Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի». ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանն անմահացել է Մարտունիում, մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արկադին ծնունդով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից է: Մինչև 3-րդ դասարանը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո նրա ընտանիքը տուն է գնել և տեղափոխվել հարևան Ազատամուտ գյուղ, որտեղ էլ Արկադին սկսել է դպրոց հաճախել: «Մինչև բանակ գնալն Արկադին սեփական ձեռքերով ինչ-որ չափով նորոգեց այդ տունը, պետք է բանակից վերադառնար ու շարունակեր, հիմա այն կիսաշեն է, սպասում ենք իրեն»,- ասում է տիկին Գայանեն՝ Արկադիի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկությունը. «Ինձանից գաղտնի աշխատում էր, 1000 դրամներով հավաքում, գումարը մեծացնում: Բանկում ավանդ է դրել, կտրոնները մինչև հիմա ինձ մոտ են, գումարը բանկում է, որ Արկադին վերադառնա և շարունակի տան նորոգումը: Այդքան երիտասարդ տարիքում, բայց հասցրել է երկու անգամ մեքենա գնել: Առաջինը վաճառեց, երկրորդը գնեց: Այն հիմա մեր բակում է, փչանում է, բայց չեմ թողնում, որ որևէ մեկը կպնի այդ մեքենային»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, որդին չափից դուրս աշխույժ էր իր տեսակով, աշխատասեր, ազնիվ: «Իր հասակակիցների և իրենից փոքրերի հետ չէր շփվում, սիրում էր ավելի մեծերի հետ ընկերություն անել, նրանց հետ աշխատում էր, նրանցից ամեն ինչ սովորում: Իր ընկերները միշտ իրեն հետևյալ խոսքով են հիշում. բոլորին ասում էր՝ ե՞րբ պետք է մեծանաք, շուտ մեծացեք: Իրեն դպրոց էի ուղարկում, պայուսակը պահում էր, գնում անտառում աշխատելու: Աշխատանքից կեսօրին վերադառնում էր դպրոց, հագուստը փոխում, պայուսակը վերցնում ու գալիս տուն: Իր ընկերները հիմա են պատմում, որ նման բան է արել: Սովորելու հետ սեր չուներ, իրեն միայն ռազմագիտությունն էր հետաքրքրում: Սովորել չէր սիրում, բայց ուսուցիչներն ու ընկերներն իրեն գնահատում էին իր աշխատասիրության համար, անգամ, երբ զանգահարում էի դպրոց, հարց ու փորձ անում, ասում էին՝ մի անհանգստացիր, իրեն գնահատում ենք իր կատարած աշխատանքի համար: Չնայած իր փոքր տարիքին, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»:

Արկադին հաճախել է բռնցքամարտի, կարատեի, մասնակցել մրցաշարերի: Աշխատանքային հետաքրքրությունների շրջանակում էին մեքենաների նորոգումը, շինարարությունը, տարբեր շինհրապարակներում աշխատել է: Տիկին Գայանեի խոսքով, միշտ պատրաստ էր աշխատել, իր ուժով ու խելքով արդյունքի հասնել: «Իրեն հաճախ էի ասում, որ սահմանամերձ գյուղ է, արի տունը չնորոգենք, տեղափոխվենք Երևան, կաշխատենք, քո ապագան այնտեղ կդասավորես: Ուղղորդում էի իրեն, որ դպրոցից դուրս գա, ուսումը քոլեջում շարունակի, ինչ-որ մասնագիտության տիրապետի: Ասում էր՝ չեմ սովորելու, ինձ պետք է աշխատել, շատ փող չեմ ուզում, արդար քրտինքով իմ գումարը կաշխատեմ: Հակադարձում էի՝ աշխատանքդ ներդնում ես, որ քույրիկներդ համալսարանում սովորեն, բայց դու մնա՞ս բանվոր տղա: Միշտ վիճում էինք այս հարցի շուրջ, մինչև վերջ էլ չկարողացա իրեն մտափոխել: Ասում էր՝ գյուղում եմ ապրելու, իմ կյանքը գյուղում եմ շարունակելու»:

2019 թ. հուլիսի 19-ին Արկադին զորակոչվում է պարտադիր ծառայության Արցախի Հանրապետություն՝ Հադրութ։ Վեց ամիս ծառայելուց հետո իր առաջադիմության շնորհիվ նրան ընտրում և ուղարկում են Հայաստան՝ սերժանտական դասընթացների: Իր աշխատասիրության և որպես զինծառայող բարձր որակների շնորհիվ Արկադին ծառայության ընթացքում դառնում է ավագ սերժանտ և ջոկի հրամանատար: «Ծառայության ժամանակ զանգահարեց՝ մա՛մ, շնորհավորի, տղեդ կոչում է ստացել: Շնորհավորեցի, ասացի, որ այստեղ կնշենք, մինչև դու գաս: Պատերազմի ժամանակ, երբ զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, ամեն ինչ կորցրել եմ, ընկերներիս եմ կորցրել, իմ ունեցածն եմ կորցրել, ամեն ինչ մնաց Հադրութի զորամասում: Իր զոհվելուց հետո, երբ դիմում եմ այս կամ այն գերատեսչությանը, ասում են՝ չունի կոչումներ ու մեդալներ, հետո վերագրում են պատերազմին, որ խառը շրջան է եղել, չեն գրանցել նման բաները, բայց ասում եմ՝ չէ՞ որ խաղաղ ժամանակ է իմ տղան ասել, որ մեդալ ու կոչում է ստացել: Ամեն դեպքում մեզ ոչինչ չհասավ»:

Պատերազմի ժամանակ Արկադին եղել է Հադրութում: «Մինչև հոկտեմբերի 28-ը Հադրութից ինձ հետ խոսել է: Ասում էր՝ մա՛մ, անկախ ամեն ինչից, իմ թիկունքում շատ երեխեք կան, իրենց պահում եմ: Հոկտեմբերի 28-ին զանգեց՝ մա՛մ, գալիս եմ արձակուրդ: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց, իրեն էին խաբել, թե ինքն ինձ հուսադրեց: Չհավատացի, բայց համոզեց, որ երկու օրով տուն են ուղարկում: Հաջորդ օրը զանգեց՝ մա՛մ, էլ քեզ չեմ զանգելու, կապ չի լինելու, իմ տեղը չգիտեմ, Հադրութից քայլելով դուրս ենք եկել: Հոկտեմբերի 30-ին կապ հաստատեց, ասաց, որ Մարտունիում է՝ Ճարտարի կողմերը: Հոկտեմբերի 31-ի գիշերն ամենավերջին զանգն էր. «Մա՛մ ջան, տղեդ, որ չզանգի, չանհանգստանաս, ասել եմ, որ տուն եմ գալու, ուրեմն տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի, ոտքով գալիս ենք: Մա՛մ ջան, հանգիստ քնի, եթե կապ եղավ, առավոտ շուտ քեզ կզանգեմ»:

Ծառայության ողջ ընթացքում ո՛չ շատ ուշ գիշերով էր ինձ զանգել, ո՛չ էլ առավոտ շուտ: Մինչև հիմա սպասում եմ, որ առավոտ շուտ ինձ պետք է զանգի»: Արկադին տուն չէր զանգում, ընտանիքն անհանգիստ էր, նրան էին փնտրում: «Բոլորին ասում էի՝ չհամարձակվեք վատ բան ասեք կամ մտածեք, իմ երեխեն ասել է, որ գալու է, ուրեմն կգա: Նոյեմբերի կեսին լուր եկավ, որ անօդաչուն իրենց հարվածել է հենց Մարտունի 2-ում՝ սարի վրա: Այդ տարածք տղաները խմբերով մտել են ու դուրս չեն եկել, իրար հետևից այդպես շարունակ, վերջում Հադրութից եկած Արկադիենց խումբն է մտնում, անօդաչուն հարվածում է: Կարծես ֆիլմ լինի, հավատդ չի գալիս, ինչո՞ւ են երեխեքին ուղարկել այդտեղ, երևի իրենց ասած մսաղացն էր դա: Հետո ողջ մնացածներից ամեն մեկը մի պատմություն էր պատմում, պատմություններն իրար չեն համապատասխանում: Տարբեր մարդկանց հետ զրուցելով, պատմություններ լսելով՝ երեխուս փնտրեցինք մինչև հունվարի 31-ը: Մինչ դա ԴՆԹ անալիզ էինք հանձնել:

Հունվարի կեսերին մեզ կանչեցին Հերացի, սակայն պատասխան չկար, բայց երկրորդ անգամ անալիզ վերցրեցին: Ինձ համար դա զարմանալի էր, մի անգամ վերցրել էին անալիզը, ո՞ւր էին մեր պատասխանները: Մինչ օրս ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ անալիզների պատասխանները չունեմ, մի փաստաթուղթ չունեմ իմ ձեռքին: Հունվարի 31-ին կանչել են, փակ տեսքով մեր երեխուն մեզ տվել ու ասել՝ տարեք: Նման բա՞ն են անում: Առ այսօր գերեզման չեմ գնում, ոչ մի փաստ չունեմ, որ այնտեղ իմ Արկադին է: Շարունակում եմ իրեն փնտրել, անգամ ադրբեջանական կայքերն եմ նայում ամեն անգամ, որ գուցե ինչ-որ մի բան գտնեմ, մի տեսանյութ կամ նկար, ինչոր ինֆորմացիա:

Ամեն գիշեր խնդրում եմ Աստծուն՝ կա՛մ իմ հոգին առ, գնամ, տեսնեմ, որ որդիս հոգի է դարձել, կա՛մ իրեն բեր, որ իմ աչքով տեսնեմ՝ ճիշտ էի, որ չէի հավատում իր զոհվելուն: Միայն ասում են հավատա, բայց ո՞ւմ հավատամ, իմ երեխուն այս պետությանն էի վստահել, հիմա ումի՞ց պահանջեմ»: Ըստ պաշտոնական տվյալների և ընտանիքին տրված մահվան վկայականի, Արկադին զոհվել է նոյեմբերի 2-ին: Մայրիկն ասում է՝ անգամ խաղաղ պայմաններում օրերն ու ժամերն իրենց տարիներ էին թվում, հաշվում ու անհամբեր սպասում էին, թե Արկադին երբ է վերադառնալու: «Ոչինչ ուժ չի տալիս, ոչինչ չի սփոփում: Միայն այն, որ նա կարող է ողջ լինել, ինձ ուժ է տալիս, որ ապրեմ: Աղջիկներ ու թոռնիկներ ունեմ, բայց ոչ մեկ չի լրացնում այս դատարկությունը»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Աչաջուրի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Թայվանի համար նոր ամերիկյան զենքը կարող է հաստատվել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից հետո․ Reuters Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային գիտնականների uպանության մասին Հայտնի է՝ ինչ պատժամիջոցներ են սպառնում Իրանի հավաքականին ԱԱ-2026-ից հրաժարվելու դեպքում Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ Որպես անհետ կորած որոնվող Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է Մենք հաջորդ շաբաթ շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Ադրբեջան մեկնելուց Տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ը առեւտրային հետաքննություններ է սկսել մոտ 60 երկրների հանդեպ ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը Արտակարգ իրավիճակ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ վիրավորներ կան«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Փաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Ամերիկյան տանկերի կորուստ է հաստատվել «FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները ՃՏՊ՝ Լոռու մարզումԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԵրկնաքերերՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
Ամենադիտված