Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ագրեսիան և արցախահայության բռնի տեղահանումը հումանիտար աղետ ստեղծեց Արցախում և Հայաստանում: Նման կարծիք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Մոտ 100 հազար արցախցի ստիպված է նոր կյանք սկսել, նոր բնակարանի հարց լուծել այս դժվարին պայմաններում: Սա բավականին լուրջ խնդիր է, արցախահայության համար՝ էլ ավելի դժվար, հաշվի առնելով այն, որ նրանք մոտ ինն ամիս գտնվել են շրջափակման պայմաններում և այդ ընթացքում ծախսել են իրենց ռեսուրսներն ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դրանից զատ, նաև Հայաստան տեղափոխվելիս իրենց միջոցները, ակտիվները թողել են Արցախում: Չեն կարողացել իրենց կապիտալը դուրս բերել պարզ պատճառով, քանի որ ոչ ոք չէր գնի իրենց անշարժ և շարժական գույքը: Մարդիկ մեծ կորուստներով են Հայաստան տեղափոխվել, ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը չի կարող դրանք փոխհատուցել, խոսքը տան, մեքենայի, բիզնեսի մասին է: Հայաստանի կառավարությունը փորձել է մի քանի փուլով լուծել խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ առաջին փուլը բնակարանով ապահովելու հարցն է: «Ըստ իս, կառավարությունը հիմնականում այն ձախողեց, հաշվի առնելով այն, որ արցախցիներից քչերն են օգտվել կառավարության տրամադրած բնակարաններից: Բացի դա, մինչ այժմ էլ մեծ թվով արցախցիներ տեղակայված են դպրոցների, մանկապարտեզների դահլիճներում կամ ընդհանուր հավաքատեղիում: Կառավարությունը սա ներկայացնում է որպես արցախցիների տեղավորման փաստ, բայց դա իրականությունից բավականին հեռու է: Մարդկանց կեցության հարցը դեռևս լուծված չէ: Հաջորդ փուլով կառավարությունը փորձում է ընթացիկ խնդիրները լուծել: Կրթության հարցը հիմնականում լուծեց: Կառավարությունը հայտարարեց, որ երեխաները կարող են դիմել մոտակա դպրոցներ, իսկ ուսանողները՝ բուհեր, ուսումը շարունակելու համար: Ուսանողների պարագայում՝ եթե այդ համալսարանում կա իրենց համապատասխան կրթական ծրագիրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ըստ Պարսյանի, երրորդ փուլով կառավարությունը որոշում կայացրեց միանվագ 100 հազարական դրամ տրամադրել արցախցիներին՝ անկախ նրանից, թե ինչ կորուստներ են ունեցել և այլն: «100 հազարականների վճարումներն արդեն իրականացվում են, մարդկանց զգալի մասն այն ստացել է: Հաջորդ փուլով կառավարությունը նախատեսել է 50 հազար դրամ փոխհատուցում՝ վարձով ապրողների վարձավճարի և կոմունալի փոխհատուցման տեսքով: Այս գումարը ստանալու են նրանք, ովքեր բնակարան չունեն: Կառավարությունը հայտարարեց, որ մոտ 10 հազար արցախցի Հայաստանում ունի բնակարան, բայց այդ 10 հազարի մեջ նաև նրանք են, ովքեր, ասենք, 2, 3 կամ 10 տարի առաջ են Հայաստան եկել: Չպետք է դա շփոթել նրա հետ, որ Հայաստան տեղափոխված 100 հազար արցախցուց 10 հազարն ունի բնակարան: Դա այդպես չէ: Առհասարակ, 10 հազար արցախցի, որոնց գրանցումը Արցախում է, Հայաստանում նույնպես ունեն անշարժ գույք:

Կառավարությունն այս մարդկանց փոխհատուցում չի տրամադրելու, տրամադրելու է նրանց, ովքեր վարձով են բնակվում: Արցախցիները դա պետք է հիմնավորեն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Սակայն որոշ արցախցիներ այս մասով խնդիրներ ունեն, որովհետև հաճախ վարձատուները չեն ցանկանում որևէ փաստաթուղթ կազմել, պայմանագիր կնքել: Դա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել արցախցիների համար, այս հարցին պետք է անդրադառնալ և լուծումներ գտնել: Իսկ երեկ կառավարությունը հայտարարեց, որ դարձյալ որոշ խմբերի համար նախատեսում է 50 հազար դրամի վճարում ընթացիկ հարցեր լուծելու համար»,-ասում է տնտեսագետը: Այս բոլոր գործողություններին զուգահեռ կառավարությունը, ըստ մեր զրուցակցի, պետք է մեկ կարևոր քայլ կատարի:

«Նա պետք է հստակ քաղաքական որոշում կայացնի արցախցիների մասով՝ նրանք մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ վերադառնալու են: Սա թույլ կտա արցախցիներին հասկանալ՝ այստեղ տան հարց լուծել և նոր կյանք սկսե՞լ, թե՞ պետք է վերադառնան: Սա լուրջ որոշում է, և կարծում եմ՝ կառավարությունն այս վեց ամիսը թայմ-աութ է վերցրել, որպեսզի հասկանա, թե ինչ է անելու: Արցախցիներ կան, որոնք ունեն բնակարան գնելու հնարավորություն, բայց չեն գնում, քանի որ մտածում են, թե վերադառնալու են, կամ կառավարությունը կարող է իրենց բնակարանով ապահովել: Բազմաթիվ անորոշություններ կան, որոնք, ավաղ, արցախցիների մի մասին ստիպում են նաև հեռանալ Հայաստանից: Մոտավորապես 3 000 արցախցի հեռացել է Հայաստանից, հիմնականում նրանք են, որոնց ընտանիքի անդամներն արդեն իսկ բնակություն են հաստատել, օրինակ՝ Ռուսաստանում, և նրանք միացել են իրենց ընտանիքներին: Գաղտնիք չէ, որ ռուսական կողմը շահագրգռված է, որ արցախցիների մի մասն իրենց մոտ ապրի՝ վերաբնակեցման իրենց խնդիրները լուծելով և այլն, անգամ հայտարարություններ հնչեցին, որ արցախցիները կարող են ծառայել նաև ռուսական բանակում և այլն»,-նշում է Պարսյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ինքն իր համար պետք է կայացնի այդ ռազմավարական որոշումը՝ արցախցիները մնալո՞ւ են, թե՞ գնալու են, և դրան համապատասխան ծրագրեր իրականացնի: «Եթե մնալու են, ապա պետք է վերաբնակեցման կոնկրետ ծրագիր իրականացնի արցախցիների համար: Այս պահին ծրագիրը չկա, նաև որոշակի մոտեցումներ էլ չկան, թե ինչ է լինելու: Արցախցիներից շատերը սպասողական վիճակում են, անորոշությունն ամենամեծ խնդիրն է, որը կխոչընդոտի արցախցիների ինտեգրմանը: Դրանից զատ արցախցիները նաև զբաղվածության հարց ունեն: Արցախում մոտ 67 հազար աշխատատեղ կար, որից 20 հազարը մասնավոր էր, 47 հազարը՝ պետական: Պետական սեկտորի աշխատողներին Հայաստանում ամբողջությամբ ինտեգրելը բնականաբար հնարավոր չէ, բայց նրանց մի մասին պետք է փորձենք:

Պետք է որոշակի պայմաններ ստեղծվեն նրանց վերապատրաստման, քաղծառայության կարգավիճակը ճանաչելու մասով: Քաղծառայողներ կան, որոնց կարգավիճակը Հայաստանում չի ճանաչվում, քանի որ 2018 թ.-ին Հայաստանում օրենսդրությունը փոխվել է, իսկ իրենց մոտ չի փոխվել, և այս առումով խնդիր կա: Պետք է փորձել ներդաշնակեցնել պետական սեկտորի աշխատողների կարգավիճակները, որ նրանք կարողանան Հայաստանի պետական հատվածի մրցույթներին մասնակցել և աշխատատեղերը զբաղեցնել: Իսկ մասնավորի դեպքում ավելի հեշտ կլինի, մարդը կարող է արագ վերապատրաստվել և ինտեգրվել մեր մասնավոր հատվածում: Արցախցիների մի զգալի մասը մարզերում է տեղակայված, իսկ այնտեղ աշխատատեղերը շատ քիչ են, դա ևս լուրջ խնդիր է:

Նրանք զբաղվածության խնդրի առջև կարող են կանգնել: Ունեինք բազմաթիվ դատարկ գյուղեր, որտեղ տեղակայվել են արցախցիները, նրանք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու պարագայում օգուտ կբերեն Հայաստանին պարենամթերքի անվտանգության մասով, իրենք էլ աշխատանք կունենան: Տնտեսական տարբեր ներուժ ունենք, որոնք պետք է փորձել օգտագործել: Արցախցիների ներուժը բավականին մեծ է, այն պետք ճիշտ օգտագործել, որպեսզի նրանք չհեռանան Հայաստանից»,ընդգծում է մեր զրուցակիցը: Իսկ Հայաստանի պետական բյուջեն ի զորո՞ւ է իրականացնել ֆինանսական այս պարտավորությունները՝ նոր իրականության պայմաններում:

«Կառավարության հայտարարած ծրագրերի համար վեց ամսվա հաշվարկով մոտավորապես 50 մլրդ դրամ կծախսվի: Խոսքը տրամադրվող ֆինանսական աջակցության մասին է, բացի դա, առաջիկա վեց ամիսն արցախցիները ստանալու են անվճար կրթություն և օգտվելու են առողջապահական համակարգից: Եթե որոշում ենք կայացրել արցախցիների վերաբնակեցման ծրագիր իրականացնել, ապա կառավարությունը պետք է սկսի բնակարանաշինական ծրագրեր իրականացնել, սա կարող է մի քանի հարյուր միլիոն, նույնիսկ միլիարդ դոլար պահանջել: Բացի դա, Արցախի բանկերը մոտավորապես 200 մլրդ դրամի չափով վարկեր էին տրամադրել բիզնեսներին: Արցախում գործող վեց բանկերն այդ գումարը հետ են պահանջելու, իսկ դրանց երաշխավորը Հայաստանի կառավարությունն է: Այն պետք է նաև այս տարիների ընթացքում բանկերի՝ կուտակված պարտքերը վճարի: Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, խոսքը 50 միլիարդի, նաև բանկերի սպասարկման մասին է, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել: Պետք է բավականին մեծ գումարներ գտնել բնակարանաշինության և այլ խնդիրները լուծելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (28 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ
Ամենադիտված