Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկոյիս արածը չպետք է իզուր լինի, իր անձնազոհությունը չի կարող անիմաստ լինել». Հայկ Խաչատրյանը վիրավորվել է հոկտեմբերի 16-ին, անմահացել 27 օր անց․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ ու շարժուն երեխա էր Հայկս: Փոքրուց շատ խելացի էր, մեծի պես մտածող, կարող էր այնպես արտահայտվել ինչ-որ հարցի մասին, որ զարմանայիր: Իր աշխուժությանը զուգահեռ նաև ամաչկոտ էր, գուցե շփման մեջ առաջին քայլը չաներ, բայց շատ ընկերասեր էր: Ամեն միջավայրում իրեն նաև իր կատակասիրության համար էին սիրում: Նույնն էլ դպրոցում: Իր դասարանի ուրախությունն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Կարինեն:

Նրա խոսքով, մաթեմատիկան ու ֆիզիկան որդու սիրելի առարկաներն էին, մասնակցել է ֆիզիկայի օլիմպիադայի: «Փայլուն տրամաբանություն ուներ»,-հավելում է նա: Որդու մանկությունից մի դրվագ է վերհիշում մայրիկը: «Միասին վերադառնում էինք տուն, երթուղայինում մի մարդ ուշադիր նայում էր իմ Հայկին, հայացքը չէր կտրում նրանից: Հայկն էլ շատ շարժուն էր, մինչև տուն էինք հասնում, մի կերպ էի իրեն նստած կողքիս պահում: Մեր կանգառում իջանք, այդ մարդն էլ՝ մեր հետ: Մոտեցավ, ներկայացավ, ասաց՝ արվեստագետ մարդ եմ, սկսեց տարօրինակ հարցեր տալ: Անգամ այդ հարցերից բարկացա՝ թույլ տվեք գնամ, իսկ նա արձագանքեց՝ ես այս երեխայի մեջ հետաքրքիր մի բան եմ տեսնում, կմեծանա, ու դուք դեռ այնպիսի բաներ եք լսելու նրա մասին»: Տարիներ հետո ամեն մանրուք, զրույց ու հանդիպում պատերազմում որդիներին կորցրած ծնողներն այլ կերպ են մեկնաբանում, այս դեպքն էլ նույն շարքից է, տիկին Կարինեն ասում է՝ գուցե դա կանխագուշակումն էր որդու հերոսական քայլերի:

Հայկը որոշում է ատամնաբույժ դառնալ, ընդունվում Հայկական բժշկական ինստիտուտի ատամնաբուժական բաժին: «Բարձր դասարաններում հստակ որոշեց՝ մա՛մ, ես ատամնաբույժ եմ դառնալու: Ձգտում ուներ, երազում էր սեփական ատամնաբուժարան ունենալու մասին: Քույրիկն իրենից երկու տարի փոքր է, քրոջն էլ իր «թևի տակ էր» արդեն վերցրել, որ հետո միասին աշխատեին: Հիմա աղջիկս համալսարանում է սովորում: Ավելի հասուն տարիքում նրանց նպատակները շատ կետերում էին հատվում: Սիրում էր քրոջ հոգու հետ ընկնել, չնայած բոլորիս հոգու հետ էր խաղում, շատ կատակասեր էր: Շատ ուրիշ ու յուրահատուկ էր Հայկոս, այնքան կցանկանայի, որ բոլորն իրեն ճանաչեին»,-պատմում է տիկին Կարինեն: 2020 թ. հունվարի 9-ին Հայկը զորակոչվում է բանակ: Ծառայությունը սկսում է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում: Վեց ամիս հետո տեղափոխվում է Խնձորեսկ:

«Փոքր տարիքում, երբ լսում էր զինվորների մահվան մասին պատմություններ, մի տեսակ անհանգստություն կար ծառայության հանդեպ: Երևի կլիներ մոտ տասը տարեկան, գիշերը քնից արթնացավ: Հայկո՛ ջան, ի՞նչ է եղել: «Մա՛մ ջան, չեմ ուզում ծառայել: Կգնամ պոստեր, ինձ կխփեն, չեմ ուզում ծառայել»: Այս բառերն էլ են մխրճվել իմ մեջ: Հիմա՝ տարիներ անց, իր ամեն մի խոսքն այլ կերպ եմ մեկնաբանում: Փոքր տարիքում կար անհանգստություն ծառայության, պատերազմի հանդեպ: Բայց արդեն հասուն տարիքում, երբ ուսանող էր, և կարող էինք իր համար տարկետում ձևակերպել, ասաց՝ ոչ, ես գնալու եմ բանակ: Սիրով էր ծառայում, ունի պատվոգրեր, պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով: Այնքան էր ոգևորվում, երբ արժանանում էր այդ կրծքանշաններին ու պատվոգրերին»: Բայց սկսվեց պատերազմը, և Խնձորեսկում ծառայող Հայկը և նրա ընկերները հենց առաջին օրն արդեն Արցախում էին: Պատերազմի հենց առաջին րոպեներին հայրիկը զանգում է Հայկին:

«Պա՛պ, ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացիր: Բայց սոցիալական ցանցերից մեկում այդ օրը գրել էր, թե՝ «մեզ բարի ճանապարհ, գնում ենք»: Պատերազմը սկսվելուց մի քանի ժամ հետո Հայկին Խնձորեսկից տեղափոխում են Արցախ: Նա շատ տեղերում է եղել՝ Հադրութ, Արա լեռ, Ջրական, Իշխանաձոր և այլուր: Երկու անգամ շրջափակման մեջ է ընկել: Ամուսինս ևս հենց առաջին օրերին որոշեց գնալ Արցախ, որ Հայկի կողքին լինի: Բայց Խնձորեսկից այն կողմ իրեն չէին թողել, որ անցնի: Նա էլ մնաց այնտեղ, ասաց՝ գոնե այսպես Հայկին մոտ կլինեմ, նաև նորություններ կիմանամ»: Վերջին վայրը Տիգրանավանն է, որտեղ Հայկը եղել է: Հենց այնտեղ էլ դեպքը տեղի է ունեցել, ծնողները շարունակում են «դեպք» բառն օգտագործել, երբ խոսում են իրենց զավակների վիրավորվելու կամ էլ զոհվելու հանգամանքների մասին: «Մինչև հոկտեմբերի 15-ն ամեն օր խոսել եմ Հայկի հետ, երևի բացառությամբ առաջին 2-3 օրերի, երբ շատ ծնողներ տղաների հետ կապ չեն ունեցել: Հոկտեմբերի 15-ին շատ ուշ եմ իր հետ զրուցել: Շատ շշուկով էր խոսում, անգամ ինձ թվաց, թե վիրավորվել է, բայց ուղղակի զգուշավորություն էր: Ասաց՝ մա՛մ, եթե անջատեմ զանգը, դու էլ ինձ չզանգես»:

Հոկտեմբերի 16-ին Հայկը վիրավորվում է Տիգրանավանում՝ ԱԹՍ-ի հարվածից: «Մեզ հրամանատարությունից ասում էին, որ իրենց արդեն Արցախից հետ էին բերելու Խնձորեսկ: Երբ վիրավորներին տեղափոխում են Սյունիք, ամուսինս հոսպիտալում «գտնում է» Հայկին, նրան ուղղաթիռով արագ տեղափոխում են Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Ծանր վիրավորում ուներ»: Նոյեմբերի 11-ին Հայկն անմահանում է հիվանդանոցում: Մայրիկն ասում է՝ իսկ նոյեմբերի 17-ը Հայկի ծննդյան օրն է: «Մինչև հոկտեմբերի 16-ը երեխես կռիվ տվեց պատերազմի դաշտում, իսկ մինչև նոյեմբերի 11-ը՝ կյանքի համար»: Ցավոք, երկրորդ պատերազմում Հայկը «պարտվում է»: Հայկը ծնվել է Երևանում, մանկությունն ու պատանեկությունը մայրաքաղաքում է անցել, այստեղ դպրոց է հաճախել, բուհում սովորել, իսկ արձակուրդների սիրելի վայրը Արագածոտնի մարզում գտնվող Օրգով գյուղն է: Մայրիկն ասում է՝ հիմա իմ երեխայի տունն է այնտեղ: Հայրիկը նաև հուշահամալիր և եկեղեցի է կառուցում: «Ես գերեզման ասել չեմ կարողանում, դա իմ Հայկի տունն է: Հոկտեմբեր ամիսն էր, զրուցում էինք, ես իրեն հարցնում էի՝ Հայկո՛ ջան, ի՞նչ են ասում, արձագանքում էր՝ մա՛մ, դու ինձ պիտի ասես, թե ինչ է լինելու: Մի անգամ էլ արտահայտվեցի՝ Հայկո ՛ջան, հերոս եք, որ դիմանում եք:

«Հա՞, մա՛մ, մտածում ես, որ հերոս եմ: Ծիծաղելով ասաց՝ դե բոլորին կասես, որ հերոս տղա ունես: Շատ դժվար է կյանքը շարունակել Հայկից հետո, բայց ապրում ենք, աղջիկ ունենք ու նաև նրա համար ենք պարտավոր ուժեղ լինել: Բացի դա, Հայկոյիս արածը չպետք է իզուր լինի, չի կարող իր անձնազոհությունն անիմաստ լինել: Ես պետք է լինեմ, որ իմ Հայկոյին ճանաչեն: Ես միշտ իրեն ասում էի՝ Հա՛յկ, առանց քեզ չեմ կարող, ինքն էլ նույնն ինձ էր ասում: Երբ միասին իրար հետ տեղ էինք գնում, ամեն պահի իմ կողքին էր, «մամ» ասելով պտտվում էր շուրջս: Ինձ հետ շատ կապված էր: Մտածում եմ՝ ուժեղ եմ, հետո մի պահ հասկանում եմ, որ ուժս սպառվել է, հայրիկը ևս շատ կոտրված է Հայկոյից հետո, քույրիկն էլ նույն կերպ, ամեն մեկս ցավը յուրովի ենք տանում»: Բայց պետք է շարունակել ապրել հանուն Հայկոյի:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Գազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում
Ամենադիտված