Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալմաթիի հռչակագրի դեմոնիզացնելը շատ վտանգավոր է. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չէր կարող որեւէ կերպ չեղարկել 1991-ի Ալմաթիի հռչակագիրը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: Իսկ Լավրովը հայտարարել էր, որ Պրահայում Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հետ եկել է համաձայնության՝ հղում անելով Ալմաթիի հռչակագրին, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, եւ հիմա ՌԴ-ն ասում է, որ դա բերեց որոշակի փոփոխության եւ դա է պատճառը, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, հետեւաբար դրա պատասխանատուն Հայաստանն է, ոչ թե Ռուսաստանը:

«Ալմաթիի հռչակագիրը ստորագրվել է 1991-ին, նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների կողմից, բացի Բալթյան երկրների: Այդ հռչակագիրը ՀՀ խորհրդարանի կողմից վավերացվել է 1992-ի փետրվարին: Այսինքն փորձ անել Ալմաթիի հռչակագրին հղում անելը ներկայացնել որպես որեւէ նոր գործոն կամ նոր հանգամանք, որը վատթարացրել է  Հայաստանի կամ ԼՂ-ի իրավիճակը, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ Ալմաթիի հռչակագիրը այս ընթացքում եղել է եւ շարունակում է մնալ ՀՀ օրենսդրության անբաժանելի մասը: Մենք հղում ենք արել մեր օրենսդրությանը եւ դա համարել արտառոց մի բան, առնվազն ճիշտ չէ:

Ավելին, ես ուզում եմ ասել նաեւ, որ մայիսի 14-ին տարածքների նշումով փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին պայմանավորվածության, որեւէ կերպ չի հակասում Հայաստանի՝  1991-ին Ալմաթիի հռչակագրի ստորագրման պահին վարած քաղաքականությանը: Եթե մենք վերադառնանք 1991. Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը այդ առնչությամբ, կտեսնենք, որ նա ասում է, որ ռուսական ինքնավարությունների մոդելը այն է, ինչ մենք ուզում ենք ԼՂ-ի համար:

Մեր ընդդիմախոսները ասում են՝ ինչու մենք հղում չենք անում Ալմաթիի հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանի ԱԺ-ի արած վերապահումներին: Այդ վերապահումները հրապարակային են, բայց դրանք որեւէ բան իմ ասածի մեջ չեն փոխում: Ալմաթիի հռչակագրի դեմոնիզացնելը շատ վտանգավոր է, որովհետեւ դե յուրե եւ ինչ-որ տեղ դե ֆակտո Հայաստանը եւ հետխորհրդային մյուս պետությունները անկախություն ստացել են նաեւ Ալմաթիի հռչակագրով:

Մյուս կողմից մենք ասել ենք, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը կարեւոր են եւ առանցքային են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերի ուղղությամբ»,-հայտարարեց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ ռուսական կողմն ասում է, որ իրենք բերել էին Խովաեւի պլանը, որով ԼՂ կարգավիճակը հետաձգվում էր, հիմա նրանք ասում են՝ դուք այս որոշումով մեզ զրկեցիք այդ քաղաքականությունը վարելուց, երկրորդ, եթե մենք ճանաչում ենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս, իրենք էլ Լաչինում անում են այն, ինչ պետք է անեն, դուք չթողեցիք, որ մենք պաշտպանենք ԼՂ-ն, Փաշինյանն ասաց. «Առաջին արձանագրումը այն է, որ Պրահային արձանագրությունը ձեռք է բերվել այն արձանագրումից հետո, երբ արձանագրվել է, որ ՌԴ-ի այդ առաջարկությունն այլեւս ակտուալ չէ, որովհետեւ Ադրբեջանը մերժել է այն եւ ՌԴ-ն այդ մերժման բերումով այլեւս հիմքեր չունի պնդելու այդ առաջարկությունը: Երկրորդ, երբ այդ առաջարկությունը եղել է, դրանից առաջ ՌԴ-ն երկու անգամ առնվազն ամենաբարձր մակարդակներում արձանագրել է, որ ԼՂ-ն միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է: Երրորդը, Պրահային պայմանավորվածությունը եւ որեւէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020-ի նոյեմբերի9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի պարտավորությունները:

Այսինքն պետք է անդրադառնալ մի հարցի՝ արդյոք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է, թե ոչ: Ակնհայտորեն ուժի մեջ է, եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չէր կարող որեւէ կերպ չեղարկել 1991-ի Ալմաթիի հռչակագիրը:

Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ինստիտուտ է եւ այնտեղ սահմանված են կողմերի իրավունքներն ու պարտավորությունները: Այդ հայտարարությունն ուժի մեջ է, եւ այդ ուժի մեջ մնալը կապ չունի ոչ Ալմաթիի հռչակագրի, ոչ էլ 2022-ի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածության հետ»:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի
Ամենադիտված