Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային ի՞նչ ընդգրկում կարող է ունենալ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգի ձևավորումը զուգահեռվում է միջազգային հարաբերությունների անկայունությամբ և անսպասելի զարգացումներով, երբ սառեցված հակամարտությունները վերաճում են ռազմական բախումների, ու թեժ կետերի թիվն ավելանում է։ Իսկ այս ամենը հղի է նաև տարածաշրջանային պատերազմի վերաճելու վտանգով։ Տևական դադարից հետո իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նորից բորբոքվեց։ Այս անգամ «Համաս» խմբավորման անդամները, գրոհելով Իսրայելի ռազմակայաններն ու Գազայի սահմանին գտնվող անցակետերը, շարժվեցին դեպի իսրայելական տարածքի խորքերը։ Նման երևույթ վերջին անգամ տեղի էր ունեցել նախորդ դարի 70ական թվականներին։ Միաժամանակ, Գազայի հատվածից անակնկալ ռմբակոծության ենթարկվեցին իսրայելական բնակավայրերը։ Իսկ Իսրայելը խոստացավ կոշտ պատասխան տալ՝ հայտարարելով, որ իրենց դեմ պատերազմ է սկսվել։

Ապա իսրայելական զինված ուժերը սկսեցին հարվածներ հասցնել «Համասի» կենտրոնակայաններին, որտեղից կառավարվում էր Իսրայելի դեմ հարձակումը։ Պարզ է, որ «Համասն» ի վիճակի չէ միայնակ դիմագրավել իսրայելական բանակի հարձակմանը։ Բայց այս հակամարտությունը միայն Իսրայելի ու Պաղեստինի շրջանակներով չի սահմանափակվում։ Դրանում ներգրավված են նաև միջազգային այլ ուժեր։ Իսրայելի գլխավոր տարածաշրջանային հակառակորդը՝ Իրանը, համարվում է «Համասի» ամենամեծ աջակիցը։ Արաբական ու իսլամական այն երկրները, որոնք մինչև այժմ չեն կարգավորել իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, նույնպես Պաղեստինին աջակցելու դիրքերից են հանդես գալիս։ Իսկ Իսրայելի գլխավոր աջակիցը ԱՄՆ-ն է, որը լարված հարաբերություններ ունի Իրանի հետ և կոշտ պատժամիջոցներ է սահմանել այս երկրի նկատմամբ։ Բացի այդ, կան նաև հակաիսրայելական կազմակերպություններ, որոնք Իրանի աջակցությունն են վայելում։

Օրինակ՝ այդ կազմակերպություններից ամենաակտիվը «Հզբոլահն» է, որը իրավիճակի լարմանը զուգահեռ սկսեց Լիբանանի տարածքից հրթիռակոծել իսրայելական բնակավայրերը, իսկ դրան ի պատասխան՝ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել Լիբանանի այն մասերին, որտեղից իրականացվել էր հրթիռակոծությունը։ Այնպես որ, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը առավել թեժանալու դեպքում կարող է տարածաշրջանային ավելի լայն բախում հրահրել, և մեծ է հավանականությունը, որ այն կներառի բազմաթիվ դերակատարների։ Ու բացառված չէ, որ դրա ֆոնին անկայունության նոր ալիք կարող է գծագրվել հենց Հարավային Կովկասում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, և ադրբեջանական կողմն այս տարի նույնիսկ դեսպանատուն բացեց Թել Ավիվում։ Իսրայելը նորագույն սպառազինություններ է մատակարարում Ադրբեջանին, Բաքուն էլ իր հերթին էներգակիրներ, մասնավորապես նավթ է մատակարարում Իսրայելին։

Ադրբեջանն Իսրայելից ձեռք բերված սպառազինությունը լայնորեն օգտագործում է Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ։ Ու չնայած իսրայելցի բազմաթիվ մտավորականներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ադրբեջանին զինելու հետ կապված, քանի որ դրա արդյունքում Բաքվի բռնատիրական վարչակարգի կողմից թիրախավորվում է խաղաղ հայ բնակչությունը, սակայն այդ ամենը ոչ մի հետևանք չի ունենում։ Խնդիրն այն է, որ իսրայելական իշխանությունները հեռուն գնացող պլաններ ունեն։ Թել Ավիվը հակված է բավարարել հանցագործ, ահաբեկչական պետական կազմավորման՝ Ադրբեջանի պահանջները, քանի որ Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցությունն ուղղված է հրեական պետության գլխավոր հակառակորդի՝ Իրանի դեմ։ Իսրայելի ու նրա դաշնակիցների՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանը դիտարկվում է համապատասխան պլացդարմ, որտեղից կարելի է հարվածներ հասցնել Իրանին։

Այսպիսի իրավիճակը բխում է նախ Ադրբեջանի շահերից, քանի որ այդ երկիրը Իրանական Ադրբեջանն իրեն միացնելու հավակնություններ է դրսևորում։ Թուրքիային նույնպես ձեռնտու է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, կամ Իրանը ներքաշվի ռազմական բախման մեջ։ Ընդ որում, եթե Անկարան իսրայելա-պաղեստինյան հակամարտության համատեքստում հանդես է գալիս որպես Պաղեստինի կողմնակից, ապա Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում կարող է իր համերաշխությունը հայտնել Իսրայելին։ Ու պատահական չէ, որ Արցախից զավթված տարածքներում Ադրբեջանը Թուրքիայի քավորությամբ երեք օդանավակայան է կառուցում, որոնց բացումը կատարում է անձամբ Էրդողանը։ Պարզ է, որ պատերազմի արդյունքում թուլացած (գոնե ադրբեջանաթուրքական տանդեմն այդպիսի վստահություն ունի) Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար երեք նոր օդանավակայան կառուցելու կարիք չկա, դրանք նախատեսված են լինելու Իրանին հարվածներ հասցնելու համար։

Խոսքը նաև այն մասին է, որ Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից բերված վարձկան ահաբեկիչները ոչ միայն չեն հեռացել, այլև հատուկ որջեր են ձևավորել։ Իսկ Իրանին թուլացնելու համար պետք է լուծել պանթուրքական ծրագրերի իրականացման համար խնդիրներ ստեղծող Հայաստանի հարցերը և Սյունիքով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի արդյունքում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կստեղծվի միասնական գոտի, Իրանի հյուսիսային ճանապարհը Հայաստանի հետ կկտրվի։ Այդ է պատճառը, որ Իրանը կտրուկ դեմ է արտահայտվում տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանը և նույնիսկ սպառնում, որ անհրաժեշտության դեպքում կմիջամտի։ Թեհրանին պարզ է, որ Իրան-Հայաստան ցամաքային կապը վերացնելուց հետո քայլեր են ձեռնարկվելու այդ պետությունը քայքայելու ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ամենադիտված