Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարվա վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Հարցի հրատապությունը ՀՀ իշխանությունները պայմանավորում են Ադրբեջանի ԶՈւ–ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։ Նիկոլ Փաշինյանն էլ հատուկ ընդգծում է, թե կանոնադրության վավերացումը միանշանակ բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրանով Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար: Բայց Հռոմի կանոնադրության վավերացումը նախ իրավական առումով է խնդրահարույց։

Խնդիրն այն է, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ վավերացման գործընթացը ընդհատվել է 2004 թվականի օգոստոսի 13-ին, երբ Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Դատարանն արձանագրել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության այն հոդվածներին, որոնցով սահմանվում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Հռոմի կանոնադրությունը վավերացնելու խնդրի վերանայումը հնարավոր է միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

Եվ մասնագետները նկատում են, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու համար պետք է նախ փոխել Սահմանադրությունը և նրա մեջ համապատասխան դրույթներ ներառել։ Բայց առանց դրա էլ այս տարվա մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քնեց, արթնացավ ու կառավարության դիմումի հիման վրա ընդունեց որոշում, ըստ որի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Մյուս խնդիրն այն է, որ Հռոմի կանոնադրության վավերացումը դեռ չի նշանակում, թե Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրագործվելու են։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը, չեն վավերացրել Հռոմի կանոնադրությունը և դատարանի անդամ չեն։ Միջազգային քրեական դատարանին չեն անդամակցում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Այսինքն, այս երկրները պարտավոր չեն հետևել դատարանի որոշումներին։ Դրան գումարած՝ բազմաթիվ են այն դեպքերը, երբ դատարանի որոշումները կոնկրետ պատերազմական հանցագործների մասով այդպես էլ չեն իրագործվել և մնացել են թղթի վրա։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահեց՝ բնակչությանը մատնելով սովի, որից հետո տարբեր կողմերից հարձակվեց՝ պայմաններ ստեղծելով խաղաղ բնակչության բռնագաղթի համար, միջազգային հանրությունն անգամ աչքը չթարթեց Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Եվ եթե նույնիսկ հիպոթետիկ ձևով ենթադրենք, որ դատարանը որոշում ընդունի Ադրբեջանի նախագահի դեմ, որ նա պատերազմական հանցագործություններ է իրագործել Հայաստանում և Արցախում, ապա հարց է, թե ինչպե՞ս է իրագործվելու այդ որոշումը։ Ալիևն ընդամենը չի այցելի այն երկրներ, որոնք դատարանի անդամ են։

Ի՞նչ է, մեզ միայն պետք է, որ ուղղակի մամուլում գրվի, թե դատարանը այսպիսի որոշում է ընդունել և ամեն ինչ անցնի, գնա՞։ Մյուս կողմից էլ Փաշինյանը շատ դեպքերում իր՝ մեր պետական շահերին հակասող հայտարարությունները հիմնավորում է Հայաստանի համար անվտանգային սպառնալիք չստեղծելու հանգամանքով։ Այս դեպքում նա մտահոգություն չունի՞, որ Միջազգային քրեական դատարանում գործընթաց նախաձեռնելու արդյունքում կարող է ավելի շատ գրգռել Թուրքիային ու Ադրբեջանին՝ նոր ագրեսիա նախաձեռնելու հարցում։ Երբ հակառակորդը խորանա ՀՀ տարածքում ու կտրի երկրի համար հաղորդակցության կարևորագույն ուղիները, Միջազգային քրեական դատարանը կարողանալո՞ւ է մեզ պաշտպանել ագրեսիայից։ Մասնագետների, ինչու չէ նաև ընդդիմության մյուս մտահոգությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հռոմի կանոնադրության վավերացման արդյունքում կարող են ավելի բարդանալ առանց այն էլ մեր լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Մոսկվայի համար Հայաստանի կողմից կանոնադրության ստատուտի վավերացումն անընդունելի է, առավել ևս, որ այդ կառույցը «ձերբակալման օրդեր» է ներկայացրել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ ՌԴ ԱԳՆ-ից նկատել էին, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Իսկ ՀՀ կառավարության այն պնդումները, որ Հռոմի կանոնադրության 96րդ հոդվածի 2-րդ մասը իբր հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել ՌԴ նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից: Նկատենք, որ այս տարվա օգոստոսին տեղի ունեցած BRICS-ի գագաթաժողովին ՌԴ նախագահ Պուտինը մասնակցեց առցանց ձևաչափով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Միջազգային քրեական դատարանի անդամ է՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանից խնդրել էր թույլ տալ չձերբակալել Պուտինին, եթե վերջինս այցելի Յոհանեսբուրգ:

Այսինքն, եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գնում են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու ճանապարհով, ապա պետք է նկատի ունենան, որ Ռուսաստանի համապատասխան վերաբերմունքի պարագայում ծայրաստիճան վատ պայմաններ կարող են ստեղծվել Հայաստանի համար։ Իսկ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Ռուսաստանը գուցե լավ գործընկեր չէ, գուցե նաև վատ գործընկեր է, բայց նման թշնամի ձեռք բերելը հաստատ որևէ մեկին ձեռնտու չէ, մեզ՝ առավել ևս...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ամենադիտված