Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, ես կամ ու քո սրտում եմ, խնդրում եմ՝ երկար կապրես, թող սիրտդ հավերժ ապրի, որ մեջն էլ ես ապրեմ». լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանը (Կոմանդոր) անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ սեփական մարմնով ծածկելով վիրավոր զինվորին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համով չարաճճի էր: Իր արարքները մեզ միշտ ժպիտ էին պարգևում, ծիծաղում էինք, բարկանալ անհնար էր: Յուրաքանչյուրի մեջ համ ու հոտ կար: Բոլորն են փաստում, որ Գևորգը միշտ է այդպիսին եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգի քույրը՝ Էռնան:

Գևորգը երեք քրոջ կրտսեր եղբայրն է, նրա և քույրերի միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ է: «Բոլորս եղել ենք մայրիկի կարգավիճակում, կարծես մեր տղան լիներ»: Էռնայի խոսքով, մանկապարտեզային տարիքում Գևորգի համար չափանիշներ են եղել Միկոյան եղբայրները: «Երազում էր Միկոյաններին նմանվել, ցանկանում էր օդաչու դառնալու մասին: «Ինչից է ամեն ինչը» գիրք կար, դա իր մանկության տարիների ամենասիրելի գիրքն էր: Ամեն ինչ պետք է բացատրեինք իրեն՝ ինչպես է պատրաստված ինքնաթիռը, ամեն-ամեն ինչը: Իր սիրելի վայրը Միկոյանների թանգարանն էր: Մինչ դպրոցական տարիքն այնպիսի շաբաթ չի եղել, որ Գևորգն այդ թանգարան գնացած չլինի: Ավելի ավագ տարիքում՝ դպրոցական տարիներին Գևորգի էտալոնը մեր հայրիկն էր: Ցանկանում էր ոստիկան դառնալ, անպայման ուսադիրներ կրել»,-նշում է զրուցակիցս:

Քույրիկն ասում է՝ եղբայրն արդեն բավականին հաստատուն քայլեր էր արել դեպի իր նպատակը: Գևորգը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն։ «Այդտեղ սովորելու ժամանակ Ռուսաստանի դեսպանատանը քննություն է հանձնում, ընդունվում ՌԴ Հարավային դաշնային համալսարան: Ամեն ինչ ինքնուրույն էր կազմակերպում: Լավ եմ հիշում այդ օրը, ամուսինս ասաց՝ 16 տարեկան երեխա է, մենակ քննության է գնացել, արի գնանք, կողքին լինենք: Գնացինք ու տեսանք, որ երկրպագուների մի մեծ խումբ իրեն է սպասում»,-Էռնայի ձայնի մեջ այդ օրվա հիշողությունների հետ կապված այնքան ջերմություն է զգացվում:

Գևորգը 2014-2018 թթ. բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ «Ուսումնառությունն ավարտելուց հետո միանգամից չորս, այդ թվում՝ ազգային անվտանգության, ոստիկանական համակարգերից աշխատանքի հրավեր էր ստացել՝ որպես լավագույն ուսանող: Մերժել էր դրանք և վերադարձել Հայաստան: Ղրիմում պետք է ծառայեր, սակայն հենց վերջին օրը զինկոմիսարիատում պատռում է փաստաթղթերը, անգամ հայրիկիս հետ փոքրիկ վեճ է ունենում, դուրս գալիս զինկոմիսարիատից, զանգահարում Ալավերդիի զինկոմիսարիատ, թղթերը պատրաստել տալիս և վերադառնում Հայաստան: Հետո Գևորգն ուսումը շարունակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում»: Էռնան ասում է՝ Գևորգի՝ Հայաստան վերադառնալու պատճառներից մեկը մեր ժողովուրդն էր:

«Ասում էր՝ մեր ժողովուրդն արժանի է առաջնորդ ունենալու: Կարծես ինքն իրեն նախապատրաստում էր, որ մեծ թռիչքներով հասնի լուրջ պաշտոնների, ասենք՝ ՆԳ նախարարի պաշտոնին: Կադրեր կան, որ Մատաղիսում զինվորների հետ պարում է և ասում՝ ապագա նախարարի հետ եք պարում: Ուզում էր ուսադիրներ կրել, հետագայում էլ ռազմական համակարգից տեղափոխվել ոստիկանական համակարգ: Մանրուք է թվում, բայց չէր ընդունում «պառկած ոստիկան» տերմինը, որով արհեստական անհարթությունն ենք կոչում: Ասում էր՝ բառապաշարից առաջինը դա պետք է վերացնեմ: Պատերազմից մի քանի օր առաջ, իր արձակուրդային օրերն օգտագործելով, Մատաղիսից եկավ Հայաստան և դիմեց Ոստիկանության ակադեմիա, երրորդ բարձրագույնն էր ուզում սովորել: Ասում էր՝ բոլոր կառույցները պետք է ավարտեմ, բայց չեմ բավարարվելու դրանով, նաև Մոսկվայի ակադեմիան եմ ավարտելու»:

2019 թ.-ին Գևորգը սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։ Սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց: «Այդ օրն իմ տանն էր, ակադեմիայի ընդունելության գործերով էր զբաղված, հետո պետք է գնար Ալավերդի: Պատերազմի լուրով արթնացանք, Գևորգը կապվեց իր հրամանատարության հետ, այնտեղից ասացին՝ մի՛ արի, արձակուրդի մեջ ես, քո գործերով զբաղվի՛ր, արձակուրդը կվերջանա, նոր կվերադառնաս ու կստանձնես քո պարտականությունները: Բայց իր դասակի տղաները հաղորդագրություն գրեցին՝ Կոմանդո՛ր, հասի: Որոշեց, որ գնում է, մոտեցավ ինձ՝ եթե չգամ, իմացեք, որ ձեզ համար հուլիսից գրված նամակ ունեմ: Միանում է կամավոր տղաներին՝ իր դասընկերներին, միասին հասնում են Մարտակերտ: Ներկայանում է, ասում են՝ քո դասակն այլևս չկա, դիրքերը գրավված են, գնում ես Մարտունի: Հրաժարվում է Մարտունի մեկնելուց, ասում է՝ եթե անգամ դիրքերը գրավված են, տղաներն ինձ գրել են, ողջ են, պետք է իրենց հետևից գնամ:

«Չե՞ս ենթարկվում հրամանին, քեզ տրիբունալ կտանք»: Արձագանքում է՝ տվեք, պետք է տղաներին գտնեմ: Ներկայանում է վաշտերի հրամանատարներին, ստանձնում պարտականությունները և բարձրանում իր դիրքերը, գտնում զինվորներին: Սկզբում իրեն վստահված բնագիծն է վերցնում հրամանատարության տակ: Ստացվում է այնպես, որ նահանջի անհրաժեշտություն է լինում, Գևորգը կազմակերպում է տղաների ապահով նահանջը: Փրկված տղաների մեջ կան ժամկետային, պայմանագրային զինծառայողներ, կամավորներ: Շատերը մեզ հետ կապ են հաստատել, շնորհակալություն հայտնել, որ Գևորգի շնորհիվ են ողջ մնացել: Գևորգը միանգամից ութ դիրքի հրամանատար է եղել»: Հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամը վեցին Գևորգը զանգում է ընտանիքին, ծնողներին ասում է՝ չորս օր չեմ զանգելու, չանհանգստանաք: «Իրեն ասացի՝ չեմ ուզում քեզ հետ երկար խոսել, ԱԹՍ-ներից վախենում եմ: Ասաց՝ «ճիշտ ես անում, Էռնա, ինձ համար այս պահից ավելի շատ անհանգստացիր»:

Ընկերներին էլ ասել էր՝ գնացի մեռնելու, էլ չեմ իջնելու, տղե՛րք, վերջն է: Ամենամոտ ընկերոջն ասել էր՝ տղայիդ անունը Գևորգ կդնես»: Գևորգը հատուկ գործողության է գնում: Նա զոհվել է Մատաղիսի ու Մարտակերտի արանքում՝ ձորակային հատվածում, հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ իր մարմնով ծածկելով վիրավոր զինվորին. զինվորը ողջ է մնացել: «Իր զրահաբաճկոնը և սաղավարտը հագին չեն եղել, տվել էր ժամկետայիններին: Գլխին մի փոքր վնասվածք էր ստացել, եթե իր սաղավարտը գլխին լիներ, այսօր ողջ կլիներ»: Հոկտեմբերի 11-ին Գևորգն արդեն «տանն էր»: «Հուլիսին գրված հրաժեշտի նամակը գտել ենք իր հեռախոսից 2021 թ.-ի փետրվարին, երբ այն մեզ վերադարձրեցին: Նամակում գրել է, որ «վիճակը լուրջ է, կարող է այնպես ստացվել, որ այլևս չլինեմ»: Մայրիկին ասել է՝ ես կամ, կլինեմ քո սրտում. «Եթե ասեն Գևորգը չկա, խաբում են, Գևորգը կա ու այնքան ժամանակ, ինչքան որ դու կաս: Ես կամ ու քո սրտում եմ, քո մեջ, իմ ապրելու տեղը դա է: Խնդրում եմ՝ երկար կապրես, թող սիրտդ հավերժ ապրի, որ մեջը ես էլ ապրեմ...»:

Ու այսպես անհատապես յուրաքանչյուրի պատգամել է ապրել: Իր նամակում հստակ ասում է, թե մեզանից ով ինչ պետք է անի: 409-ը իր սիրելի թիվն էր, հետևում էր այդ թվին: Մեքենայի համար, հեռախոսի համար, ամեն տեղ այդ թիվը կար: 409 օր է տևել իր ծառայությունը Մատաղիսում»: Պատահական չէ, որ Գևորգի մասին հուշագրությունը «Լեյտենանտ 409. 409 քայլ դեպի անմահություն» վերնագիրն ունի: Հ. Գ. - Լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով։ Արցախի Հանրապետության մյուս պարգևատրումից Գևորգի ընտանիքը հրաժարվել է՝ ասելով՝ կընդունեն միայն այն ժամանակ, երբ Արցախը կլինի այն սահմաններով, որի համար Գևորգը պայքարել է:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լոռվա մարզի Հագվի գյուղում: 2021 թ.-ի օգոստոսի 28-ին գյուղում բացվել է Գևորգին նվիրված հուշաղբյուրը, իսկ նրա հուշատանը ներկայացված են լեյտենանտի անձնական և մարտական իրերը, լուսանկարները, պատվոգրերը, հուշանվերները։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Վրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով ԱՄՆ-ի ուժերը խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավ և առգրավել ռազմական բեռ․ WSJ «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինն է կյանքից հեռացել Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԽաղաղությունը շատ մոտ է․ Թուրքիայի նախագահ Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհինԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածելՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքիցՀնդկաստանում կկանգնեցվի Մեսսիի՝ աշխարհում ամենամեծ արձանը Հայ շախմատիստները դարձան Ղազախստանի գավաթի հաղթողներ Կատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչՈրտեղից է Հայաստանը հացահատիկ ներկրում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը25 ժամ՝ առանց ջրի․ հասցեներ«Բրիտանուհին Հայաստանում. «Բրիտանական ռազմական կցորդի նշանակման մասին»» Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Փոփոխություններ տարադրամի շուկայումՀայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «Բացառել Ռուսաստանը, հզորացնել Թուրքիան». Ի՞նչ է կատարվում Հայաստանի էներգետիկ ոլորտումՀայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլըՀայաստանը Պենտագոնի կենսաբանական ցանցերումՁյուն է տեղում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԻնչպե՞ս է ԵՄ-ն պաշտպանելու Հայաստանը ապատեղեկատվությունից, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետԼույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ»
Ամենադիտված