Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը հիմա էլ նոր ձևաչափ է մտածում պայքարի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր շարժում ձախողած խորհրդարանական ընդդիմադիրները և նրանց ստեղծած «Ազգային կոմիտեն» որոշել են վերափոխվել, վերակազմակերպվել և ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ սահմանել։ Օրեր առաջ Ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությանը թեմայով քննարկում, որին մասնակցել են գործող ընդդիմադիր քաղաքական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։

Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ելույթով, քննարկել արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքները, ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթությունները, ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային պահանջներ ընդդիմությունից, ինչպես նաև՝ ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզերը, սկզբունքները և եղանակները։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունը բազմաթիվ առիթներ է ունեցել Նիկոլ Փաշինյանին տապալելու, սակայն բոլոր դեպքերում «բարեհաջող» կերպով ձախողվել է այդ առաքելությունը, ինչից հետո ընդդիմության ընտրազանգվածը և նրանց հավատացող ու արմատական տրամադրված մարդիկ լրջորեն հիասթափվել են, սոցիալական ցանցերում ընդդիմության հասցեին մեծամասամբ քննադատական խոսքեր են, գրեթե ավելի շատ, քան անգամ Փաշինյանի հասցեին։

Ի վերջո 2021 թվականին խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին քվե տված մարդիկ բնավ էլ չէին ցանկանում, որպեսզի երեք տասնյակից ավելի պատգամավորներ նստեն Ազգային ժողովում և վարչապետի պաշտոնը զբաղեցնեղ անձին դիմեն «պարոն վարչապետ» դիմելաձևով, ուստի և ընդդիմության նոր վերակազմակերպման ու նոր ձևաչափի սահմանման խիստ անհրաժեշտություն կա, բայց այս առումով էլ մեկ շատ էական հանգամանք՝ հարկավոր են չվարկաբեկված և կամային գործիչներ, ոչ այն անձինք, որոնք արդեն մեկ կամ մի քանի անգամ ձախողել են ընդդիմության պայքարը։

 Թերեզա Հարությունյան

ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
Ամենադիտված