Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո Օկամպո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021 թվականին նախագահ Բայդենը ճանաչեց 1915 թվականին Անատոլիայի իրենց հողերից՝ ներկայիս Թուրքիայի տարածքում, հայերի վտարումը որպես ցեղասպանություն։ Միացյալ Նահանգները լռել է այս հարցում ավելի քան մեկ դար, և այդ լռությունն ունեցել է սարսափելի հետևանքներ, գրում է ՄՔԴ-ի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Washington Post-ի համար գրված հոդվածում:

«Այսօր հայերին պետք են համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Բայդենը, որպեսզի դադարեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է անցյալ ձմռանը և այժմ վերաճում է ավելի դաժան փուլի։

Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հայաշատ անկլավի սահմանի երկայնքով ամիսներ տեւած շրջափակումից և ռազմական կուտակումներից հետո ադրբեջանական զինուժը հարձակման  անցավ։ Օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը արագորեն հաղթահարեցին տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Շուտով հայտարարվեց անկայուն զինադադար։

Ռմբակոծությունը դադարեցնելու դիմաց Ադրբեջանը պահանջել է հանձնել Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությունը և զինաթափել Ղարաբաղի իշխանությունների բոլոր զինված ուժերը։

Քանի որ Ադրբեջանի հաղթանակը գնալով ավելի պարզ էր դառնում, Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ խաղաղ հայ բնակիչներ հավաքվել էին օդանավակայանում՝ ցանկանալով փախչել իրենց նախնիների հողերից:

Նրանք բոլոր իրավունքներն ունեն վախենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետագա քայլերից։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը, լսելով երկու 

կողմերի փաստարկները, որոշեց, որ շրջափակումը «իրական և անմիջական սպառնալիք» է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «առողջության և կյանքի» համար։

Շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր որոշումը կատարելու փոխարեն, ադրբեջանական անվտանգության ուժերը հունիսին կրկնապատկեցին իրենց ջանքերը՝ ամբողջությամբ փակելով անկլավը, թույլ չտալով անգամ սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխումը: Դրանից հետո Ալիեւը բազմիցս անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԱՄՆ պետքարտուղարի կոչերը՝ կատարել դատարանի որոշումը։ Նա ճիշտ հասկացավ, որ Ադրբեջանն իր գործողությունների համար միջազգային հանրությունից լուրջ վնասներ չի կրի։

Ադրբեջանի դիմակայությունը չարագուշակ է։ 

Միջազգային իրավունքում 1948թ. Ցեղասպանության կոնվենցիան բացատրում է, որ հանցագործություն կատարելու ուղիներից մեկը «մարդկանց խմբին համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որը հաշվարկված է նրանց ֆիզիկական ոչնչացման համար՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն» (Հոդված II գ): Փակելով Լաչինի միջանցքը՝ Ալիեւը Լեռնային Ղարաբաղը վերածեց 120 հազար հայերի համար նախատեսված հսկայական համակենտրոնացման ճամբարի։ Այս շաբաթվա ռազմական միջամտությունը գրանցամատյանում ավելացրել է սպանությունը (հոդված II ա) և ծանր մարմնական և հոգեկան վնաս պատճառելը (հոդված II բ):

Ի՞նչ է լինելու հետո։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանձնվել են, միջազգային հանրությունը Ալիևին կոչ է արել երաշխավորել անկլավում գտնվող Հայաստանի քաղաքացիների լիարժեք իրավունքները: Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ էթնիկ զտումներ չի իրականացնում և վստահեցրել է աշխարհին, որ «վերաինտեգրումը» բարեկեցություն կբերի տարածաշրջանին:

Բայց այս հռետորաբանությունը դատարկ է հնչում՝ հաշվի առնելով այն, ինչ արդեն արվել է: Իսկ Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից։ 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»՝ կրկնելով Ադրբեջանի վաղեմի պնդումները, որ Հայաստանն ամբողջությամբ անօրինական պետություն է։ Դեռևս դեկտեմբերին նա հայտարարեց, որ «այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Աշխարհը պետք է այս հանցագործությունը կոչի իր հատուկ անունով։ «Ցեղասպանություն» տերմինի օգտագործմանը դիմադրելը երկարամյա խնդիր է միջազգային հարաբերություններում։ 1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը հրաժարվեց Ռուանդայում զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանելուց: 30 տարվա ընթացքում քիչ բան է փոխվել։ 

Վերջին անգամ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ալիևի շրջափակումը բազմիցս անվանվեց «մարդասիրական իրավիճակ» և առաջարկվեց շարունակել բանակցությունները։ Հիշվում է Չեխիայի դեսպան Կարել Կովանդայի հերոսական միջամտությունը Ռուանդայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանավեճի ժամանակ. երբ առաջնորդների մեծամասնությունն աջակցում էր խաղաղության բանակցություններին, նա այդ գաղափարը համեմատեց «Հիտլերին հրեաների հետ հրադադարի հասնելու համոզման հետ»:

Այսօր, ինչպես միշտ, աշխարհի զսպվածությունը բացատրվում է աշխարհաքաղաքականությամբ։ Ադրբեջանն Արևմուտքի դաշնակիցն է Իրանի դեմ պայքարում. այն էներգիա է մատակարարում Եվրոպային և միլիոններ է ծախսում իսրայելական ժամանակակից զենքերի վրա: Բայց նման անհրաժեշտությունը չպետք է խանգարի աշխարհի պատասխանատվությանը՝ կանխելու այն, ինչ կատարվում է նրա աչքի առաջ՝ 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը։

Բայդենը ճիշտ վարվեց 2021 թվականին. Այսօր նա պետք է օգնի, որպեսզի պատմությունը չկրկնվի»,- եզրափակել է նա:

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված