Սուրբ Կույսի ծննդյան տոնը Արցախում նշել են ուխտագնացությամբ
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին ուխտագնացություն էր կազմակերպվել նաև Մարտակերտում` տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի օրհնությամբ:
Մարտակերտ քաղաքի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համայնքի անդամները արժանապատիվ հայրեր Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի և Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի առաջնորդությամբ ուխտավորաբար ոտքով այցելել են Ն. Հոռաթաղի Ս. Աստվածածին եկեղեցի:
Սուրբ Կույսի անունը կրող եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ: Իր քարոզում պատարագիչ քահանա Տեր Հուսիկը ներկաներին շնորհավորել է բերկրալի տոնի առթիվ` մաղթելով լինել բոլորիս անդավաճան Մոր սիրո հովանավորյալները:
Ուխտագնացության ընթացքում մի պահ Մարտակերտի ու Ստեփանակերտի ուխտավորները տեսակապով իրար են միացել։