Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանի վերջին շանսը․ ինչպես կհանգուցալուծվի իրավիճակն Արցախում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում ներքաղաքական իրավիճակը հարաբերականորեն կայունացել է, սակայն ստվերային գործընթացներ են գնում, որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար` քաոս առաջացնել։

Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, նախագահ կընտրի։ Խորհրդարանական բոլոր ուժերի համար կոնսենսուսային թեկնածուն ներկայիս պետնախարար Սամվել Շահրամանյանն է, միայն Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիան չի աջակցում Շահրամանյանին, սակայն սեփական թեկնածու էլ չունեն։ Մեր աղբյուրներն ասում են՝ նրանք  կմասնակցեն նիստին, բայց ո՛չ քվեարկությանը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը նախագահի պաշտոնում տեսնում է Սամվել Բաբայանին, սակայն օրենքն արգելում է նրա առաջադրմանը, քանի որ Բաբայանը վերջին տասը տարում մշտապես չի բնակվել Արցախում։ Ասում են՝ անգամ դատական կարգով են բողոքարկել այս սահմանադրական պահանջը, սակայն՝ ապարդյուն։ 

Այդուհանդերձ, Բաբայանը չի պատրաստվում նեղացած դիտորդի կարգավիճակով հետեւել գործընթացներին եւ այդ մասին հրապարակային հայտարարել է: Ասել է, թե ժողովուրդն իր խոսքը պետք է ասի` Արցախում երեք մարդ չեն կարող նախագահ նշանակել: Նկատի ունի Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Արայիկ Հարությունյանին։
Տեղեկացրել ենք, որ Բաբայանը պատրաստվում է իր աջակիցներին փողոց հանել, հանրահավաք, անհնազանդության ակցիաներ են քննարկվում, անցած օրերին անգամ մարզերի բնակչության հետ են «իրազեկման» ակցիա արել, որ նախագահի ընտրության օրը լինեն Ստեփանակերտում։ Սամվել Բաբայանը գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է` Արցախում որոշակի դերակատարում ստանձնելու, իշխանություն վերցնելու, եւ իր նեղ շրջապատում ասել է, որ եթե չհաջողվի, ապա լքելու է Արցախը՝ իր հետ տանելով մոր գերեզմանը։

Նշենք, որ Բաբայանը նաեւ դաշնակիցներ ունի՝ ի դեմս տեղի հակառուսական տրամադրված անձանց եւ ՀԿ-ների ներկայացուցիչների, այդ թվում` Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, Հայկ Խանումյանի եւ ուրիշների: Պետրոսյանն օրերս անգամ սպառնաց, թե արյուն եք ուզում` կլինի։ Կարճ ասած՝ Արցախում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման լուրջ վտանգ կա, որից կարող է Ադրբեջանն օգտվել եւ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, զորք մտցնել՝ իբրեւ թե կարգուկանոն հաստատելու նպատակով։ 
Նախօրեին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանի հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաեւ Սամվել Բաբայանի երկու կուսակիցներ` Մարսել Պետրոսյանը՝ խմբակցության ղեկավարը, եւ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը, անդրադարձ է կատարվել նաեւ այս թեմային եւ պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին։ Պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրին. «Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկա ներքաղաքական կարեւոր իրադարձությանը՝ ԱԺ-ի կողմից հանրապետության նախագահի ընտրությանը: ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում եւ հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի եւ անցնցում կազմակերպման կարեւորությունը»:

Մեր աղբյուրները պատմեցին, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է նախագահի ընտրության օրը ներքին հնարավոր խժդժությունների հարցը, եւ կոշտ դիրքորոշումներ են եղել: Սակայն` առանց անուններ տալու: Ինչպես նաեւ՝ կարծիքներ են հնչել, որ ներսում քաոս ստեղծելու կողմնակիցների նպատակներն ամբողջությամբ համապատասխանում են Ադրբեջանի նկրտումներին եւ բխում են նրա շահերից, քանի որ Ադրբեջանը եւս ամեն գնով փորձելու է խոչընդոտել ընտրությունները, որպեսզի իրագործի իր երազանքը՝ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու վերաբերյալ։ Քանի որ կան որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ Ադրբեջանը կարող է օգտվել քաոսից եւ իր սպեցնազը մտցնել Արցախ։ Որքան էլ տարակուսելի է, սակայն ո՛չ Բաղունցը, ո՛չ առավել եւս Մարսել Պետրոսյանը չեն հակադարձել: 

Ուժայինների ղեկավարներն էլ հայտարարել են, որ ամեն քայլ գործադրվելու է, որպեսզի թույլ չտան սահմանադրական կարգի տապալում։ Արցախում թեպետ վստահ են, որ լայն զանգվածներ չեն գնալու Բաբայանի հետեւից, սակայն խնդիրը մարդկանց քանակը չէ, այլ այն գործողությունները, որոնք կարող են քաոս առաջացնել։
 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ»
Ամենադիտված