Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ անեն Արցախի իշխանությունները
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։ Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Ընդ որում, այդ որոշումները վերաբերվելու են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագային և լինելու են շատ ավելի խորքային, քան զուտ իշխանափոխության հարցերն են։
Բայց մեր հանրությունը դեռ պատրաստ չէ նման որոշումներ կայացնելուն։ Ցավոք, բացի որոշ գործիչներից, պատրաստ չեն նաև էլիտաները։ Բոլորի մոտ եղածը հասկանալու, մարսելու և հետևություններ անելու շրջան է, որը, հաշվի առնելով աղետի մասշտաբները, կարող է նաև երկար ձգվել։ Բնականաբար, այս իրավիճակի չհաղթահարված լինելը շարունակ նոր խնդիրներ է առաջացնում հայկական պետության և ժողովրդի համար։ Եվ սա արդեն նմանվում է փակ շղթայի, որից ելքը հետզհետե ավելի անհնար է թվում։ Բայց դա միայն թվացյալ անելանելիություն է։
Իրականում Հայաստանը վերականգնվելու և նորից ուժեղ պետություն լինելու մեծ շանսեր ունի։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Դա շատ լավ հասկանում են նաև մեր թշնամիները։ Դա է պատճառը, որ Հայաստանի ու հայ էլիտաների դեմ պայքարը չի ավարտվում։ Եվ այն, ինչ մենք տեսանք նախօրեին Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, ասվածի վառ ապացույցներից է։
Թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ժողովրդի և իր էլիտաների կապը շարունակի խզված մնալ։ Ոչ թե Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է այսօրվա ՀՀ իշխանությունների նպատակը (այդ հարցն իրենք վաղուց արդեն լուծված են համարում - Հ.Մ.-Շ.), այլ 120 հազար մեր հայրենակիցների՝ ընդհանուր կորստով, ցավով ու երազանքներով միավորված համայնքի մեջ անվստահություն ու գժտություններ սերմանելը։ Այնպես անել, որ հանկարծ այդ մարդիկ որևէ մեկի շուրջ չմիավորվեն, ուժ չդառնան, պահանջներ չներկայացնեն, քայլեր չձեռնարկեն… Ահա, թե որն է Նիկոլի ու նրա կոնսուլտանտների իրական նպատակը։ Արցախի իշխանությունները սա պետք է լավ գիտակցեն։
Նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի խորհրդարանական ուժերը, պետական ու հանրային գործիչները մեծ փորձության առջև են կանգնած այսօր։ Չեմ ուզում ասվածը ավելորդ լավատեսություն թվա, բայց մեր ժողովուրդն Արցախը դեռևս չի կորցրել։ Արցախը կկորցնենք այն ժամանակ, եթե թշնամուն հաջողվի «լուծել» արցախահայության խնդիրը։ Այսինքն, եթե կարողանան քանդել այդ համայնքը, զրկել մարդանց իրենց շահերը ներկայացնող առաջնորդությունից ու տարալուծել մեր հայրենակիցներին Հայաստանով ու աշխարհով մեկ։
Թշնամին շատ ակտիվ է աշխատում այս ուղղությամբ։ Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր ենթարկվում են տեղեկատվական տեռորի։ Իշխանական քարոզչությունը շարունակ ստեր է հրապարակում Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մասին, քարոզչական պիտակներ կպցնում նրանց վրա, մարդկանց խաբում, իբրև իրենց թալանել են և այլն, և այլն։ Զուգահեռաբար արցախցիների իրական առաջնորդներին փորձում են փոխարինել բարոյազուրկ, անհայրենիք տարատեսակ տականքներով։ Իսկ որպեսզի Արցախի իշխանությունները չկարողանան ստեղծված իրավիճակին համարժեք որոշումներ կայացնել, նրանց ծանրաբեռնում են կեղծ օրակարգերով և կանգնեցնում ոչինչ չտվող ընտրության առջև։
Այսպես, արդեն քանի օր է Արցախի նախագահն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են հայկական երկրորդ պետության լուծարման մասին Արցախի նախագահի՝ իրավական ոչ մի ուժ չունեցող «հրամանագրի» չեղարկման հարցը։ Ընդ որում, այդ «հրամանագրի» չեղարկման մասին քաղաքական որոշում արդեն կա, դա կյանքի կոչելու ձևի հարցում չեն կողմնորոշվում։ Ժամանակի անպտուղ կորուստ… Ինչու՞ եմ «հրամանագիրը» չակերտների մեջ դնում, որովհետև պարզից էլ պարզ է, որ նույնիսկ այդ թուղթը ստորագրելու պահին Ս. Շահրամանյանը հասկացել և գիտակցել է, որ իրականում դա ոչ թե հրամանագիր է, այլ թշնամու ագրեսիան կանխելուն ուղղված թղթի կտոր։ Այդ թուղթը ստորագրելու որոշումն Արցախում բոլորը միասին են ընդունել՝ ընդ որում, տեղում նաև զուգահեռ որոշելով, որ առաջին իսկ հարմար պահին չեղարկելու են այն։ Հիմա դա երկար քննարկելու ի՞նչ կարիք կա՝ խորհրդարանով չեղարկեն, դատարանով, թե՞ նախագահի մեկ այլ հրամանագրով։ Միթե՞ պարզ չէ, որ ինչքան երկար այս հարցը մնա հանրային քննարկումների օրակարգում, այնքան ավելի շատ օգուտներ կքաղեն դրանից մեր թշնամիները։ Պետք է արագ երկրորդ հրամանագիրը կազմել և վերջ՝ հարցը փակված է։
Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դուրս գալ կեղծ օրակարգերից և զբաղվեն բացառապես արցախցիներին միավորելու ու նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու խնդրով՝ թույլ չտալով, որպեսզի մեր հայրենակիցները ցանկացած տիպի շահարկումների առարկա դառնան։ Տեղին չեն Արցախի իշխանությունների այն մտահոգությունները, թե իրենց խոսելուց կարող է թշնամին օգտվել և, օրինակ, հարձակում գործել Սյունիքի վրա։ Վստահեցնում եմ՝ նման հարցերը բոլորովին այլ մակարդակներում ու նաև այլ մայրաքաղաքներում են քննարկվում։ Տեղին չէ նաև Արցախի իշխանությունների զգուշացումը, թե իրենց գործունեությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել Բաքու գերի տարված Արցախի նախկին նախագահների, պետական ու ռազմական գործիչների համար։ Նրանց խնդիրներն էլ են այլ մակարդակներում լուծվում։ Բայց, եթե նույնիսկ ոչ, ապա, հարգարժան պարոնայք, վստահ եմ՝ դուք էլ եք հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներ ու Արցախի ժողովուրդ հասկացությունների հարցում ընտրությունը որը պետք է լինի։ Ինձ էլ է դժվար գրել այս տողերը. Բաքվի գերիների մեջ շատ հարազատ ընկերներս ու անսահման հարգանքս վայելող գործիչներ են։ Բայց ես նաև գիտեմ, թե որը կլիներ նրանց ընտրությունը ու դուք էլ դա լավ գիտեք։
Հետևաբար, ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ է։ Թե ինչպիսինն էր Նիկոլի առաջարկը Արցախին, բոլորս արդեն գիտենք։ Վստահեցնում եմ՝ Հայաստանի համար պատրաստած նրա ծրագիրն էլ է նույնը։ Եվ ուրեմն պետք չէ սպասել նրա հետ հանդիպմանն ու ինչ-որ հարցեր քննարկելուն։ Իր անելիքն նա արդեն արել է, իսկ եթե հանկարծ ուրիշ բան էլ խոստանա՝ խաբելու է։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շատ բաց խոսի հանրության հետ (իհարկե, ոչ Պետրոսի եթերում), ներկայացնի բոլոր իրողությունները, չշրջանցի խնդրահարույց հարցերը, առաջարկի իրավիճակի դժվարությունները հաղթահարելու իր ծրագիրն ու առաջ շարժվի։ Նա կարող է դա անել։ Երեկ Սամվել Շահրամանյանը կանգնած էր իր ժողովրդի առջև։ Կանգնած էր այն մարդկանց առջև, ում խաբելով սադրանքի էին բերել։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց պետք է։ Դա է Սամվել Շահրամանյանի ամենամեծ առաքելությունը՝ առաջնորդել իր ժողովրդին դեպի փրկություն։
Իսկ Հայաստանի ազգային ուժերը պետք է ամեն կերպ սատար լինեն արցախցիներին Արցախ վերադարձի հնարավորություն տվող ցանկացած ծրագրի իրագործմանը։ Չլինի Արցախ՝ չի լինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Չի լինի նաև հայ ժողովուրդ։ Սա պաթոս չէ։ Սա իրողություն է՝ այս տարածաշրջանում ապրելու դարերով մշակված և հղկված տրամաբանություն։ Այդ հարցը միևնույն է լուծվելու է։ Եթե նույնիսկ հայ ժողովուրդը չկարողանա լուծել, այլոք են դա անելու։ Պարզապես այն ժամանկ մենք կդադարենք գործոն լինել՝ մեր ապագան հանձնելով այլոց տնօրինությանը։
Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս։ Դա նրանց գործը չէ՝ մեր գործն է։ Արցախցիների առաքելությունը շատ ավելի մեծ ու խորքային է։ Ոչ թե նրանք պետք է օգնեն Հայաստանի քաղաքացիներին իշխանափոխության հարցում, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն կերպ ծառայեն Արցախի ազատագրմանը։ Կարևորը երկրորդականին ստորադասելու ոչ մի իրավունք չունենք։ Սա մենք բոլորս պետք է հասկանանք։ Շատ լավ հասկանանք։
«Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է
Ամենադիտված