչիկյան

Իրանի բարձր ռիսկային ռազմավարությունը Մերձավոր Արևելքում անսահմանափակ պատերազմի համար. WSJ Եվրոպական խորհրդի նախագահը մարտի 11-ին կայցելի Բաքու Իրանից հայտնել են՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի ժամանակ Մոսկվան սպառնացել է Հայաստանին փլուզմամբ՝ կապված երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանը Կատարով փոխարինելու Փաշինյանի ցանկության հետ Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post
Ամենադիտված