Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավոք, տեսնում ենք որոշ երկրների շարունակական ջանքերը՝ մեզ մեկուսացնելու տարածաշրջանային ծրագրերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակում անցկացված «Թվային ենթակառուցվածքներ» խորագիրը կրող պանելային քննարկմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.

«Նախ և առաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ ֆոն դեր Լեյենին այս կարևոր նախաձեռնության համար՝ անդրանիկ «Գլոբալ դարպասներ» համաժողովի անցկացման և մեծ թվով բարձրաստիճան մասնակիցների մեկ հարկի տակ հավաքելու համար՝ կարևոր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը միշտ հավատարիմ է եղել ընդլայնելու գործընկերությունը Եվրամիության, նրա անդամ պետությունների և այլ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հանուն մեր ժողովուրդների բարեկեցության։

Մասնավորապես, կապուղիներին առնչվող ծրագրերը բավականին երկար ժամանակ եղել են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից, և մենք պատրաստ ենք համատեղ քայլեր ձեռնարկել՝ օգտագործելու

«Գլոբալ դարպասների» հսկայական ներուժը, այդ թվում՝ հնարավոր կանաչ էներգիայի արտահանումը Եվրոպա: Հայաստանը ցանկանում է ուսումնասիրել իր մասնակցությունը տարածաշրջանային տարանցիկ ծրագրերին՝ ներառյալ Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգիայի և օպտիկամանրաթելային մալուխների ծրագրերը:

Ցավոք, մենք տեսնում ենք որոշ երկրների շարունակական ջանքերը՝ մեզ մեկուսացնելու տարածաշրջանային և անդրտարածաշրջանային ծրագրերից։ Այս առումով մենք ապավինում ենք ԵՄ գործընկերների ըմբռնմանը և աջակցությանը։

Մեկ այլ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում թվային բարեփոխումների օրակարգին աջակցելու «ԵՄ-ն հանուն թվայնացման» ծրագիրը։ Այն խթանում է թվային տնտեսության և հասարակության հիմնական ոլորտները՝ ԵՄ նորմերին և փորձառությանը համապատասխան՝ տնտեսական աճ ապահովելու, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու, մարդկանց կյանքը բարելավելու և բիզնեսին աջակցելու նպատակով: Ծրագիրը հիմնված է էլեկտրոնային կառավարման և թվայնացման ոլորտում Հայաստան-ԵՄ գործընկերության երկարամյա պատմության վրա:

Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք նաև արհեստական բանականության ոլորտում համագործակցության խթանման մասին, որտեղ Հայաստանն արդեն զգալի ձեռքբերումներ ունի։ Համոզված եմ, որ կարիք չկա մանրամասնելու արհեստական բանականության կարևորությունը, միայն նշեմ, որ այն կարող է ծառայել որպես ևս մեկ գործիք մեր ընդհանուր նպատակին հասնելու համար՝ ապահովելու առավել ընդգրկուն կապ:

Ներկայում մենք պետք է նաև միասնականորեն խթանենք ԱլԳ տնտեսական և ներդրումային պլանի՝ մասնավորապես Հայաստանի համար նախագծված առաջատար նախաձեռնությունների իրականացումը: Դրա համար անհրաժեշտ է մշտական համակարգում, համագործակցություն և վճռականություն: Հայաստանի համար առաջնային նախաձեռնություններից է ներդրումները թվային փոխակերպման, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Երեկ ուրախ էի ներկա գտնվել Հայաստանի Սյունիքի մարզում կառուցվելիք և «COAF»-ի կողմից (Հայաստանի մանուկներ հիմնադրամ) գործարկվող երկու կրթական կենտրոնների իրականացման վերաբերյալ հանձնակատար Վարհեյի և ԵՆԲ փոխնախագահ Ֆայոլեի կողմից մտադրության հայտարարության ստորագրման արարողությանը: Սկսվելով որպես ենթակառուցվածքների բարելավման ծրագիր, այն վերածվել է ամբողջական նախաձեռնության: Կրթության, առողջապահական ռեսուրսների, սոցիալական ծառայությունների և մասնագիտական ուսուցման միջոցով՝ տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնությունների հետ համատեղ, «COAF»-ը հանրօգուտ փոփոխություն է կատարել 82 համայնքներում:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ծրագիրը դրականորեն փոխել է ավելի քան 100,000 պատանիների կյանքը: «COAF» նախագիծը և ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնը հայաստանյան նորարարություններն են, որենք մենք պատրաստակամ ենք կիսել գործընկերների հետ՝ որպես երեխաների նորարարական գաղափարները և տեսլականը խթանող հայեցակարգ:

Սա կօգնի ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև: Այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը։

Արագ տեխնոլոգիական զարգացումը և տեխնոլոգիաների ու թվայնացման աճող դերը առօրյա կյանքում հնարավորություն են ընձեռում ընդլայնել հաղորդակցությունը և համագործակցությունը մայրցամաքների միջև: Այնուհանդերձ, այն նաև մեծացրել է տարբեր տեսակի սպառնալիքները և տեղեկատվության կեղծման [U1] մեխանիզմները: Այս առումով մենք պատրաստ ենք խորացնել մեր համագործակցությունը ԵՄ-ի և այլ շահագրգիռ գործընկերների հետ հիբրիդային և կիբեր սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարում, որոնք ուղղակիորեն ուղղված են Հայաստանի ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների դեմ։

Տիկնայք և պարոնայք,

Վերջին մի քանի տարիների ընթացքում և, հատկապես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման և հայերի զանգվածային բռնագաղթից հետո, մենք կանգնած ենք աննախադեպ մարտահրավերների առջև, որոնք մեծացրել են անվտանգ և հուսալի թվային ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների մատչելիության կարևորությունը։ Կարծում եմ, որ քաղաքական առաջնորդների՝ մեր տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու իրական քաղաքական կամքը և վճռականությունը նախապայման են նման ենթակառուցվածքների զարգացման համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացմանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով։ Սա Կասպից ծովը կմիացնի Միջերկրական ծովին, Սև ծովը Պարսից ծոցին: Եվ դա կարող է ոչ միայն ծառայել որպես տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք, այլև դառնալ համաշխարհային տնտեսական համագործակցության կարևոր օղակ։ Հայաստանը ձգտում է մաս կազմել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի շրջանակներում տարածաշրջանային նախագծերին:

Տիկնայք և պարոնայք,

Որպես տնտեսագիտության բնագավառի գիտնական, ես ցանկանում եմ ելույթս եզրափակել ասելով մի շատ պարզ ճշմարտություն՝ գիտելիքի մեջ ներդրած ավանդը բերում է լավագույն տոկոսագումարը:

Խաղաղության բացակայությունը շատ տարածաշրջաններում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, ստիպում է մեզ հսկայական միջոցներ ծախսել պաշտպանության և սպառազինությունների վրա։ Երբ մենք հստակ գիտակցենք, որ փոխարենը կրթության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք ներդրում ենք անում մեր ապագայի մեջ, մենք կունենանք փոխկապակցված, կանխատեսելի և բարեկեցիկ աշխարհ՝ բազմաթիվ բաց գլոբալ դարպասներով ամբողջ աշխարհում»:

Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ
Ամենադիտված