Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում եղբայրը քրոջ պատիվը բարձր պահելու համար դանակի 22 հարվածով սպանել է նրա նախկին սիրեցյալին

ԻՐԱՎՈՒՆՔ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ  շարունակվեց Վաղինակ Դ.-ի գործի դատական քննությունը:

Վաղինակ Դ.-ն մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝  2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի վնասվածքներ է հասցրել, ինչ հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

Առաջադրված մեղադրանքը՝ այս ծավալով, մեղադրող Կ. Սավթալյանը դատաքննության ընթացքում է առաջադրել ամբաստանյալին: Նախաքննության ավարտին Վաղինակին առաջադրված էր նույն մեղադրանքը, միայն թե՝ «գործով չպարզված անձանց» փոխարեն կոնկրետ երկու ընկերների անուններ էին՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի: Վերջիններս մի քանի ամիս կալանքի տակ են պահվել, սակայն քրեական հետապնդման մարմինը գործուն ապացույցներ չի կարողացել ձեռք բերել նրանց մասնակցության վերաբերյալ, հիշյալ անձինք բաց են թողնվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ապա մեղադրանքը խմբագրվել է այն առումով, որ Վաղինակ Դ.-ն ամեն դեպքում սպանությունը կատարել է երկու այլ՝ չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Դեպքի վայրից Վաղինակի հետ երկու այլ փախչողների տեսնելու վերաբերյալ  հայտնել էին մի քանի վկաներ…

Թե ինչքանով դատարանը համոզիչ կհամարի մեկ իրական ամբաստանյալի ու «գործով չպարզված» երևութական անձանց վերաբերյալ մեղադրանքը, ցույց կտա դատական ակտը:

Գործով դատաքննությունը ավարտական փուլին է հասել:

Հիշեցնենք, որ Վաղինակը Ազատին սպանել է՝ քրոջ հետ ունեցած փոխհարաբերությունները պարզաբանելու անվան տակ հանդիպման ժամանակ:

Վաղինակի քույրը՝ Լ. Դ.-ն, դատարանում հայտնել է, որ ամուսնացած է եղել, երկու երեխա ունի: Ապրել են Ռուսաստանում: Ամուսինը թմրամոլ է եղել, ընտանիքի հանդեպ՝ անուշադիր: Լ.-ն որոշել է երեխաների հետ վերադառնալ Հայաստան, աշխատանք գտնել ու ապրել այստեղ:

2014 թվականի սկզբին Լ.-ն համացանցի միջոցով ծանոթացել, ապա «Սկայպով» շփվել է Ազատ Ա.-ի հետ: Վերջինս, ներկայանալով որպես ապահովված մարդ, խոստացել է, որ Հայաստանում նրան ամեն բանով կօգնի՝ բնակարանով, աշխատանքով:

Լ.-ն «Սկայպով» ծանոթացել է նաև Ազատի՝ Սվետա անունով քույր ներկայացած կնոջ հետ, ով երկու երեխաներ ուներ, ապրում էր Ազատի հետ նույն տանը:

Լ. Դ.-ն 2014 թվականի ամռան սկզբին իր երկու երեխաների հետ ժամանել է Երևան:

Օդանավակայանում նրան դիմավորել են հայրն ու եղբայրը, ինչպես նաև Ազատը՝ Սվետայի հետ: Ազատը Լ.-ի գիտությամբ նրա ծնողներին ու եղբորը իր քույր Սվետային ներկայացրել է որպես… իր կին ու Լ.-ի ընկերուհի՝ իբր՝ Ազատը Լ.-ի ընկերուհի Սվետայի ամուսինն է, ով հնարավորություն ունի Լ.-ի համար Երևանում լավ աշխատանք գտնելու…

Հարազատները Լ.-ի երեխաներին մեքենայով տարել են Վանաձոր, իսկ Լ.-ն գնացել է Ազատի ու Սվետայի հետ՝ «շուտափույթ աշխատանք գտնելու»:

Այդ օրն աշխատանք չեն գտել: Ազատի ծանոթի տանը հաց են կերել, Ազատը երկար զրուցել է Լ.-ի հետ, ապա նրան տարել է Վանաձոր:

Մեկ շաբաթ անց Ազատը զանգահարել է Լ.-ին, ասել է, թե նրա համար Երևանում աշխատանք է գտել:

Լ.-ն երեխաներին թողել է Վանաձորում, անմիջապես եկել է Երևան: Ազատի հետ տուն է վարձել Կիլիկիա թաղամասում, որտեղ, ըստ իր ցուցմունքի, բնակվել է մենակ: Ազատի գտած աշխատանքը Հանրապետության հրապարակի սրճարաններից մեկում էր՝ Լ.-ն աշխատել է որպես մատուցողուհի:

Ազատը, ըստ Լ.-ի, շատ լավ է վերաբերվել՝ ամեն օր իրեն տարել է աշխատանքի, աշխատանքից՝ տուն:

Օգոստոսի վերջին Ազատը Լ.-ին առաջարկել է, որ նա վարձակալած տունը թողնի ու բնակվի իր տանը՝ Սիլիկյան թաղամասում, որտեղ «եղբոր հետ ապրում էր նաև քույր Սվետան»՝ երկու երեխաների հետ:

Լ.-ն ընդունել է առաջարկը, գնացել է Ազատի տուն՝ Սիլիկյան թաղամաս:

Լ.-ն Վանաձորից Երևան է բերել իր երեխաներին: Ավագ դստերը՝ տասնամյա երեխային, տեղավորել են մոտակա դպրոցում: Լ.-ի կրտսեր դուստրը հինգ տարեկան էր այն ժամանակ:

Ըստ Լ.-ի՝ հինգ-վեց օր Ազատի տանն իրեն ու երեխաներին շատ լավ են վերաբերվել:

Բայց սեպտեմբերի վեց-յոթից սկսվել է՝ Լ.-ի ասելով՝ տաժանակիր կյանքը Ազատի տանը:

Ազատը միանգամից փոխվել, դարձել է «ստրկատեր»՝ Լ.-ի ձեռքից վերցրել է անձնագիրը,  օրական ամբողջ վաստակը, հավաքած գումարը, նեթբուքն ու հեռախոսը:

Ըստ Լ.-ի՝ Ազատն իրենից օրական պահանջել է 50-60 հազար դրամ. «Նա ինձ ստիպում էր մարմնավաճառությամբ զբաղվել, բայց ես հրաժարվել եմ, չեմ զբաղվել…»:

Լ.-ն  հանկարծ պարզել է, որ «Սվետա» կոչվող կինը ոչ թե Ազատի քույրն է, այլ՝ կինը, ու երկու երեխաները Ազատի երեխաներն են… Այդ «բացահայտումից» հետո էլ Լ.-ն իր երեխաների հետ շարունակել է ապրել Ազատի տանը:

Ըստ Լ.-ի՝ Ազատն անընդհատ սպառնում էր, թե իր ու երեխաների վրա   բաց կթողնի երկու մեծ շներին, կվերացնի ընտանիքը:

Ազատը, ըստ Լ.-ի, վախեցրել է ատրճանակով, սև կոթով դանակով: Նա ասել է, որ եթե Լ.-ն չենթարկվի իրեն, ինքը կվերացնի նրան ու նրա երեխաներին, սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, Լ.-ին ուղարկելու է Թուրքիա՝ մարմնավաճառության…

Ազատը, ըստ Լ.-ի, ցուցադրել է նաև նրա մերկ լուսանկարները՝ տարբեր դիրքերով, վարկաբեկիչ տեսանյութեր, ու սպառնացել է այդ խայտառակ նյութերը ցույց տալ Լ.-ի ընտանիքին՝ ծնողներին, եղբորը, երեխաներին:

Դատարանում Լ.-ն ակնարկել է, թե ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, իսկ իրավապահներին չի դիմել, որովհետև վախեցել է իր ընտանիքի, երեխաների, իր կյանքի ու անվտանգության համար:

Լ.-ն հայտնել է, թե Ազատի տանից հեռացել է մոտավորապես հոկտեմբերի 7-ին՝ Սվետայի օգնությամբ երեխաներին վերցրել ու տաքսիով մեկնել է Վանաձոր՝ ծնողների մոտ:

Սակայն այնտեղ էլ, ըստ Լ.-ի, Ազատը հանգիստ չի թողել, անընդհատ զանգել, հաղորդագրություններ է ուղարկել ու սպառնացել է, թե Լ.-ին խայտառակ է անելու ընտանիքի ու հարազատների շրջանում, ցույց է տալու մերկ լուսանկարները: Նա սպառնացել է ոչնչացնել Լ.-ի ամբողջ ընտանիքը, եթե նա չվերադառնա իր մոտ ու չաշխատի իր համար՝ «որպես ստրուկ»…

2015 թվականի մայիսի 27-ին Լ.-ի կրտսեր դստերը տարել են հիվանդանոց:  Այդ ընթացքում Ազատը զանգել է Լ.-ին, սպառնացել է, ապա զանգել է Լ.-ի եղբորը:

Լ.-ն եղբորը զգուշացրել է, որ հեռու մնա Ազատից, ասել է, որ նա հանցագործ է, զենք ունի, շատ վտանգավոր մարդ է:

Նա  իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս ասել էր, թե լուսանկարներ պիտի ցույց տա Լ.-ի եղբորը…

Հետո Լ.-ն իմացել է, որ հանդիպումը կայացել է, և Ազատը մահացել է. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- դատարանում ասել է վկան:

Դատարանում ներկայացված ամբողջ տառապագին պատմությունը Լ.-ն քննիչի մոտ՝ նախաքննության ժամանակ, չէր պատմել… Իր ասելով՝ վախից չէր պատմել…

Տուժողի իրավահաջորդը սպանված Ազատի մայրն է: Նրա հայտարարությամբ՝ Լ.-ն դատարանում «հեքիաթ է պատմել»: Սպանվածի մայրը դատարանում հարցրել է վկային. «Դու ի՞նչ գործ ունեիր՝ ուրիշի ընտանիքը մտնեիր: Հերդ ու ախպերդ էկել էին օդանավակայան, նստեիր, քո երեխաների հետ գնայիր քո տուն, Ազատի հետ ի՞նչ գործ ունեիր…»:

Մեր զրույցի ժամանակ սպանվածի մայրն ասել է, թե Լ.-ն ու նրա կողմից հիշատակված «Սվետան» Ազատի սիրուհիներն են եղել, Ազատի հետ ապրել են մի տան մեջ, Լ.-ն ու «Սվետան» ընկերուհիներ են եղել, Ազատը Լ.-ի հետ ծանոթացել է «Սվետայի» միջոցով…

Մինչդեռ Ազատն օրինական կին ունի, երկու երեխա:

Մայրն ասել է, թե Ազատը 105 կիլոգրամանոց հաղթանդամ տղամարդ էր, նրա վրա հարձակվել ու դանակով հարվածներ են հասցրել անսպասելի: Մոտ 22 ուժեղ հարված են հասցրել, բայց որդին տեղում չի մահացել, մահացել է հիվանդանոցում, անգամ բժիշկներն են զարմացել նրա օրգանիզմի ուժի վրա:

Դեպքի օրը, ըստ տուժողի իրավահաջորդի, որդին իրենց գյուղական տանն էր, զանգել ու հանդիպման են կանչել: Նա «շորտիկով», գնացել է հանդիպման, ենթարկվել է հարձակման և սպանվել է…

Տուժողի իրավահաջորդը բացի Ազատից ՝ մի որդի էլ է ունեցել, որն ավելի վաղ մահացել է ավտովթարից…

Տուժողի իրավահաջորդը կատարվածի համար մեղադրում էր ավելի շատ Լ.-ին ու «Սվետային»՝ որդուն «գլխահան արած» կանանց. «Էդ տղեն գործիք է դարձել քրոջ ձեռքին…»,- ասել է սպանվածի մայրը:

Դատաքննության ավարտին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Գևորգյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Ըստ պաշտպանական կողմի տեսակետի՝ Վաղինակի կատարած արարքին սխալ որակում է տրվել, Վաղինակը կատարել է սպանություն՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Նախաքննության ընթացքում քննիչի որոշմամբ նշանակվել ու անցկացվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Վաղինակ Դ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Հոգեբան Էլդա Գրինը եզրակացրել է, որ փորձաքննվողը հանցանքի պահին մտահոգ է եղել իր ընտանիքի, քրոջ վարկի ու ապահովության համար, նա գտնվել է հոգեկան լարվածության վիճակում, սակայն ֆիզիոլոգիական աֆեկտի մեջ գտնվելու վերաբերյալ հոգեբանը եզրահանգման չի եկել:

Ըստ փաստաբան Ա. Գևորգյանի՝ դատարանում Վաղինակի քույր Լ.-ն իր ցուցմունքում նոր հանգամանքների մասին է նշել, որոնք նախաքննության ժամանակ չէր հիշատակել: Այդ և դատական քննության ժամանակ ձեռք բերված այլ ապացույցների համադրությամբ, ըստ պաշտպանի, պետք է կատարվի լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու՝ հանցանքի կատարման պահին Վաղինակը գտնվե՞լ է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Գործով ամբաստանյալի նկատմամբ արդեն իսկ կատարված է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունները կասկածի տակ դնելու հիմքեր չկան…

Փաստաբան Ա. Գևորգյանը միջնորդության մերժումից հետո դատարանին ներկայացրեց սպանված Ազատի նախկին դատվածությունների վերաբերյալ փաստաթուղթ՝ Շենգավիթի դատարանի՝ 2005 թվականի դատավճիռ: Փաստաբանը ներկայացրեց, որ Ազատը նախկինում 7 անգամ դատված է եղել, ներկայացված դատավճռով երևում է, որ նա համանման կերպ է վարվել մեկ այլ կնոջ հետ՝ նրան ուղարկել է մարմնավաճառության, վերցրել է աշխատած գումարները, սպառնացել է նրան ու նրա երեխաներին…

Ըստ փաստաբանի՝ այդ դատավճռով տուժողի մասին կարելի է պատկերացում կազմել, և այդ դատավճիռը կցելով քրեական գործին, այն հաշվի առնելով ապացույցների գնահատման ժամանակ, դատարանը նաև այդ դատավճռի «լույսի ներքո» պետք է վերանայի իր որոշումը, դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն նշանակի, քանի որ պարզ կդառնա, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել ամբաստանյալը, երբ նրան զանգել է Ազատը ու սպառնալիքներ է տվել նրա քրոջ, քրոջ երեխաների հասցեին…

Մեղադրողը չառարկեց միայն դատավճիռը քրեական գործին կցելուն, մնացած մասով նա պաշտպանի միջնորդությունն անհիմն գնահատեց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կ. Սարյանը վրդովվեց: Ըստ նրա՝ ամբաստանյալի քույրը երևի հենց ներկայացված դատավճռի «լույսի ներքո» էլ կառուցել էր իր դատաքննական ցուցմունքները՝ ջանալով եղբորը փրկել: Ապրելով Ազատի հետ՝ Լ.-ն շատ լավ է իմացել նրա անցյալը, ու դատարանում փորձել է  այդ անցյալը ծառայեցնել իրեն ու եղբորը: Տարիներ առաջ կայացված դատավճիռը ոչ մի կապ չունի ներկա գործի հետ…

Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց մասնակիորեն՝ միայն քրեական գործին կցեց ներկայացված դատավճիռը: Մնացած մասով միջնորդությունը թողնվեց առանց քննության: Դատարանն արձանագրեց, որ դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունն արդեն իսկ մերժվել է, մի քանի րոպե անց անիմաստ է նույն միջնորդությունը պնդելը: Ինչպես նաև՝ պաշտպանի գործառույթի մեջ չի մտնում՝ դատարանին հուշել, թե ապացույցների գնահատման ժամանակ ինչը պիտի հիմք ընդունի…

Փաստաբան Ա. Գևորգյանը ներկայացրեց իր պաշտպանյալին բնութագրող փաստաթղթեր: Նրա ծնողները թոշակառուներ են: Վաղինակը ծառայել է Ազգային բանակում, դրական է բնութագրվել, խրախուսվել է: Նա նաև սպորտային մարմնամարզությամբ է զբաղվել, ունի պատվոգրեր, դիպլոմներ:

Հարևանների ստորագրությամբ ներկայացվեցին խնդրագրեր՝ Վաղինակի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու խնդրանքներով: Խնդրագրերից մեկում սպանությունը անվանված էր «ցավալի դեպք», նշված էր, որ Վաղինակը «մտավորականի պարկեշտ ընտանիքում» է մեծացել, «ցնցող ու անհավատալի է» տեղի ունեցածը, նա «առանց դրդապատճառի չէր կարող նման արարք կատարել»: Ստորագրողները խնդրում էին «կատարվածը համարել ցավալի թյուրիմացություն և մեղմ պատիժ սահմանել…»:

Մարզադպրոցների կողմից դրական բնութագրեր կային, նշված էր, որ մարմնամարզության ասպարեզում Վաղինակը հասել է նվաճումների, նույնիսկ գրել էին. «Նա աչքի է ընկել գեղեցիկ արտաքինով…»:

Ներկայացված փաստաթղթերը կցվեցին քրեական գործին:

Դատաքննությունը հայտարարվեց ավարտված:

Մեղադրողը ժամանակ խնդրեց՝ մեղադրական ճառին պատրաստվելու համար:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 27-ին:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված