Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղի հայերը դառնում են «Մեծ քաղաքականության» գործոն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հոկտեմբերի վերջին մասնակցել Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Դա կլինի այդ մակարդակով բանակցությունների յոթերորդ փուլը։ Ալիևի և Փաշինյանի վերջին հանդիպումը ԵՄ-ում կայացել է հուլիսի կեսերին։ Ավելին, Ալիևն ավելի վաղ Բրյուսելի ձևաչափը որակել էր որպես ոչ պաշտոնական, օժանդակ մեխանիզմ, մինչդեռ Մոսկվան և Վաշինգտոնը պաշտոնական միջնորդներ են Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։ Խոսելով այդ ձևաչափի և ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերության մասին նա ընդգծել է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը Ֆրանսիան էր, որն այժմ գոյություն չունի, իսկ ԵՄ-ն պարզապես «որոշակի գործոն է, որը նվազեցնում է լարվածությունը և թույլ է տալիս Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին խոսել ու ավելի լավ հասկանալ միմյանց»:

Ալիևի համաձայնությունը Բրյուսելում շուտափույթ հանդիպմանը Գրանադայում հնգակողմ գագաթնաժողովին մասնակցելու մերժումից անմիջապես հետո, նրա հայտարարությունն այն մասին, որ «այդ գործընթացում արտատարածաշրջանային պետությունների համար տեղ չկա», թեև նա նախկինում ակտիվորեն օգտագործում էր եվրոպական հարթակը, կարծես թե որոշակի կարևոր հանգամանքների ճնշման տակ է։ Լեռնային Ղարաբաղում ինտեգրելու մարդ չի մնացել, հայերը հեռացել են։ Սա առաջին հերթին։ Երկրորդ հերթին ուրվագծվել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը կորցնելու սպառնալիքը։ Ավելին, Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում դրա տեքստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի համար անընդունելի կետեր չկան։ Բացի այդ, Բաքվի համար քաղաքականապես ձեռնտու է ԵՄ-ի միջնորդությամբ համաձայնագրի ստորագրումը, որպեսզի նվազեցնի իր դեմ ուղղված աճող քննադատության ինտենսիվությունը կապված Ղարաբաղի հայերի արտագաղթի հետ:

Ի դեպ, Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի հետ բանակցությունների արդյունքներով ԵՄ կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ ի թիվս Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերի, «կապված Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային վերաբնակեցման հետևանքների հետ փախստականները պետք է կարողանան առանց որևէ պայմանի, միջազգային հսկողության ներքո և պատշաճ հարգանքով իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալ, օգտվել պատմության, մշակույթի և մարդու իրավունքներից բխող իրենց իրավունքներից»:

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին իր հերթին լուրջ մտահոգություն է հայտնել և կոչ արել ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100,000 ղարաբաղցի հայերին։ Նա ասել է, որ շարունակական միջազգային ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: 

Այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է առաջին հերթին միջազգային վերահսկողություն իրականացնելու։ Առայժմ, ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ, Լեռնային Ղարաբաղը «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության տարածքն է»։ Բայց հիմա կարող են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության այլ հովանավորներ։ Երկրորդ հերթին բացվում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև «Լեռնային Ղարաբաղի հայերի պատմության, մշակույթի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման» վերաբերյալ հատուկ համաձայնագրի պատրաստման հեռանկարը։ Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Լեռնային Ղարաբաղի փախստականների խնդիրը կդադարի լինել միայն Ադրբեջանի իրավասության ոլորտը։ Մինչ այժմ ԵՄ-ն որոշել է նրանց ֆինանսական օգնություն տրամադրել, սակայն ապագայում կքննարկի նրանց տներ վերադառնալու հնարավորությունը։ Բայց Բաքուն դեռ ոչինչ չի արել, որպեսզի հայերը հավատան իրենց անվտանգության ապահովման իրականությանը, համաներում չի հայտարարել, իսկ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին ձերբակալելով ցույց է տվել, որ շարունակում է «պայքարը անջատողականների դեմ»։ Արդյո՞ք զարմանալի է այն, որ մինչև հոկտեմբերի 4-ը վերաինտեգրման գործընթացին միանալու հայտ էր ներկայացրել ընդամենը 98 հայ։

Ինչ էլ ասեն, դա այն ֆոնն է, որի վրա Փաշինյանն ու Ալիևը ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի մասնակցության, փորձում են վերադառնալ բանակցային նախկին սցենարին։ Ինքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության հետ կապված Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը հակաարդյունավետ կլինի»։ Նա ակնարկել է, որ Ալիևը կարող է «փակվել իր մեջ», և նրա հետ երկխոսությունը շարունակելու հնարավորությունը կկորչի։ Ավելի վաղ Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում արդեն ընդունել էր բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և վերանայել Բաքվի հետ հարաբերությունները։ Մակրոնի խոսքով, Ֆրանսիան շարունակում է «առաջնագծում լինել Հայաստանի, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, օգնություն ցուցաբերելու հարցում»։ Ուստի Ֆրանսիայի նախագահը պաշտպանում է Բրյուսելի միջնորդական դերը, և որ «ապագա հանդիպումը կկայանա Մեծ Բրիտանիայում»։ Հետևաբար, Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումը միջանկյալ կլինի, և դժվար թե այնտեղ հրապարակային որոշումներ կայացվեն։ Բայց երբ Միշելն ասում է, որ «մենք գաղտնի օրակարգ չունենք», նա ակնհայտորեն ազնիվ չէ: Փաշինյանի և Ալիևի միջև ինչ-որ փակ պայմանավորվածություններ եղել են: Պատահական չէ նաև, որ Փարիզը հերքել է տեղեկությունները, թե դեմ է Թուրքիայի մասնակցությանը Գրանադայի գագաթնաժողովին։ Ի դեպ, Ալիևն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մոտ ապագայում փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կանցկացվեն «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան)։ Անդրկովկասյան տրեկում կոմբինացիոն խաղը թափ է հավաքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Թայվանի համար նոր ամերիկյան զենքը կարող է հաստատվել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից հետո․ Reuters Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային գիտնականների uպանության մասին Հայտնի է՝ ինչ պատժամիջոցներ են սպառնում Իրանի հավաքականին ԱԱ-2026-ից հրաժարվելու դեպքում Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ Որպես անհետ կորած որոնվող Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է Մենք հաջորդ շաբաթ շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Ադրբեջան մեկնելուց Տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ը առեւտրային հետաքննություններ է սկսել մոտ 60 երկրների հանդեպ ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը Արտակարգ իրավիճակ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ վիրավորներ կան«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Փաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Ամերիկյան տանկերի կորուստ է հաստատվել «FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները ՃՏՊ՝ Լոռու մարզումԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԵրկնաքերերՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
Ամենադիտված