Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կապ ունի ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ-ի 1.5 մլն դոլարանոց կասկածելի գործարքի հետ․ «Հետք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈւԵՖԱ-ն։

«Հետք»-ը պարզել է, որ մարզադաշտը վերանորոգած ընկերությունը պատկանում է շրջակա միջավայրի նախարար, ՀՖՖ-ի և Կառավարության կապն ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված անձանց։

ՍՊԸ-ն գրանցված է Սիմիդյանի ընկերոջ՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հարևանի անունով, որը նախկինում նման ծավալի շինարարության փորձ չի ունեցել։ Ավելին, ՀՖՖ-ի կազմակերպած մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը պատրաստ է եղել մարզադաշտը նորոգել 50 մլն դրամով էժան, սակայն ՀՖՖ-ն որոշել է պայմանագիր կնքել պաշտոնյաների հետ կապված ՍՊԸ-ի հետ։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2022 թ․-ին, կտրելով կարմիր ժապավենները, ազդարարեցին Աբովյանի քաղաքային մարզադաշտի վերաբացումը։ Այդ օրը Ալեքսանդր Չեֆերինը մեծ ոգևորությամբ խոսում էր ինչպես մարզադաշի վերաբացումից, այնպես էլ իր և Արմեն Մելիքբեկյանի ջերմ հարաբերություններից։ Մարզադաշտի վերաբացումից շատ չանցած՝ ՀՖՖ 22-րդ ժողովի ժամանակ ՈՒԵՖԱ-ի «Հեթտրիկ» ծրագրի (HatTrick) պատասխանատու Դենիս Բաստարինը, խոսելով վերակառուցված և վերաբացված մարզադաշտերի, այդ թվում՝ Աբովյանի մարզադաշտի մասին, նշեց, որ դրանք՝ որպես ենթակառուցվածք, մեծ ժառանգություն են, որ թողնելու են ապագա սերունդներին։ ՈւԵՖԱ-ի պաշտոնյան հայտարարեց նման ծրագրերին հետագայում էլ աջակցելու պատրաստակամության մասին։ Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի, Աբովյանի մարզադաշտի վերանորոգումը ֆինանսավորվել է ՈՒԵՖԱ-ի «HatTrick» ծրագրի միջոցով։

Հետաքրքիր է՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները տեղյա՞կ են, թե ինչպես է կազմակերպվել մարզադաշտը նորոգող ընկերության ընտրությունը, ո՞վ է մրցույթում հաղթել, և ինչպես կարող էր ավելի արդյունավետ ծախսվել իրենց ֆինանսավորումը։

2021 թ.-ի սկզբին Ֆուտբոլի ֆեդերացիան Աբովյանի մարզադաշտը նորոգելու փակ մրցույթ է նախաձեռնում՝ մասնակցելու հրավեր անելով 4 ընկերության։ Մրցույթին գնային առաջարկներով դիմում են «Արտշին պլյուս», «Մոնտաժտրանսսշին», «Նյու Արմշին» և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՍՊԸ-ները։ Մասնակցության կարգը սահմանվում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրամանով։ Ըստ այդ կարգի՝ մարտի 9-ին պետք է տեղի ունենար մրցութային հանձնաժողովի նիստ, որի ժամանակ իրականացվելու էր հայտերի համադրում և գնահատում, իսկ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ որոշվելու էր հաղթողը։ Մինչդեռ մարտի 9-ի նիստին հաղթող չի ընտրվել։ Հանձնաժողովն այդ օրը որոշել է մրցույթի մասնակիցներից լրացուցիչ փաստաթղթեր պահանջել։ Նման ընթացակարգ մրցույթի կարգում սահմանված չի եղել։ Մեկ ամիս անց՝ ապրիլի 9-ին, գնահատող հանձնաժողովը որոշել է մրցույթում հաղթող ճանաչել «Արտշին պլյուս» ՍՊԸ-ին։ Մասնակիցներից «Նյու Արմշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչը «Հրապարակ» օրաթերթին ասել է, որ մրցույթը խախտումներով է անցկացվել։ Ըստ նրա, «Նյու Արմշին» ՍՊԸ-ն առաջարկել է մարզադաշտը վերանորոգել 733 միլիոն 743 հազար դրամով, սակայն ՀՖՖ-ն հաղթող է ճանաչել 783 միլիոն 400 հազար դրամ՝ 50 միլիոն դրամով ավելի թանկ գնառաջարկ արած ընկերությանը՝ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ին։

Ըստ ցածր գին առաջարկած ընկերության ներկայացուցչի՝ ՀՖՖ-ի մրցութային հանձնաժողովը մասնակիցներից պահանջել է 3 տարվա կտրվածքով նման ծավալի շինարարության պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, հանձնման-ընդունման ակտեր, տեխնիկական միջոցների մասին տեղեկություններ ներկայացնել։

«Հանձնաժողովի 2-րդ նիստին ևս մեկ անգամ համալիր ուսումնասիրության ենթարկվեցին մասնակիցների ներկայացրած բոլոր հայտերը: Մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեցին նաև մասնակիցների ներկայացրած լրացուցիչ տեղեկատվությունը և փաստաթղթերը: Ներկայացված բոլոր հայտերը գնահատվեցին մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ չափանիշների՝ գին, աշխատանքների կատարման ժամկետ, որակ, կազմակերպությունների փորձառությունը: Մրցույթի մասնակիցների ներկայացրած հայտերի մանրակրկիտ ուսումնասիրության, առաջարկված չափանիշների հետ համադրման, ինչպես նաև համապատասխանության և համաչափության տեսանկյունից դիտարկման արդյունքում մրցութային հանձնաժողովը միաձայն որոշեց մրցույթի հաղթող ճանաչել «Արտշին Պլյուս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը»,- այսպես է ՀՖՖ-ն հիմնավորել որոշումը։

Ի՞նչ է հայտնի մրցույթի հաղթող «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի մասին

«Արտշին պլյուս» ՍՊ ընկերությունը 2016 թ.-ին հիմնադրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ Արտակ Ալեքսանյանը։ ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը նրանն են։ Արտակ Ալեքսանյանը և եղբայրը՝ Արման Ալեքսանյանը, նախկինում զբաղվել են շինարարությամբ, բայց ոչ նման ծավալի` 1.5 մլն դոլար արժողությամբ։ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն 2021 թ.-ին ունեցել է ընդամենը 4 գրանցված աշխատակից։ Միայն մարզադաշտի շինարարության փուլում է գրանցված աշխատակիցների թիվն ավելացել։ Ըստ «Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի» տվյալների, այս ընկերությունը մարզադաշտի վերանորոգման ժամանակ ամսական 30-37 հազար դրամ է փոխանցել հիմնադրամին (եթե հաշվենք, որ նվազագույն աշխատավարձով են աշխատակիցներին գրանցել՝ յուրաքանչյուրի համար վճարել 1500 դրամ, ապա 24 աշխատակից են գրանցել)։ Մարզադաշտի շինարարության ավարտից հետո աշխատակիցների թիվը կտրուկ նվազել է։ Արդեն 2023 թ.-ի ապրիլին «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն 1500 դրամի դրոշմանիշային վճար է վճարել, այսինքն՝ ունեցել է 1 աշխատակից։

Երբ փորձեցինք պարզել, թե ո՞ւմ է պատկանում «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն, տեղեկություն ստացանք, որ ընկերության բաժնետեր Արտակ Ալեքսանյանն ու նրա եղբայրը՝ Արման Ալեքսանյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի ընկերներն են։

Վլադիմիր Կիրակոսյանն էլ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Հակոբ Սիմիդյանն էլ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականն է՝ Կառավարության և ֆեդերացիայի միջև կապը պահելու նպատակով։

Գրավոր հարցմամբ դիմեցինք և՛ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, և՛ նախարարության ենթակայությամբ գործող Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։ Հակոբ Սիմիդյանին ուղղված մեր գրության մեջ թվարկել ենք վերը շարադրված բոլոր փաստերը, այդ թվում՝ Անտառային կոմիտեի նախագահի և «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի բաժնետիրոջ ընկերական հարաբերությունների մասին տեղեկությունը եւ նշել․ «Մենք եզրահանգում ենք, որ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի կողմից ՀՖՖ-ի մրցույթում թանկ գնառաջարկով հաղթելու բացատրությունը վերը նշված ընկերական կապերն են։ Խնդրում ենք մեկնաբանել շարադրված փաստերն ու գնահատականը»։ Մեր դիմումին Հակոբ Սիմիդյանի փոխարեն պատասխանել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Խաչատրյանը։

«Տեղեկացնում եմ, որ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականն է Կառավարության հետ կապի գծով և, կառույցների միջև անխափան կապը ապահովելուց բացի, Ֆեդերացիայի այլ գործընթացներին (այդ թվում՝ գնումների) չի տիրապետում և չի միջամտում։ Նախարարը չի տիրապետում նաև «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի հիմնադիր Արտակ Արկադիի Ալեքսանյանի և վերջինիս եղբոր՝ Արման Արկադիի Ալեքսանյանի՝ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի ընկերներ հանդիսանալու մասին տեղեկությանը»,- Հակոբ Սիմիդյանի դիրքորոշումը ներկայացրել է նախարարության պաշտոնյան։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին հարցրել էինք իր և Հակոբ Սիմիդյանի, իր և «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի բաժնետիրոջ, նրա եղբոր հետ ընկերական հարաբերությունների մասին։ Վլադիմիր Կիրակոսյանը պատասխանել է, որ Հակոբ Սիմիդյանն իր ղեկավարն է և ընկերը։ «Արտակ Արկադիի Ալեքսանյանի՝ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի հիմնադիր և 100% բաժնետոմսերի սեփականատեր լինելու վերաբերյալ տեղեկությունների չեմ տիրապետում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ճանաչում եմ Արտակ Արկադիի Ալեքսանյանին և վերջինիս եղբորը՝ Արման Արկադիի Ալեքսանյանին, քանզի բնակվում են հարևանությամբ, սակայն վերջիններիս հետ ընկերական հարաբերություններ չունեմ»,- իր պատախանում գրել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։

Գրավոր հարցմամբ դիմել էինք նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և տեղեկություններ խնդրել Աբովյանի մարզադաշտի մրցույթի մասնակիցների գնային առաջարկների, հաղթողի ընտրության կարգի մասին։ Խնդրել էինք նաև հնարավորություն տալ մրցույթի փաստաթղթերին ծանոթանալ։ Սակայն այդպես էլ պատասխան չստացանք։ Մեր գրավոր հարցման ճակատագրի մասին փորձեցինք տեղեկություն ստանալ ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կոստանյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։ Մեր զանգերին չպատասխանեց նաև Արմեն Մելիքբեկյանը։ Մի նշում՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը լրագրողական գործունեության հարուստ փորձ ունեն։ Արմեն Մելիքբեկյանը նույնիսկ «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ է համահիմնադրել։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարտահայտվեր Արմեն Մելիքբեկյանը լրագրող աշխատած տարիներին, երբ իր գրավոր հարցումները պաշտոնյաներն անպատասխան թողնեին, կամ Արմեն Նիկողոսյանը։

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան թեև պետական մարմին չէ, այլ հասարակական կազմակերպություն, սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի տրամաբանությամբ հանրային նշանակության կազմակերպություն է։ ՀՖՖ-ի նման երկրորդ կազմակերպություն չկա, չի կարող լինել։ Հետևաբար, լինելով հանրային նշանակության կազմակերպություն՝ ՀՖՖ-ն պարտավոր է պատասխանել տեղեկատվության հարցումներին։

 

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները
Ամենադիտված