Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նախնիների հողում պայքարում է իր գոյության համար. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը:
 
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական նիստն անցկացնելու համար, որը կարևոր հնարավորություն է գնահատելու ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը և բացահայտելու այս համատեքստում առկա բացերը:
 
Հայաստանն արժևորում է Ֆորումը որպես մշակութային երկխոսության և համագործակցության համար առանցքային հարթակ, որն ի զորու է հասցեագրել այն էական մարտահրավերները, որոնց բախվում է մեր շարունակապես գլոբալացվող աշխարհը: Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին՝ ուղղված միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը:
 
Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը բախվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում, որոնք 2020 թվականի պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
 
Տարածաշրջանում Հայաստանի քաղաքակրթական ներկայությունը ջնջելու իր անողոք արշավի միջոցով Ադրբեջանը ձգտում է ժխտել այդ ժառանգության բուն էությունը:

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության օբյեկտների կանխամտածված ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ մարդկության համար: Այն պահանջում է միանշանակ դատապարտում և վճռական պատասխան։ Մենք խորապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը՝ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ. առաքելություն, որին Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտել է։
 
Բնիկ հայ բնակչության ժառանգության դեմ իրականացված էթնիկ և կրոնական ատելության հիման վրա իրականացված մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է իրենց նախնիների հայրենիքում հայերին արմատախիլ անելու պետական քաղաքականության ավելի լայն պատկերի մի մաս՝ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելու միջոցով:
 
Իմ ելույթի պահին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր նախնիների հողում պայքարում է իր գոյության համար։
 
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն առանց որևէ դրդապատճառի սանձազերծեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Ծանր ռազմական տեխնիկայի միջոցով Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր մյուս քաղաքների ու բնակավայրերի զանգվածային և թիրախավորված հրետակոծության հետևանքով գրանցվել են մեծ ավերածություններ և մարդկային ծանր կորուստներ․ տասնյակ սպանվածներ, հարյուրավոր վիրավորներ՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում, որոնցից 7-ը՝ երեխա, 3-ը՝ կին։

Ադրբեջանական ագրեսիայի այս նոր ալիքին նախորդել է դեկտեմբերի 12-ից սկսած Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ուղին է՝ կյանքի ճանապարհը։ Այս անմարդկային շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, մասնավորապես՝ ամենախոցելի խմբերը, կանգնել են լիակատար մարդասիրական ճգնաժամի և սովահարության իրական վտանգի առաջ։

Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողություն նախաձեռնությունը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Էռնեստո Մենդեսը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուի Մորենո-Օկամպոն և շատ ուրիշներ ահազանգել են ցեղասպանության իրագործման վտանգի մասին։

Հուսով ենք, որ մեր հավաքական ջանքերի և մարդկության, խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության արժեքներին անդրդվելի հանձնառության շնորհիվ մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետի և էթնիկ զտումների կանխարգելմանն ուղղված համընդհանուր ջանքերում:

Պարո՛ն նախագահող,

Որպես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող և տարբեր ազգերի և մշակույթների հետ փոխզարգացման բազմադարյա ավանդույթներ ունեցող պետություն՝ Հայաստանը հետևողականորեն պատրաստակամություն է հայտնում համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդարացի իրականացման գործում և ներդնում ունենալ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության խթանմանն ուղղված համընդհանուր ջանքերում:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ համագործակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ՝ համատեղ առաջ մղելու և պաշտպանելու ընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ներկայացնում ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության բացառիկ արտահայտություն:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթում:

«Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան
Ամենադիտված