Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնային խորհրդում դատապարտել են Հայաստանի Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չի բարելավի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, բայց այդ որոշման համար ընտրված ժամանակը խորհրդանշական է, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։ Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դերն ու նշանակությունը, որը վաղուց վերածվել է արևմտյան թշնամիների զենքի։ Սենատորը համաձայն չէ այն պնդման հետ, որ այդ որոշումը կօգնի Երևանին ինչ որ կերպ պաշտպանել հայերի իրավունքները Ղարաբաղում, քանի որ ՄՔԴ-ն հիմա ուրիշ գործով է զբաղված։

«ՄՔԴ-ն օգտագործվում է Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդման համար: Դա այդպես է, դա գիտի ողջ աշխարհը: Ես ռուս-հայկական հարաբերությունների սրման կողմնակից չեմ, Հայաստանը միշտ աշխարհագրորեն և պատմականորեն շփվել է մեր երկրի հետ։ Այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Իմ կարծիքով, նրանք, ովքեր այնտեղ իշխանության մեջ են, առաջնորդվում են ոչ թե հայ ժողովրդի հիմնարար շահերով, այլ մեկ այլ բանով։ Նրանք լսում են նրանց, ովքեր Ռուսաստանը համարում են իրենց թշնամին»,- ասել է Կլիմովը։

Սենատորը հիշեցրել է, որ ՄՔԴ-ն այդ բոլոր որոշումները (Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդերները) փաստերի կեղծման միջոցով է կայացրել։

«Այդ որոշումը կայացնելու համար խարդախություն է արվել: Այնտեղ բոլոր մեղադրանքները շատ հեռուն են իրականությունից: Մարդիկ, ովքեր պատասխանատու էին այդ որոշման համար, արդեն հետախուզման մեջ են հայտարարվել մեր իրավապահ մարմինների կողմից»,- հավելել է Կլիմովը։

Ըստ սենատորի Երեւանն այսօր այնքան խնդիրներ ունի, որ նորերը հավաքելը նշանակում է շատ խորը չմտածել տեղի ունեցողի մասին։ Կլիմովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ ողջախոհությամբ և օբյեկտիվ իրականությամբ։

«Դուք նայում եք աշխարհի քարտեզին և տեսնում, թե որտեղ է Երևանը, որտեղ Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Դրանք կետեր չեն, որոնց վրա Երևանը պետք է հենվի լուրջ և երկարաժամկետ ռազմավարության մեջ։ Բայց նրանք հիմա իշխանության մեջ ունեն իրենց թիմը, որը առաջնորդվում է Աստված գիտի թե ինչով չգիտակցելով, որ աշխարհագրության ու պատմության գործոնը հնարավոր չէ վերացնել»,- եզրափակել է Կլիմովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ
Ամենադիտված