Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշեցի գաղտնի պահել ու, կարծում եմ, այդ որոշումս շատ ճիշտ էր. Գոռ Հարությունյանն էկրանային լռության ու ամուսնության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երգիչ Գոռ Հարությունյանը Life.panoarama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Գոռի հետ խոսել ենք ոչ միայն էկրանային լռության, այլև կնոջ ու նորակազմ ընտանիքի մասին:

Գոռը շարունակում է երգել երևանյան ժամանցի կենտրոններից մեկում: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ է կապված էկրանային լռությունն ու ե՞րբ նոր աշխատանք կտեսնենք, երգիչը պատասխանեց.

«Էկրանային լռությունս ավելի շատ կապված է միջոցների բացակայության հետ: Ինքս տեսակով այնպիսնն եմ, որ հավատարիմ եմ սկզբունքներիս ու գաղափարներիս: Պետք է նկատեմ, որ լռությունս երկար չի տևի, արդեն իսկ այս պահին աշխատում եմ իմ նոր երկու երգերի վրա, որոնց հեղինակը Րաֆֆի Ալթունայնն է: Հավանաբար՝ մինչ ամառ տեսահոլովակ կենրկայացնեմ: Այնպես որ, աշխատանքս էկրաններով դեռ չի երևում, բայց անգործ չեմ»:

Մեր նկատառամանը, թե արդյոք դժվար է մեր երկրում կայանալ՝ որպես երգիչ, նշեց.

«Եթե մի քիչ կամքից թույլ լինես,  այսպես ասած, տղավարի քեզ չպահես, գուցե լավ առաջ գնաս: Իմ տեսակով այնպիսին են, որ չեմ սիրում մարդկանց քծնել, խնդրել, կապիկություն անել, որ ինձ սիրեն կամ հարգեն: Եթե ես պետք չեմ ինչ-որ մեկին, ուրեմն երբեք նրան չեմ խնդրի, որ ինձ հետ աշխատի: Ես երբեք իմ հագուստը, խոսալաձևն ու մազերը չեմ փոխի, միայն նրա համար, որ շատ երևամ էկրաններին: Ես կմնամ այնպիսին, ինչպիսին կամ, Աստված մեծ է, հատատ այսպես ավելի լավ կլինի»:

«Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Գոռն այս պահին այնքան էլ մեծ ցանկություն չունի կրկին որպես դերասան ներկայանալու.

«Իհարկե, եթե շատ լավ առաջարկ լինի, գուցե չմերժեմ: Առհասարակ՝ այդ ուղղությամբ այնքան էլ չեմ մտածում, քանի որ նպատակներս ավելի շատ երգի հետ են կապված, ի վերջո, ես երգիչ եմ, այլ ոչ դերասան: Գրեթե չորս տարի խաղացել եմ մի սերիալում, որն ինձ մեծ ճանաչում բերեց, շատերը մինչ այսօր գիտեն, թե անունս Վարուժ է: Այսինքն՝ ճանաչման կարիք էլ չունեմ, ուստի նոր կերպար ու նոր անուն այնքան էլ չեմ ուզում ձեռք բերել»,- հավելեց նա:

Գոռ Հարությունյանը վերջերս բոլորից գաղտնի ամուսնացավ: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ էր կապված իր կյանքում այդ կարևոր իրադարձության գաղտնիությունը, պատասխանեց.

«Ես ամուսնացա ու աշխարհի ամենաերջնիկը դարձա:  Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված գաղտնիությունը, ասեմ, որ շատ երկար եմ մտածել ամուսնությունից առաջ, իսկ, երբ գտա նրան, ում հետ երջանիկ էի, չցանկացա հանրայնացնել, խոսել: Որոշեցի գաղտնի պահել ու, կարծում եմ, այդ որոշումս շատ ճիշտ էր: Հիմա ես արդեն ամուսնացած եմ, կինս հրաշալի մարդ է. տղամարդը երջանիկ է, երբ իր կողքին ապրում է դաստիարակված, շնորքով ու տան աղջիկ, ով իրեն անընդհատ բարձրացնում է ու մի վայրկյան չի թողնում, որ ներքևում հայտնվի, և դա անում է շատ սիրելուց ու հարգելուց դրդված»:

Հետաքրքրվելով, թե երգչի նորաստեղծ ընտանիքում համալրում դեռ չի՞ սպասվում,  նկատեց.

«Իհարկե, մենք շատ ենք սպասում այդ օրվան, Աստված առաջ՝ մենք կզգանք այդ երջանկությունը: Պարզապես հիմա որոշ անկատար հարցեր կան, որոնք պետք է լուծել ու բարեկեցիկ կյանք ապահովել մեր ապագա երեխայի համար»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված