Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վերջին հարցազրույցը Հանրայինին, կանխատեսելիորեն վատն էր, լի իրեն բնորոշ ստերով. Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի վերջին հարցազրույցը Հանրայինին, կանխատեսելիորեն վատն էր, լի իրեն բնորոշ ստերով, անբարոյականությամբ և տգիտությամբ: Այս մասին ասվում է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հրապարակված հոդվածում:

«Վստահ եմ, որ հանրային քննարկումների տիրույթում դրանք բացահայտվել և մեկնաբանվել են հայ հասարակության համար ընկալելի ծավալով և շեշտադրումներով: Մի քանի դրվագների վրա հարկ եմ համարում հրավիրել ընթերցողի ուշադրությունը»,- նշել է քաղաքական գործիչը:

Շարունակությունն ամբողջութամբ ստորև՝

 
  1. Արցախի նախագահի ընտրությունների մասին

Արցախի նոր ղեկավարի ընտրությունը չշնորհավորելու փաստն անգամ այդքան աղաղակող և նողկալի չէր, որքան Նիկոլի «հիմնավորումներն» այդ առիթով: Ամեն ինչ պարզ է, և երկիմաստության տեղ չի թողնում: Այդ բառակույտը լսելու ընթացքում ակամայից հիշեցի Էրդողանի ընտրությունների կապակցությամբ ՔՊ-ական օրգաստիկ արձագանքը, շնորհավորանքները և Փաշինյանի հանրային ստորացման արարողությունն Անկարայում Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:

Մի հետաքրքիր դրվագ ես հիշեցնեմ: Ըստ մամուլի հրապարակումների, որոնք այդպես էլ չեն հերքվել, Փաշինյանը որպես նվեր՝ Էրդողանին տարել էր նրա դիմանկարով ձեռագործ գորգ: Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է պետք ձեռքով անգամ միջին չափսերի գորգ գործելու համար, ակնհայտ է, որ Նիկոլն Էրդողանի ընտրություններին պատրաստվել էր վաղօրոք՝ անցնելով սույն ռեգիոնալ ինտիմից առաջ անհրաժեշտ հիգիենիկ և կոսմետիկ պրոցեդուրաները: Եվ այս ամենն ընդգծում է Արցախի նախագահի ընտրության կապակցությամբ Փաշինյանի պահվածքի դիսոնանսը:

  1. Արցախի մասին

Արցախի մասին խոսելիս Նիկոլը մեկ այլ, էլ ավելի վտանգավոր շեշտադրում արեց, այսպես ասած, «ձեռքի հետ» կոչ անելով չքաղաքականացնել Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկված Արցախի ժողովրդի մարդասիրական աղետը:

Այս պնդումը թե՛ իրենց դավաճանական քաղաքականության շարքից է, թե՛ կլինիկական տգիտության արտահայտում: Խուսափելով քաղաքականացնել այդ աղետը՝ Նիկոլը փորձում է մեխ խփել Արցախի պետականության և ապագայի դագաղին. սա անառարկելիորեն տեսանելի է: Բայց…Անգամ իր իսկ որդեգրած հակաարցախյան գիծը տանելու տեսակետից սա մտավոր իմպոտենցիայի համախտանիշ է առնվազն 2 պատճառով:

Առաջինը, այդ հումանիտար աղետն անթրոպոգեն է (մարդաստեղծ), ոչ թե տեխնոգեն կամ բնական արհավիրքի հետևանք: Այսինքն՝ ինքնին քաղաքական է:

Երկրորդը, անգամ նիկոլական՝«Արցախի հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» բանաձևի շրջանակներում, որով փոխարինման փորձեր են արվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, և որն առաջ են բրթում Նիկոլի գեոպոլիտիկ դաշնակիցները, Արցախի 120 000 բնակիչների հումանիտար աղետն իրենց իրավունքների ոտնահարման հետևանք է Ալիևի (և Նիկոլի) կողմից, հետևաբար՝ կրկին քաղաքական է:

  1. Հռոմի ստատուտի վավերացում

Այս թեմայով մեկնաբանությունները ևս վիրավորական են բանականության համար՝ անկախ Ռուսաստանի նկատմամբ գնահատականներից: Պայմանավորել և հիմնավորել այդ քայլնԱդրբեջանի ագրեսիան իբրև թե միջազգային այդ գործիքով ճնշելու և պատժելու հնարավորությամբ՝ չորքոտանի, երկարականջավոր, համառ և զռռոց հանող կենդանիների տեղ սեփական ժողովրդին և ռազմավարական դաշնակցին դնելու գեղցի փորձ է՝ երկու պատճառով:

Նախ, կոլեկտիվ Արևմուտքը շատ բաց տեքստով խոսում է այն մասին, որ չի պատրաստվում որևէ անգամ ամենամեղմ կամ ձևական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ (հիշեցնեմ միայն, օրինակ, Բորելի և ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններն այս հարցով):

Եվ, երկրորդը, 44-օրյա պատերազմի արդյունքում առկա են բազմաթիվ փաստեր, միջազգային զեկույցներ, ապացույցներ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին: Ավելին, իմ կուսակցության ջանքերով Եվրոպական խորհրդարանի զեկույցներում ներառվել էին այդ պատերազմը հետաքննելու և մարդկության դեմ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատժելու մասին դրույթներ: Սակայն Փաշինյանի կողմից ներվեց Ադրբեջանի կրիմինալ պահվածքը, հայկական դիվանագիտությունը ոչ մի քայլ չձեռնարկեց միջազգային մեխանիզմներով Ալիևին պատժելու համար:

Ուստի, մտքում ունենալով ոչ հեռավոր անցյալի այս դրվագները՝ հարկ է կտրականապես մերժել Նիկոլի կողմից բերված փաստարկները Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտության մասին:

  1. Աննա Հակոբյանի կիևյան այցի մասին

Այս հարցը «չքաղաքականացնելու» փաշինյանական կոչը նույնքան զավեշտալի էր, որքան գրեթե ամբողջ հարցազրույցը: Առհասարակ հայ-ռուսական քայքայվող հարաբերությունների մասին կարիք կա առանձին խորքային անդրադարձի:

Այստեղ ընդամենը մի զուգահեռ կանցկացնեմ: Եթե անգամ Աննա Հակոբյանն այցելեր «Նուբարաշեն» ՔԿՀ կամ այլ մեկուսարան՝ ծանոթանալու համար այն պայմաններին, որոնցում պահվում են իր ամուսնու կողմից ապօրինի հետապնդումների ենթարկվող մարդիկ, ապա այդ այցը, անառարկելիորեն, կդիտվեր՝ որպես քաղաքական: Ուր մնաց, թե փորձեք Ուկրաինա կատարած այցելությունը հրամցնեք՝ որպես «մարդասիրական»…

Հանրայինին տված ողջ հարցազրույցում ընդամենը մեկ դրվագ կա, որտեղ Նիկոլն անկեղծ էր. Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին իր ափսոսանքը: Մնացածը գեղցի շուստրիության և գեոպոլիտիկ տգիտության խյուս էր՝ դավաճանության դառը համով:

Կառաջարկեմ Փաշինյանից պետպատվերի շրջանակներում նոր հարցազրույցներ վերցնելու փոխարեն՝ վերջապես հեռարձակել 44-օրյա պատերազմից առաջ նրա տված հարցազրույցը, որն այդքան մեծ խնամքով առ այսօր թաքցնում եք հայ ժողովրդից: Հաստատ ավելի օգտակար և «ուսուցողական» կլիներ»:

Վրաերթ` Արարատում. կա վիրավորԽնդրում եմ, արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա․ Պեսկով Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ին 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական «Ռուսաստանը սխալ է թույլ տվել Հայաստանի հետ. դա փաստ է»Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ»Լիբանանն ու Իսրայելը երկարաձգել են հրադադարը «Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը «Գունավոր հեղափոխությունները» անցյալում են. Արևմուտքն ավելի կոշտ է դարձել Ռուսաստանի ազդեցության գոտիներում Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Մասնագետը չի բացառել, որ Արևմուտքը կարող է քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Եվրոպայի թքելը, Զելենսկու PR-ը և համբույրը Մակրոնի հետ. Ինչպես Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովում դավաճանեց Ռուսաստանին և հայերին Ուսանողների և երիտասարդների օր. պատմության այս օրը (16 մայիս)Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Մայիսի 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»«Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է․ «Հրապարակ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում․ «Ժողովուրդ» «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևովԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Ստեղծվելու է Նիկոլ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ վերսկսել հարձակումները Կիևյան ռեժիմը ոչ ոքի չի խնայի և չի գթա, եթե նրանց պատշաճ կերպով չզսպեն․ Պեսկով Փաստաթղթեր կեղծելու և փողերի լվացման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Սկանդալ «Եվրատեսիլ»-ում. Իսրայելի «Kan 11»-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով
Ամենադիտված