Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնիշխանության թիվ մեկ թշնամին խոսում է ինքնիշխանությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի կառավարման անփառունակ հնգամյակի ընթացքում ուրիշ բառ այդքան չի վարկաբեկվել, որքան «ինքնիշխանություն» բառը։ Փաշինյանն առիթ, թե անառիթ սեփական վախերը թաքցնելու, սեփական ամբիցիաները բավարարելու համար իր օրեցօր քչացող ընտրազանգվածի և գիտակցության հետ խնդիրներ ունեցող կողմնակիցների համախմբումն ապահովելու նպատակով սիրում է անընդհատ չարաշահել «ինքնիշխանություն» տերմինը, մինչդեռ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությանն այդքան վնաս չի հասցրել իր պաշտոնավարման ընթացքում, որքան Նիկոլ Փաշինյանը։

Նա հենց ինքն է Հայաստանի ինքնիշխանության թիվ մեկ թշնամին և սրանք պարզապես արձանագրումներ չեն։ Ժամանակին Փաշինյանն ու իր կողմնակիցները ծամում էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միսը, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո 800 հեկտար տարածքի համար մինչև վերջ պատերազմ չի մղել։ Թե ինչ ահռելի տարածքներ է Փաշինյանը կորցրել, թե՛ 44-օրյա պատերազմից հետո ու մինչ օրս այլևս նույնիսկ հնարավոր չէ հաշվել, մինչդեռ հենց այդ տարածքներն են, որ Հայաստանի ինքնիշխանության առաջին գրավականն են։

Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են արձանագրել Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժմանը՝ հայտարարելով, թե մի սարի համար պայքար չի մղելու։ Իհարկե Փաշինյանին այս հարցում օգնում են նաև իր կողմնակիցները, որոնք ժամանակին 800 հեկտարի համար ոչինչ չէին խնայում Սերժ Սարգսյանին քնադատելու, իսկ այսօր աչք են փակում պարզապես իրենց կուռքի դավաճանական պահվածքին։

Ինքնիշխանության դեմ Փաշինյանի մեկ այլ քայլը կարելի է՝ նրա օրերս արած ուղերձը համարել, որտեղ ինքն իրեն հռչակում է անկախության շարժման առաջնորդ, մինչդեռ հենց Փաշինյանն է, որ լրջագույն հարված է հասցրել Հայաստանի անկախությանը։ 1991 թվականի անկախությունից հետո Հայաստանը երբեք այսքան կախյալ վիճակում չի եղել, որքան Փաշինյանի օրոք, ընդ որում կախվածության մեջ է հայտնվել, թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, թե՛ Իրանից և թե, ինչն ամենավատն է, Թուրքիայից և Ադրբեջանից։ Այսօր էլ շարունակում է թելել նրանց թելը, կատարել նրանց քմահաճույքները, հընթացս էլ խաբելով հայ ժողովրդին։

Աննա Բարսեղյան

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև
Ամենադիտված