Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ ուժի աղբյուրը Դավիթն է. տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն». Դավիթ Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել» չորս ամիս անց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դավիթն աննկարագրելի աշխույժ, շարժուն, հետաքրքրասեր և փորձարկումներ անող երեխա էր: Կոտրված հեռախոսը հենց այնպես դեն չէր նետում, մինչև վերջին մասնիկը քանդում էր, ուսումնասիրում: Ավելի փոքր տարիքում նույնը խաղալիքների հետ էր տեղի ունենում՝ քանդում էր և կառուցվածքն ուսումնասիրում: Մանկուց իր համար կոնստրուկտորներ էի գնում, որ դրանցով զբաղվեր»,- մտովի որդու մանկության օրեր է տեղափոխվում տիկին Սիլվան:

Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում, լեզուների հանդեպ հետաքրքրությունը նկատելի էր, սակայն Դավիթն իր ողջ ուշադրությունը փոխանցել էր ջութակին: «Հայրը ջութակահար է, նա ևս ցանկություն հայտնեց ջութակահար լինել: Երբ փոքր էր, և հայրիկը նվագում էր, Դավիթը խնդրում էր թղթի վրա ջութակ նկարել, իսկ հետո թղթե ջութակով և աղեղով, հայրիկի կողքին կանգնած, նվագելու իմիտացիա էր անում: Աբովյան քաղաքում էինք ապրում, Դավիթն ընդունվեց երաժշտական դպրոց, մեկ տարի այնտեղ սովորեց, ուսուցիչներն իրեն շատ էին սիրում: Նա բացառիկ լսողություն ուներ: Երևան տեղափոխվելուց հետո ընդունվեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, քննության ժամանակ նրան միանգամից երրորդ դասարան էին ընդունել: Դա ինձ մտահոգեց, բայց ասել էին՝ այնքան լավ է նվագում, որ իմաստ չունի մեկ տարի կորցնել: Բայց երկրորդ դասարանում բավականին մեծ ծավալի նյութեր էին անցնում և, իմ կարծիքով, նրան մի փոքր դժվար էր ինտեգրվել մաքուր երրորդ դասարանին»,-նշում է զրուցակիցս:

Դավթի ապագան կարող էր ջութակը լինել, սակայն դեռահասության տարիքում նա «թողեց» գործիքը: «Բայց սիրում էր ջութակը և մինչև բանակ գնալն էլ լսում էր: Կան նաև մի քանի տեսանյութեր, որտեղ նա ջութակ է նվագում»: Եկավ մասնագիտական ընտրության պահը: «Դավիթը շատ էր սիրում տեխնիկան, երաժշտությունը և ճանապարհորդելը: Բուսաբանական այգու մոտ ենք բնակվում, այգու ամեն քար ու թուփն անգիր գիտեր, բոլոր սկյուռիկների ու ծիտիկների բնակվելու վայրերը, որ ծաղիկը երբ է ծաղկում և այլն: Երբ մասնագիտական ընտրության պահն էր, որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի «Տուրիզմ և սերվիս» բաժինը: Ինձ միշտ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, ձեզ ամբողջ Հայաստանը ման եմ տալու, ամեն քար ու թուփ պետք է ճանաչենք, տնտղենք: Մեկ տարի նախապատրաստական բաժնում սովորեց: 2020 թվականն էր, կորոնավիրուսի տարին, կեսից դասերը հեռավար էին, անգամ ընդունելության քննությունը հեռավար հանձնեց: Թագավարակի պատճառով արգելքներ էին դրված, բայց չէի կարողանում իրեն տանը պահել, շատ շարժուն էր: Վախեր ունեի՝ Դավի՛թ ջան, շատ դուրս մի՛ արի, մի՛ շփվիր, բայց Դավիթն էներգիայի կծիկ էր»,-վերհիշում է մայրիկը:

Դավիթը բանակ է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին, երդմնակալության արարողությունը սեպտեմբերի 15-ին էր: Ծառայությունն անցնում էր Վայքում: «Դավիթն ինձ հետ երբևէ չի խոսել հայրենասիրական իր զգացումներից: Հուլիսյան դեպքերից հետո անհանգստությունս շատ էր: Այդ օրերին անընդհատ իրեն գրկում էի՝ Դավի՛թ ջան, ընդունվել ես համալսարան, գուցե սովորես, ավարտես, հետո զորակոչվես ծառայության: «Մա՛մ, պետք է հիմա գնամ, պարտքս տամ հայրենիքիս, վերադառնամ ու իմ նախագծերին անցնեմ: Աշխարհին պիտի Հայաստանի ու Երևանի մասին պատմենք, որ նրանք բացահայտեն մեր երկիրը: Իրեն Մարկ Տրումանի «Աշխարհի 100 հրաշալիքները» գիրքն էի նվիրել, կարդում էր, գրառումներ կատարում, մի օր էլ բարկացած մոտեցավ՝ մա՛մ, այս ամբողջ գրքում Հայաստանի մասին ոչինչ գրված չէ: Պատճառաբանեցի, որ գուցե հեղինակը Հայաստանում չի եղել: Տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ պետք է անեմ, որ էլ նման սխալ գրքեր չգրվեն, երբ աշխարհի լավագույն 100 վայրերը նշեն, դրանց մեջ Հայաստանն էլ լինի: Բանակ գնալուց առաջ դասղեկին, ընկերներին ասել էր՝ գնալու եմ, կռվելու եմ, եթե պետք լինի, կյանքս կտամ հայրենիքիս համար: Բոլոր այս դեպքերից հետո դասղեկն ու ընկերները պատմեցին»:

Դավիթը գուցե կանխազգացում է ունեցել հուլիսյան դեպքերից հետո: «Մի օր կանգնած էր տան երկու սենյակի բացվածքում, վերև նայեց՝ «մա՛մ, շատ մարդ է մեռնելու, ես բանակից չեմ գալու...»: Սարսափելի վախեցա ու գրկեցի իրեն, իսկ ինքը ծիծաղելով, թե՝ մա՛մ, կատակեցի, մի՛ անհանգստացիր: Բայց կարծում եմ, որ ինչ-որ բան է զգացել»: Ծառայության օրերին Դավիթը պարտադիր զանգահարում էր տուն: «Հարմարվեց Վայքում, սիրով ծառայում էր, շատ էր համակրում իր ուսումնական վաշտի հրամանատարին: Շատ ռացիոնալ մարդ եմ, երբևէ ինտուիցիայիս չեմ հետևել, բայց հետագայում հասկացա, որ ինչ-որ զգացողություն ունեցել եմ այդ օրերին: Երբ սկսվեց պատերազմը, կարծես մի խելագար վիճակի մեջ հայտնվեցի: Առաջին երկու օրը չէինք խոսում պատերազմի մասին, կենցաղային զրույցներ էինք ունենում: Սեպտեմբերի 29-ին եղբայրս կամավորագրվեց, երեկոյան Դավթի հետ զրույցում ասացի՝ Դա՛վ ջան, քեռին գնաց: «Մամ, գիտե՞ս, որ պատերազմ է», արձագանքս էր՝ «վայ, բալե՛ս, ես էլ մտածում եմ, թե դու չգիտես»»:

Հոկտեմբերի 5-ին Դավիթն Արցախում էր: «Այդ օրը զանգեց՝ մեզ բերել են երկրորդ գիծ: Բայց Ջրականում որևէ գիծ չկար, ամբողջ տարածքով պատերազմ էր: Հոկտեմբերի 5-ից 7-ը մարտեր են եղել, հոկտեմբերի 7-ին եղել է ճակատագրական պահը: Դավիթը և նրանց զորամասից ևս 26-27 հոգի չորս ամիս անհետ կորած էին: Առ այսօր էլ տղաներ կան, որ դեռ անհետ կորած են համարվում: Վերջին զանգը հոկտեմբերի 5-ին էր, հեռախոսահամարները, որոոնցով Դավիթն ինձ զանգել էր, չէին պատասխանում: Ուլնեցի կենտրոն էինք գնում, բայց մեր որդու անունը ցուցակներից որևէ մեկում չկար: Սա մեզ հույս էր տալիս: Հոկտեմբերի 31-ին իմացանք, որ Դավիթն անհետ կորած է: Այդ օրն իր ուսման վարձը պետք է վճարեի, քայլում էի դեպի համալսարան, ճանապարհին զանգում է Դավթի հրամանատարը, ասում՝ գերի չենք տվել, բոլոր վիրավորներին մեզ հետ բերել ենք, և փոխանցում է իր տեղակալի հեռախոսահամարը: Նա էլ ասաց՝ այդ տարածքը մե՛կ իրենք են վերցնում, մե՛կ մենք, չենք կարողանում գնալ և մարմինները վերցնել»: Ծնողները շարունակում են փնտրել որդուն:

«Երկու ցուցակ կար, մեկում գրված էր, որ Դավիթը զոհված է, մյուսում՝ անհետ կորած»: Բայց Դավիթը զոհվել էր: «Երբ Դավոս դեռ չէր գտնվել, ասում էի՝ պատրաստ եմ քեզ ամբողջ կյանքս սպասել, միայն թե գաս: Սարսափում էի այլ մտքից: Չորս ամիս մղձավանջների մեջ էի, որ իմ տղան վիրավոր է, հիվանդ է, տառապում է, իմ երազներում անընդհատ «մամ» էր կանչում: Իմ ուժի աղբյուրը Դավիթն է, իհարկե, նաև իմ աղջիկը։ Իսկական հերոսի քույրիկ է: Մեկ տարուց ավելի աշխատում էի ինքս ինձ վրա, որ իմ վիշտը դարձնեմ ուժի աղբյուր, որ Դավթի նկարին նայելիս ուժ ստանամ: Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Երբ ինձ վատ եմ զգում, մոտենում եմ իր նկարին ու ասում՝ Դա՛վ ջան, ինձ ուժ տուր, և ստանում եմ այդ ուժն իրենից: Կարողացել էի ոտքի կանգնել, բայց նախորդ սեպտեմբերը շատ ծանր հարված եղավ, հրաշալի տղաներ կորցրեցինք, Դավիթի հրամանատարը՝ Նահապետ Մարգարյանը, ևս զոհվեց: Երբ Դավիթը կորած էր համարվում, Նահապետն ամբողջ ընթացքում զանգահարում էր մեզ, հուսադրում:

Երիտասարդ էր, բայց հայրական խնամքով էր վերաբերում իր զինվորներին: Մեկ այլ հարված էր Արցախի հետ տեղի ունեցածը: Այսպես էի մտածում՝ տղաներն իրենց կյանքը տվեցին, թող Արցախը լավ լինի, Արցախի հարցը լուծվի, ես էլ զգամ, որ այդ հարցում իմ տղան էլ իր ներդրումն ունի: Հիմա, երբ ամեն ինչ այսպես եղավ, մտածում եմ՝ տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն: Դավթի խոսքերն են՝ մամա՛, դու պիտի լինես վեհ: Բայց չենք հուսահատվում, հայ ժողովուրդը պետք է հառնի ցանկացած պարագայում»:

Հ. Գ. - Դավիթ Դավթյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 
 
 
 
 
 
«Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»
Ամենադիտված