Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ, ցավոտ ու... շատ վտանգավոր․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում էր: Գիտեք: Իմացողները տեղյակ են նաև, որ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ավելի ճիշտ՝ արտասանեց մի երկարաշունչ ճառ, որի մի մեծ մասը փաշինյանական ներբող էր առ... ժողովրդավարություն: Ոչ միայն՝ «ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով, ինչպես ինքը կասեր, այլ՝ առհասարակ, ժողովրդավարության կշռի, դերի ու արժեքի մասին: Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հասել իշխանության, փորձում էր աշխարհին իրենց իշխանությունը (ուշադրություն՝ ոչ թե Հայաստանը, այլ իրենց իշխանությունն ու իշխանափոխությունը) ներկայացնել ժողովրդավարության «բրենդով», հետո հերթը հասավ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հայտարարելուն, հասկանալի է՝ որպես իր շնորհ: Բայց, լավ, վերադառնանք Ստրասբուրգ: Հարկավ, շատերը հասցրել են նաև տեսնել, որ երկարաշունչ ճառին հաջորդեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հոտնկայս, երկարատև ծափահարությունը, որին նաև օվացիա են ասում: Սա փաստ է:

Ինչպես փաստ է այն, որ այդ երևույթից հետո Եվրոպական խորհրդարանի շենքի պատերը չփլվեցին և առաստաղի ծածկն էլ չընկավ դահլիճի վրա: Ասենք, փաստ է և այն, որ Եվրոպան, տարբեր ժամանակներում, այդ թվում՝ ոչ այնքան շատ վաղուց, հոտնկայս ծափահարել է շատ ավելի ինքնատիպ կերպարների (ոմանք անգամ աջ ձեռքն են առաջ տնկել, որպես ողջույնի դրսևորում), քան Փաշինյանն է: Չշեղվենք... ժողովրդավարությունից: Ո՞վ է խոսում դրա, այսինքն՝ ժողովրդավարության (կոնտեքստում հասկանալի՝ օրինականության, սահմանադրական իրավունքների և ազատությունների) մասին: Նիկոլ Փաշինյա՞նը: Իսկ ի՞նչ իշխանություն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացնում է մի իշխանություն, որի կառավարման ընթացքում, ահա, արդեն ավելի քան 5 տարի է, ամեն ինչ արվում է դատական համակարգը մեկ անձի խամաճիկ դարձնելու համար, տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, հալածանքներ, ձերբակալություններ, կալանավորումներ: Քաղաքակա՛ն:

Հենց այդ նույն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից խոսում էր ժողովրդավարության մասին, վերջում էլ կենացի նման բացականչում էր՝ «կեցցե՜ ժողովրդավարությունը», իսկ եվրոդեպուտատներն էլ ծափիկ-ծափիկ էին անում՝ դառնալով հայ մարդկանց աչքի փուշը, ահա այդ նույն ժամանակ Հայաստանի տարբեր բանտերում էին գտնվում ու մինչև հիմա էլ այնտեղ են տասնյակ քաղաքական բանտարկյալներ: Մարդիկ, որոնք բանտերում են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար, բացառապես այն բանի համար, որ դեմ են արտահայտվել Նիկոլ Փաշինյանի կորստաբեր ու կործանիչ իշխանությանը, կամ ուղղակի այդ իշխանությունը հեռացնելու մասին... գրառում են արել: Հայաստանում, այո, կան քաղբանտարկյալներ, ինչպիսին են, օրինակ՝ այժմ բանտերում գտնվող Գրիգորի Խաչատուրովը, Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը, Գարիկ Գալեյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալ յանը, Տաթև Վիրաբյանը և այլն:

Ժողովրդավարությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որն ինքը և որի իշխանությունը իրենց անհաճո անձանց, գործիչների ձերբակալում-կալանավորումները դարձրել են «քաղաքական պայքարի միջոց»: Ավելին, նման կալանավորումներով, ներիշխանական լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ հրահանգավորմամբ, իրականացվում են նպատակային խոշտանգումներ: Գուցե ոչ ուղղակի, բայց փաստը դրանից չի փոխվում: Այդպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անուղղակիորեն սպանեց, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանին. հրաշալի իմանալով, որ նա հիվանդ, մահամերձ վիճակում է, «փակեցին» բանտային ռեժիմի տակ: Ավելի թունդ օրինակ: Արմեն Գրիգորյանի սպանությունը: Մարդուն կալանավորեցին անհասկանալի, անհեթեթ մեղադրանքով և այդպիսով այնպիսի պայմաններում դրեցին, որ նա մահացավ հենց դատական նիստի ժամանակ, դատարանի դահլիճում:

Ու դա՞ է ժողովրդավարությունը: Տասնյակ ու տասնյակ, ավելին՝ հարյուրավոր քաղաքացիներ փաշինյանական ոստիկանության կողմից վայրագ հարձակումների ու բռնությունների են ենթարկվել, ըստ որում, ոչ մի ոստիկան այդ գազանությունների համար ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև դրամական խոշոր պարգևատրումներ է ստացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից: Սա՞ է ծափահարված եվրոպական «ժողովրդավարությունը»: Ժողովրդավարությունից, ուրեմն նաև օրինականությունից է խոսում մեկը, որն իրեն տեղափոխող ավտոշարասյան միջոցով վրաերթի է ենթարկել ու սպանել երիտասարդ հղի կնոջն ու նրա՝ դեռ չծնված բալիկին: Դրա համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել: Սա՞ է ձեր ծափահարված ժողովրդավարությունը: Հա, ու Փաշինյանն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»:

Լո՞ւրջ: Նիկոլ Փաշինյանի «քաղաքականության» հետևանքով կործանված Արցախի Հանրապետությունը իր ժողովրդավարության վիճակով ու աստիճանով մի քանի գլուխ բարձր էր Ադրբեջանի համեմատ: Ադրբեջանն, առհասարակ, տոտալիտար, ֆաշիստական երկիր է, պատերազմական հանցագործ-բռնակալ ղեկավարով: Որտե՞ղ են հիմա Արցախի ժողովրդավարական ղեկավարները, և որտե՞ղ է Արցախը... Կամ՝ եթե երեսուն տարի ժողովրդավար չի եղել Հայաստանը, ինչպես կարծում է նույն Նիկոլ Փաշինյանը, ինչպե՞ս է ապահով, ինքնիշխան ու անկախ եղել, Արցախն էլ՝ վրադիր: Թե՞ ինչ-որ բան է ակնարկում, քանզի բավական է որևէ թեմայից այդ պաթոսով խոսի Նիկոլ Փաշինյանը, մի նոր փորձանք է գալիս: Հատկապես նման բուռն ու երկարատև ծափերի ֆոնին: Ծանոթ ծափերի... Ցավոտ ծափերի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնում
Ամենադիտված