Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիների համար նաև գյուղատնտեսական ծրագրեր կարող են լինել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայերի հոսքն ավարտված է։ Ավելի քան 100 հազար տեղահանվածներից մոտ 54 հազարը շարունակում են գտնվել պետության կողմից տրամադրված կացարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունենալու մեր
Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցներին նյութական փոխհատուցումները։ Մասնավորապես շատ-շատերը ունեցել են Արցախում ընտանի կենդանիներ(կով, խոզ և այլն), որոնք եղել են իրենց ապրուստի միակ միջոցը և այսօր Հայաստանում փաստացի ոչինչ չունեն։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունը.

«ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու նպատակով արդեն իսկ նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Մասնավորապես՝ արդեն իսկ հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքները հոգալու նպատակով պետության կողմից յուրաքանչյուրին 100.000 դրամ միանվագ աջակցություն տրամադրելու վերաբերյալ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվող փոխանցումների իրականացումն արդեն մեկնարկել է»։

Փոխվարչապետը տեղեկացնում է նաև, որ առաջիկայում նախատեսվում է բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կհատկացվի 40000 և կոմունալ ծախսերի համար հավելյալ 10000 դրամ։

Ի վերջո անդրադառնալով մեր բուն հարցին, Խաչատրյանը տեղեկացնում է, որ կարիքների գնահատման գործընթացի ավարտից հետո ըստ անհրաժեշտության նաև աջակցության նոր ծրագրեր կդիտարկեն գյուղատնտեսության ոլորտում գործունեության համար։

Թե «ըստ անհրաժեշտության» արտահայտության տակ ինչ կա թաքնված ու ինչպես դա կորոշվի՝ անհայտ է։

Նույն անորոշ պատասխանը տրվում է կապված բնակարանային ապահովման հետ։ Հարցին, թե արդյո՞ք արցախահայությանը հետագայում հատկացվելու՞ է բնակարաններ, տներ, ինչպես հայտնի ժամանակներում էր, թե՞ ինչպես ՀՀ մնացած քաղաքացիները, նրանք ևս իրենց արդար քրտինքով ևս մեկ անգամ էլ պետք է «տուն դնեն»։

Փոխվարչապետը վաղվա ծրագրերից խոսել խուսափում է, կարծես ակնարկելով՝ «կապրենք, կտեսնենք».

«Մինչ այս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ և միջնաժամկետ կարիքներին արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաև հնարավոր երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները։ Երկարաժամկետ աջակցության ծրագրերի հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշումները կկայացվեն և հանրությանը կներկայացվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համապարփակ կարիքների գնահատումն ավարտելուց հետո»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում Հայաստանին
Ամենադիտված