Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան փորձում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստվում են զենքի մատակարարման պայմանագիր կնքել: Ակնկալվում է, որ Փարիզը Երևանին կտա ՀՕՊ համակարգեր և զինամթերք։ Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին Ֆրանսիան ակտիվացել է Անդրկովկասում։ Նա փորձել է մարդասիրական բեռներ տեղափոխել Ղարաբաղ և մի շարք բանաձևեր է նախաձեռնել Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում։ Փորձագետները կարծում են, որ Փարիզը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից և ձեռք բերել ազդեցության նոր գոտի։

Անդրկովկասում Ֆրանսիայի ակտիվացումը բացատրվում է մի քանի գործոններով: Մի կողմից, հայկական սփյուռքը Ֆրանսիայում ամուր դիրքեր ունի. երկրում ապրում է մինչև 500 հազար էթնիկ հայ։ Բացի այդ, Ֆրանսիան վերջին շրջանում կորցնում է ազդեցությունը Աֆրիկայի իր նախկին գաղութներում: Միևնույն ժամանակ, Փարիզում շատ են խոսում, որ սև մայրցամաքում այդ ձախողումների պատճառը Ռուսաստանի ակտիվությունն էր։ Նման պայմաններում Երևանի հետ երկխոսության ընդլայնումը յուրօրինակ վրեժխնդրության փորձ է թվում։

Այնուամենայնիվ փորձագետները վստահ են, որ Ֆրանսիան չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում։ «Ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահներն ապահովում են Հայաստանի անվտանգությունը։ Ֆրանսիան «գետնի վրա» ներկայություն չունի և չի էլ ակնկալվում, որ կունենա: Բացի այդ, Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է և գոյատևում է հիմնականում ռուսական շուկա ազատ մուտքի շնորհիվ։ Ֆրանսիան նման բան չի կարող առաջարկել,- «iz.ru»-ին ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևը,— կարծում եմ, որ Փարիզը կփորձի օգտագործել Կովկասում ստեղծված իրավիճակը սեփական միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար։ Բայց կլինի նվազագույն փաստացի բովանդակություն: Երևանն ու Փարիզը կշարունակեն փոխանակվել խորհրդանշական ժեստերով ու հայտարարություններով` բայց ոչ ավելին»։

Քաղաքագետ Արթուր Աթաևն էլ կարծում է, որ Ֆրանսիան չի պատրաստվում լուծել Անդրկովկասի խնդիրները։ «Չկա ոչ համապատասխան պատմական ավանդույթ, ոչ էլ քաղաքական կամք։ Բայց մենք գիտենք, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը լավ կարողանում են ոչնչացնել ու խաթարել ինչ-որ մեկ ուրիշի ջանքերը: Կարծում եմ, որ այս դեպքում Փարիզը ցանկանում է չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև փորձում է իր համար որոշակի իմիջային միավորներ վաստակել։ Դա այն ամենն է, ինչ նա կարող է անել»,- ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերը
Ամենադիտված